ԳրաԴաշտ Իսրայել Ասրյան

Աշխարհի ամենագեղեցիկ գրադարանը

18.02.2022


Կլեմենտինում (Klementinum) գրադարանը, որը բարոկկո ոճի ճարտարապետության նուրբ օրինակ է, առաջին անգամ բացվել է 1722 թվականին՝ որպես ճիզվիտական համալսարանի մաս, և պարունակում է ավելի քան 20 000 գիրք։  Ընթերցողների քվեարկության արդյունքում այն ճանաչվել  է աշխարհի ամենագեղեցիկ և հոյակապ գրադարաններից մեկը։ 

Պրահայի այս գրադարանի առաստաղի որմնանկարները Յան Հիբլիինն են։ 1781 թվականին գրադարանի տնօրեն Կարել Ռաֆայել Ունգալը  ստեղծեց «Biblioteca Nationalis»-ը  չեխերեն գրականության ժողովածուն։ Այդ բացառիկ պատմական գրքերից մի քանիսը հասանելի կլինեն Google Books-ում։

Պրահայական գրադարանը եզակի է և քիչ հայտնի։ Այն կապված է մի քանի ոչ շատ հայտնի փաստերի հետ․ Կլեմենտինումը  նախկինում  եղել է աշխարհի երրորդ ամենամեծ ճիզվիտական քոլեջը։  Տեղական եղանակի գրանցումը գրադարանում  սկսվել է 1775 թվականից և շարունակվում է մինչ օրս․ այդ մասին իր վեպում գրել  է հայտնի իսպանալեզու գրող Խորխե Լուիս Բորխեսը:

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Նյութը աղբյուրը՝ boredpanda.com


No Comments

Leave a Reply