Երաժշտություն Հրատապ

Նոր երգ․ «Իմ փոքրիկ աղջիկ»

06.03.2021

Երաժիշտ, հեղինակ, գործիքավորող Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգն ու տեսահոլովակը: Ընտանեկան ջերմության, հայր և դուստր հավիտենական սիրո մասին երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արմեն Բադալյանն է, իսկ գործիքավորումն իրականացրել է հենց Աբել Կյուրեղյանը: Երգի հեքիաթային իրականությունը տեսահոլովակի է վերածել Վահե Տերտերյանը:

Աբել Կյուրեղյանի խոսքով՝ պատերազմից հետո շատ դժվարությամբ մարդիկ անցնում են իրենց աշխատանքին, բոլորի համար կյանքը մի պահ կանգ էր առել, իսկ հիմա յուրաքանչյուրն իր գործի միջոցով վերականգնվում է, վերադառնում կյանք:  Ինքն ընտրել է «Իմ փոքրիկ աղջիկ» երգը, քանի որ այն խորհրդանշական է՝ երեխա, նոր սկիզբ, սփոփանք, դրական մտքեր, ինչի կարիքը հիմա շատ կա:

Աբել Կյուրեղյանն իր ուղին սկսել է շատ վաղուց՝ երաժշտական կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երաժիշտն հանդիսատեսին հայտնի է իր «Ինչու» դուետով: 2015-ից առ այսօր Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբի անդամ է: 2015 թվականին Լոնդոնի Սուրբ Եղիշե Հայ Առաքելական եկեղեցում անցկացվող համերգի ժամանակ հանդես է եկել որպես մենակատար` ներկայացնելով հայ հոգևոր երաժշտություն և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 2016 թվականին Լիբանանի վարչապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից հրավերք են ստացել հանդես գալու Կառլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» համերգային ծրագրով։ Համագործել են նաև բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի հետ, ում ղեկավարությամբ կատարել են նրա սիմֆոնիկ Adiemus ստեղծագործությունը: Տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների, շատ անգամ նաև որպես ժյուրիի անդամ:Առաջիկայում նախատեսվում է նաև նոր երգ, թեման սերն է, կլինի ռուսալեզու, երգը հեղինակային է՝ երաժշտությունն ու գործիքավորումն իրականացրել է Աբել Կյուրեղյանը: Նրան երգի ստեղծման գործում օգնել է իր որդին՝ 14-ամյա Համլետը, ով ռուսերենով երգի գեղեցիկ խոսքերն է գրել:

****
Musician Abel Kyureghyan releases a new music video on his song “My Little Girl” Musician, song writer and instrumentalist Abel Kyureghyan has released a new music video on his song “My Little Girl”. The composition, which tells a story about family relationship and the love between a father and a daughter, is written by Armen Badalyan and arranged by Abel Kyureghyan. The wonderful story behind the music video was filmed by Vahe Terteryan. According to Abel Kyureghyan, it was very difficult for him to return to everyday working routine, because the life had stopped for the Armenians after the war, and this is the time when everybody tries to recover by working and returning to life. He explains the choice for “My Little Girl” as a means of expressing that recovery- a baby girl, a new start, consolation, positive thinking, which, he thinks, are something necessary for everyone. Abel Kyuregyan has started his musical career at a very young age studying at Yerevan State Conservatory after Komitas. He is widely known due to his duet “Why”. Since 2015 he is a member of State National Academic Choir of Armenia. In 2015 he has performed as a soloist during a concert at St. Yeghishe Armenian Apostolic Church in London- presenting Armenian church music and the works of Armenian modern composers. In 2016 he was invited by the Prime Minister of Lebanon and the Catholicos Aram I of Great House of Cilicia, to perform in “Carmina Burana” concert program by Carl Orff. They have also collaborated with the world famous British composer Karl Jenkins performing his symphonic ‘Adiemus’. Over the years he has participated in many concerts, festivals, a lot of times-as a jury member. In near future he will release his new composition, which is a love story. The song, which is in Russian, is composed by Abel Kyureghyan. For this song he has also collaborated with his 14 years old son, Hamlet, who has written the beautiful lyrics in Russian.


No Comments

Leave a Reply