Արցախ Թանգարան

Ես իմ անուշ Հայաստանի

29.10.2020

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այս օրերին թանգարանի առցանց հարթակում (https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents) ֆլեշմոբի ձևաչափով ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների  կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթքի ընթերցանությունները։ Բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով (շվեդերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, չինարեն, հունարեն, հնդկերեն և այլն)  հնչեցնելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ թանգարանի միջոցով հայտնում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և կոչ անում խաղաղության։

Համամարդկային աղոթքին զուգահեռ, ներկայացվում է նաև համահայկական աղոթքը խաղաղության՝ դպրոցականների մասնակցությամբ։ Դեռևս այս ուսումնական տարվա սկզբում մեկնարկած համահայկական մրցույթը, որի շրջանակում դպրոցական տարբեր տարիքի երեխաներ պետք է  ընթերցեին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և վերարտադրեին տարբեր ձևաչափերով (կտավի, քանդակի, ձեռագործ աշխատանքի, անիմացիայի), նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի վերջին։

Սակայն, ստեղծված  իրավիճակով պայմանավորված, մրցույթի ձևաչափը փոքր-ինչ փոփոխվեց՝ վերաձևակերպվելով որպես համահայկական աղոթք հաղթանակի և խաղաղության, փոփոխվեց նաև մասնակիցների հետ համագործակցությունը:

Մրցույթի այս նոր ձևաչափը դեռևս ընթացքի մեջ է, և մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը (էլ․ հասցեն՝ charents.museum@gmail.com)։  Մրցույթի ամփոփման ձևաչափի և ժամկետի մասին տեղեկություն կտրամադրվի առաջիկայում։


No Comments

Leave a Reply