Իսրայել Ասրյան Կինո

Տասը փաստ Ալ Պաչինոյի մասին

21.02.2021

1․ Ի սկզբանե նա ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ։ 

Դպրոցական ընկերների շրջանակում Ալ Պաչինոն հայտնի էր որպես «Սոննի», և հասկանալի պատճառներով ուներ «Դերասան» մականունը։ 

Չնայած ստեղծագործական դաշտում ունեցած մեծ հավակնություններին՝ նա ի սկզբանե ցանկանում էր պրոֆեսիոնալ բեյսբոլիստ դառնալ։

2․ Նրա երկու լավագույն ընկեր մահացել են թմրանյութերի չարաշահման պատճառով։

Ալ Պաչինոյի երկու լավագույն ընկեր, ցավոք, մահացել են թմրանյութերի չարաշահման պատճառով․ մեկը՝ 19, իսկ մյուսը՝ 30 տարեկանում։

Չնայած  Պաչինոյի խոստովանությանը, որ ծխել ու խմել է ինը տարեկանից, նա միշտ հեռու է մնացել ծանր թմրանյութերից։ 

3․ Նա 1962-ը համարում է  իր կյանքի ամենավատ տարին։ 

1962 թվականին՝ 43 տարեկանում, մահանում է  Պաչինոյի մայրը: Դրան անմիջապես հաջորդում է պապի մահը։ 

Պաչինոն ասում է, որ դա իր կյանքի ամենածանր շրջանն էր․ «Ես 22 տարեկան էի, երբ իմ կյանքի երկու ամենաազդեցիկ մարդիկ հեռացան։ Դա ինձ համար խորը անկման պատճառ դարձավ»: 

4․ Նրա դերակատարումներից մեկը հաճախ որակվում է որպես լավագույնը կինոյի պատմության մեջ։ 

Չնայած 1971-ի «Խուճապը Նիդլ պարկում» ֆիլմում  իր դերակատարման համար արժանացած բարձր գնահատականին՝ Պաչինոն 1973-ին խաղաց «Կնքահայրը» ֆիլմի Մայքլ Կոռլեոնեյի նշանավոր դերը։ 

1974-ին Պաչինոն  հանդես եկավ «Կնքահայրը 2»-ում, 1990-ին՝ «Կնքահայրը 3»-ում։ Մասնավորապես, ֆիլմի առաջին երկու մասերում նրա կատարումները հիշում են՝ որպես կինոյի պատմության մեջ լավագույները։ 

5․ Նա Շեքսպիրի մեծ երկրպագու է։

Պաչինոն՝ Վիլյամ Շեքսպիրի վաղեմի երկրպագուն, 1996-ին նկարահանել և խաղացել է «Փնտրելով Ռիչարդին» վավերագրական ֆիլմում, որը հիմնված է Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ» թատերգության վրա։ 1970-ականներին Պաչինոն արդեն խաղացել էր այդ դերը բեմում։

6․ Նա միայն մեկ անգամ է ստացել «Օսկար»։ 

Անհավանական է, բայց չնայած իր հարուստ կարիերային՝ Պաչինոն ստացել է միայն մեկ «Օսկար»։ Սակայն առաջադրվել է ութ անգամ։ 

Նրան հաղթանակ է բերել միայն 1992թ․ «Կնոջ բույրը»  ֆիլմում խաղացած փոխգնդապետ Ֆրենկ Սլեյդի փայլուն դերը։ 

Դրվագ «Կնոջ բույրը» ֆիլմից

7․ Նա առաջին տղամարդ դերասանն է, որ նույն տարում երկու ֆիլմի համար երկու անվանակարգում է առաջադրվել «Օսկարի»։  

Այն տարում, երբ Պաչինոն մրցանակ ստացավ՝ «Կնոջ բույրը» ֆիլմում «Լավագույն տղամարդու դերակատարման» համար,  նաև առաջադրվեց  «Գլենգարի Գլեն Ռոզ» ֆիլմում խաղացած դերի համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Այդպիսով նա դարձավ առաջին տղամարդ դերասանը, որը միևնույն տարում առաջադրվել է մրցանակի՝ երկու ֆիլմում խաղացած դերերի համար՝ երկու տարբեր անվանակարգում։ 

8․ Նա այն քիչ դերասաններից է, որ արժանացել է «Օսկար», «Էմմի» և «Թոնի» մրցանակների։

Պաչինոն մեկն է այն քչերից, որ նվաճել է այն, ինչ կոչում են «Դերասանական վարպետության եռակի թագ»։ 

Նա շահել է «Օսկար», «Էմիի» և «Թոնի» մրցանակները, որոնցից վերջինը  տրվել է  Բրոդվեյի թատրոնում ակնառու դերակատարման համար։

9․ Նա նկարահանել է երեք ֆիլմ։ 

Բացի վերոհիշյալ «Փնտրելով Ռիչարդին» ֆիլմից, 2000-ից հետո Պաչինոն  նկարել և խաղացել է երեք ֆիլմում։ Դրանք են՝ «Չինական Սուրճը», «Ուայլդի Սալոմեն» («Վայրի Սալոմեն») և «Սալոմեն»։

10․ Նա երբեք չի ամուսնացել։ 

Պաչինոն երբեք չի ամուսնացել, բայց ունի երեք երեխա։ 

Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուր ՝ eightieskids.com

No Comments

Leave a Reply