bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
Ազդագիր

Կյանք, բիզնես, աշխատանք․ «1 րոպե անց»

10.02.2021

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գևորգյանը փետրվարի 11-ին, ժամը 19։00 «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «1 րոպե անց» գիրքը։ Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են միշտ առաջ:

«1 րոպե անց»-ը նախապատրաստում է մարդուն կայացնել կարևոր որոշումներ` կյանքում, բիզնեսում և աշխատանքում: Այն ներկայացնում է, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել միշտ առաջ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Սամվել Գևորգյան

«Գիրքը սկսել եմ գրել 2020 թվականի ապրիլին, երբ համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումներ էին, ու ամեն ինչ կարծես կանգ էր առել: Միտք առաջացավ, որ Հայաստանում ապրող հիմնականում 18-30 տարեկանների մոտ որոշակի գաղափարական ճեղքվածք կա բիզնես աշխարհին պատրաստ լինելու տեսանկյունից: Այդ բացը լրացնելու համար էլ որոշեցի գրել «1 րոպե անց»-ը, որ ոչ միայն պարզապես ասում է՝ դու կարող ես, այլ քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես։ «1 րոպե անց»-ն այն գիրքն է, որը մոտիվացված մարդուն կպատրաստի կարևոր որոշումների կայացմանը՝ ցույց տալով 12 տրամաբանական հաջորդականություն, 12 հիմնավոր քայլ»,- մանրամասնում է Սամվել Գևորգյանը:

2 Comments

  • Reply Ինեսա 10.02.2021 at 12:01

    Ընտիր գիրք է, մոտիվացնոս, ուժ տվող, նպատակադրող։ Պետք է անընդհատ կարդաս, ձեռքիդ տակ լինի։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել անպայման։

  • Reply ԻՆԵՍԱ 10.02.2021 at 12:02

    Ընտիր գիրք է ընթերցել եմ։ Մոտիվացնող, նպատակադրող, արժեքներդ փոխող, մտածելու տեղիք տվող, մի խոսքով ամենօրյա ձեռքիդ տակ պետք եկող գիրք է։ Խորհուրդ եմ տալիս կարդալ

  • Թողնել պատասխան ԻՆԵՍԱ-ի համար Cancel Reply