ՕրԸնթաց Ազդագիր

Կաննի փառատոնը հետաձգվում է

20.03.2020

Կաննի փառատոնը հետաձգվում է: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի փոխարեն փառատոնը կայանալու է հունիսի կեսերին: Վերջնական որոշումը կայացվելու է Ֆրանսիայի առողջապահության նախարարության հետ խորհրդակցությունից հետո:
Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու էր 2020-ի մայիսի 12-23-ը։ Ժյուրին գլխավորելու էր  օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին:

Միջազգային այս փառատոնը (ֆր.՝ Festival international du film de Cannes) անցկացվում է ամեն տարվա մայիսին, Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկը: Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946-ից։


No Comments

Leave a Reply