bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayan
Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան. Սուրվա հեքիաթի կղզին

23.06.2020


Ո՜վ է ասում՝ մեզ ծով չունենք: Ջուխտակ ծովը, ճիշտ է, ցամաքել է, իսկ ահա Սուրվան գունագեղ ջրեր ունի, նրա հեռուները մեկ կանաչ են, մեկ՝ կապույտ: Այստեղ փոքր լճերն էլ են ծովեր: 

Իսկ Սուրվան…

Սուրվան մի քանի երկրի ափ է ողողում, հյուսիսում՝ պռունկը Կոճողոտ, դեպի արևելք՝ դուրս ես գալիս Վանքի նավակայք, կարելի է ջուրը կտրել, դուրս գալ դեպի Միջերկրական նույնիսկ: Իսկ Ճռռանահարթը, ահա, մեր ծովածոցն է: Երկու օրվա նավարկություն է՝ դեպի անանուն կղզի, մարմանդ թիավարես՝ երկու օր է, դուրս ես գալու կանաչ կղզի: Կանաչը թող մեծատառ լինի, իսկական դրախտի անուն է: Կղզու լինելության մասին շատերը գիտեն: Այնտեղ ոչ ոք ոտք չի դրել, ո՞վ է երկու օր ծով կտրողը, թեպետ ալեբախություն չկա այս կողմերում, Սուրվայի ջրերը թեթև են ու դյութական: 

Վահրամը նավակը լորենուց է իր ձեռքով սարքել, ամենաթեթև փայտն է: Հաթամի խամհատի բոխիների թավուտում մի լորենի կար վաղուց կանգնած, բոխու անտառ՝ մեն մի լորենի: Նա խոտհարքը թողել է — կեսօրին տապ է սկսվում — Վարդի ձորն անցել, եկել բոխու անտառ, այնտեղ, որտեղ հեռվից մինուճար լորենին՝ իր կանաչ հագով, միշտ ջոկվում-երևում է: Զարմանալի է, որ երկիրն ու ծմակը մի բուռ է, լորենին՝ մի հատիկ: Նա տեղ է հասել,  ծառը փնտրել՝ չի գտել. դես է կտրել անտառը, դեն, բուրալի լորենու դժգույն կանաչը վերջապես երևացել է: Բոխու թավուտը խեղճացրել է լորենի մինուճարին, մի կարգին էլ չի ծաղկել հունիսին, մեղուն այստեղ՝ որտեղի՞ց. բաղեղը կոխած՝ հուռթի բոխոտ, մենավոր մի լորենի:  Վահրամը կարող էր թաքուն կտրել, տրակտոր խնդրել, բերել գետաբերան, ճղնատ գերանը վերևից գլոր տալ դեպի թափք, անտառապահ էլ չէր նկատի, բայց մտածել է, որ դա գողություն է, իրեն գողությունը չի գալիս, մի ծառի եղածն ինչ է, տեղամասի անտառապահն էլ իրենց խնամի, քոլատակեցի Սարգիսն է, կհարցնի, պատրաստ տախտակ էլ կունենա, մենավոր լորենին կմնա խուլ գերության մեջ՝ օրերը քարշ տա: Մտքին կղզին է, միտքը նավակն է. պիտի իրենց դռանը սարքի: Մտածում էր՝ գլխում «Մեյֆլաուերն»էր նստած, տախտակ էր ժողովում՝ «Մեյֆլաուերը» լեզվի ծայրին:

-Փեթակ ես սարքելու, ուրեմն,- անհարցական հետաքրքրվեց Սարգիսը:

-Չէ, Սարգիս դայի,- հնարեց նա,- պահարան պիտի սարքել տամ մեր փայտից, մեր դուրգարի սարքածն ուրիշ ա:

-Տնաշե՛ն, ճղոպուրի փայտին ի՞նչ ես տվել, լորենին գլուխդ ես մտցրել, պատրաստ ճղոպրե կա, բարձիր-տա՛ր:

-Չէ, չէ, լորենին ավելի թեթև ա, ասում են՝ մղմող չի բռնում, լորենի տուր՝ թե ունես:

-Վարդի ձորի գլխին, բոխոտի մեջ կուչ եկած մի լորենի կա, գնա, թե գտար՝ կտրիր-տար, տախտակ սարքիր, կահույք կդառնա աշխարհից խռով էդ ծառը,- ասաց Սարգիսն ու ձին քշեց դեպի Ցեխծյորի ծմակ. կացին էր շրխկացել, ո՜վ է, ի՞նչ ծառ է կտրում:

Անպես որ, Վահրամը լորենին չգողացավ, նվեր ստացավ: Մի շաբաթ տախտակը պիտի ջրաքամվի, հետո՝ մեկ-մեկ ուրագով տաշ էր անելու: «Միշտ դեպի քեզն» է, բայց նրա արած գործը ուրիշը չի կարող անել, բացառիկ է: Ուրագը վերացած գործիք է, ո՜վ է հիմա ուրագ բանեցնում: Նրա քույրը թանգարան ունի, ինքն է իր ձեռքով գտածոն հավաքել, ուրագն  ու երկանքը խնդրել է, մնացած ամեն ինչ տանը կգտնվի: Կանաչ կղզու մասին քրոջը բան չի ասել: Արևն անիմաստ տաքանում էր, սիրտը շուտ էր ուզում դուրս գալ բաց ծով: Սուրվան կապույտ է ու թեթև, սրտագորով ու եդեմական: Վահրամի սիրտը գուշակում էր, որ դրախտ կա այնտեղ, մարդու շունչ չկա, բայց զիլ կանաչ է, հավքերը՝ միամիտ ու բարի, ծովի դեդևացող ալիքներն էլ, դե, երանելի դադարի մեջ են միշտ այնտեղ: 

Մի շաբաթից մակույկը պատրաստ էր, Վահրամն իջեցրեց Սուրվայի ջրեր, փայտը՝ մրսելուց իսկույն կարմիր, դուրեկան գույն հագավ: Երկանքն էր ծանր, մնացած բեռը կշիռ չուներ: Նավակը կարգին ճկվել է ծովի երեսին, ինչքան ճկվել, այնքան հեշտ է նա թիավարել: Ծանրը արագ սահում է ջրի երեսին, շուտ է փախչում: Հացը, ահա, հազիվ մի շաբաթ հերիքի, անհաց լինելուն պիտի ընտելանա, աշնանը կսերմի հողը: Նա դեռ չէր հասել Կանաչ կղզի, անհայտ, անորսալի երջանկությունը կորցրել նրա գլուխը, տանում էր այնտեղ: Վահրամն ուզում էր կանգնեցնել ժամանակը, քանի դեռ ծնողները կենդանի են, քանի դեռ խաղաղ է, պատերազմ չկա, տրաքոցը ստահոդ է ու ձևական: Հաշվարկները սովորաբար ճիշտ են դուրս գալիս: Մի տարի պիտի անհաց մնա, ամռանը  նոր հատիկ կլցվի կղզու վրա: Հույսը ձուկն է, թեթև տկողնե քթոց է վերցրել իր հետ, բայց չգիտի՝ ծովաձկան վրա կաշխատի, թե՝ չէ. ամեն դեպքում՝ առաջին փորձից կերևա անպայման: Եթե աշխատեց, ուրեմն Կանաչ կղզի գնալը փորձություն չէ: Մի խոսքով, վաղ էր պատրանքներ կազմել, ափ հասնելուն պես՝ պարզ է լինելու: Նա երջանիկ էր զգում իրեն անեզր կապույտի մեջ: Երեք մատղաշ խաղողի շիվ է վերցրել իր հետ, աշնանից հուպ եկած, աչքը վրան մատ է կտրել, պլաստմասե շշի մեջ հող լցրել, դրել մեջը, իջեցրել նկուղ: Հաջողության նշան է, երբ առաջին խամ փորձից բողբոջ է պայթում, արմատ պռունկ տալիս խուլ շիվից: Տա՛ աստված, երեքից մեկը ծառ դառնա հողի մեջ, էլի մի բան է, երկու-երեք տարուց՝ էլի մատ կունենա, կթաղի հողի մեջ՝ արմատի սպասի: Ուրագը օդուջրի նման հարկավոր է, դժվար ժամանակին՝ վերադարձնի քրոջը: Նա թիերը ձգում էր, մտածում՝ թանգարանն առանց ուրագ — զանցանք չէ: Ուրագն իր համար տակառ պիտի սարքի. առանց գինու՝ ինչ դրախտ, գինի ու տակառ չլինի՝ էլ ինչ դրախտ: Շիվերը շաքար խաղող պիտի տան, ճմոռ պիտի անի տակառների մեջ, յոթ օրից մաճառը քամի ու՝ եփին սպասի: Յոթ օրից հետո երեք-չորս անգամ էլ պիտի քամի, հետո լցնի ուրիշ տակառ, ու խմի-խմենք, գինի՜, ի՜նչ գինի: Իրիկունը մի գավաթ ումպ-ումպ կխմի՝ մթան արծաթ ծովաջրերին նայի, անցածը կսկսի ջնջվել նրա հիշողությունից. իր ուզածն է:

Իրիկնանում էր ծովի վրա, հորիզոնը բաց էր ու տեսանելի: Կանաչ կղզու ցածր ու ծառոտ հեղեղատներից ճայերի տարմը կղկղաց: Նոր երկիրը օտարոտի թվաց, նրա սիրտը նվաղեց, մտքից թռան դրախտի մասին անուշ պատրանքները: Հետո ինքն իրեն սիրտ տվեց՝ հարցը կղզին չէ, քաղաք գնալ-գալուց էլ է սիրտը հաճախ տապտապում: Ափն արդեն մոտ էր, ահա ահարկու կապույտը գորշ քարափի է բախվելու կարծես, մուգ կանաչը ձգվի դեպի անտառոտ լեռներ: Վահրամի մտքով անցավ, որ իր ուզածն է. ո՜վ հրաշք, իր ուզածն է: Հակառակի նման, ինչքան նա թիավարում, այնքան կղզին հեռանում էր: Կարծես թե ուժասպառ լինելուց կորցրել է կռների թարմությունը, բայց, մեկ է, ափը հեռանում էր: Երկրորդ օրվա վերջն էր, հաց ու եփած միս էր կերել, զորությունը սկսել էր հատվել: Նա հիշեց, որ ոգևորությունից նույնիսկ աչք չի փակել: Նա նավակի միջից անհամբեր գոռաց դեպի Կանաչ կղզու երփներանգ ափը՝ արձագանք չկա: Հետո իրեն տրամադրեց խաղաղ, անխռով առաջ թիավարել, ու մայրամուտի բոսորը հալվել էր արդեն, երբ մակույկի կուրծքը վերջապես քսվեց դրախտի ծանծաղուտին: Նա բեռները հանեց, նավակը գլխիվայր դրեց դեղին ավազի մեջ, ճիգ արեց վանել իրենից երեկոյի անհասկանալի օտարությունը: Կրակ վառելու հետ՝ մեղմեց խորթ զգացողությունը: Կրակի բույրը սկսեց նրան դուր գալ: Փայտի ու ծխան բույրը իսկապես հոգնություն են ցրում: Առաջին զգացողությունն էր դա Վահրամի համար, որ սա դրախտ է, Կանաչ դրախտ: Չորս կողմի վրա դուրս ես գալիս քո երկիր, ուր էլ գնաս՝ քո երկիրն է, բայց ինքը պիտի մնա այստեղ: 

Ինչու չեն ոտք դրել այստեղ, մնում է մտածել, որ ետ դառնալու հնար չկա, այդ միտքն է վախեցրել ոմանց: Մեծ ընտրություն է. մնում ես ցամաքում կամ առհավետ հրաժեշտ ես տալիս մարդկանց ու աղմկոտ աշխարհին: Նա արդեն տեղավորվել էր մոտակա բացատում, քունն արդեն քաշում էր, ականջներում՝ ճայերի հատուկենտ կռնչոցն ու Սուրվայի ալիքների թեթև ծփանքը: Ննջում էր, սրտնեղությունը նստել էր նրա կրծքի վրա: Քունը հաղթեց վերջապես, այդպես էլ դուրս չեկավ ապրումների միջից: Մեծ ընտրությանը քամահրանքով է նայել. ահա թե ինչու չեն ոտք դրել: Բարեբախտաբար, հեռվում մի գետակ էր խուժում ծովի ջուր, նա ուրախացավ՝ քթոցը դնելու տեղ ունի: Երբ ուրախանալու միտք էր լինում նրա գլխում, աներևակայելի սիրով լցվում էր դեպի Կանաչ կղզին, որտեղ հիմա պառկած է մթան մեջ: Այստեղ՝ Կանաչ դրախտում, հոգնությունը դուրեկան է: 

Վահրամը լույսը բացվելու հետ փորձեց բահել, հողը ոտքերի տակ չէր զգում, հերկն ինքնիրեն էր շուռ գալիս ավազոտ կանաչի մեջ: 

— Հաց է լինելու: 

Խաղողի մատն իսկույն արմատ է տալու: Ամեն ինչ գլուխ է գալու, մնում է՝ անվերադարձ  մնալու ծանրությանը սովորել: Նա գիշերն է կռիվ տալիս այդ մտքի հետ, երբ անողոքաբար ծովն էլ է լռում, իսկ ճայերի տարմը սսկվում է՝ մտնելով ժայռախորշերի մեջ: Հանգիստն իր մեկուսի ընդվզումից չափազանց սարսափելի է դառնում: 

Օգոստոսը եկավ՝ ձկնկիթի շրջանը սկսվեց: Վահրամը խելառ գետակի անունն արդեն Մամքան էր դրել: Մամքանը թագավորի կինն է, որի անունով եկեղեցին իրենց տան պատուհանից միշտ՝ ամեն առավոտ-իրիկուն, երևում էր: Անունն է եկեղեցի, փլատակներ են՝ խառնիխուռն ընկած, մարդիկ գաղտագողի ճակատ քարերը ժամանակ առ ժամանակ թռցնում են՝ իրենց պետքի համար, արդեն ջնջվել է երկրի երեսից սրբատեղին: Մամքան անունը նա երեխա ժամանակից սիրել է, աչքերին իսկույն անսնգույր թշերով, այրող թուխ աչքերով աղջիկ է գծագրվել: Աղջիկը միշտ հոնքերը ժպտալու միջից սուտ-սուտ իրար է տվել՝ իբր չի հասկանում նրան. ու խաղս տալու համար փախել է, որ Վահրամը վազի իր ետևից, վազի, ինքն էլ, հոգի ուտելով, ծիծաղի ու գայթակղի նրան: 

Երբ նա առաջին անգամ ոտքն իջեցրեց գետակի պարզկա ջուր, պաղ ավազն ու գետաքարերը հիացրին նրան: Վահրամը, իր Մամքանին հիշելով, որոշեց հենց գետակին Մամքան ասել այսուհետ: Ձկնկիթի բերկրալի ժամանակն ու սադափե ջրի գետակը փարատեցին նրա միայնակ մնալու անմարդկային թախիծը: Կողակն ու միրզե ձուկը տարվա այս ժամանակին ծովաջրից  լողում են դեպի գետակի ծանծաղուտ: Մորմոքն ու վայելքը խառնվել էին իրար:

Առաջին շաբաթվա վերջին օրը, երբ նա գիշերը նորից չէր քնել, հեռու, հպարտ ժայռախորշի վրա ճայերը տարօրինակ աղաղակ սկսեցին, թռան դեպի նրա գլխավերև, պտույտ գործեցին, կրկին վերադարձան քարատեղի, ու այդպես՝ մի քանի անգամ: Ցերեկը նա դուրս եկավ Մամքանի գետաբերան: Մտածմունքի մեջ ընկավ, քթոցը կողքի հրեց ոտքով, ձեռքերի տամուկը քսեց շապկին, ճանապարհվեց դեպի աղմկահար ծովածոց, որտեղ ճայերի ոստանն էր: Նա քայլելիս երբեմն ետ էր նայում, ծովափին իրենից հետզհետե կողքի ընկած իր լորենու փայտից սարքած «Մեյֆլաուերը», կիսատ հյուղակն ու կրակը արդեն հեռվում էին մնացել: Բաղձալի զգացողությունը նորից պարուրել էր նրան: Նեղսրտությունը, գրողը տանի, չգիտես ինչու, մթան հետ էր սողոսկում նրա սիրտը: Նա հարմարվել, սպասում էր կեղեքող մտածմունքներին, գիշերը քնատ վեր էր կենում, ափեզրով քայլում, լուսնալույսի շողերին փայփլող ալիքների շրշյունը սիրտը լցնում էր երանությամբ: Նա հետուառաջ էր անում, մինչև ծնկները նվաղում էին հոգնությունից, վերադառնում էր մարմրող կրակի մոտ, փաթաթվում շորի մեջ՝ խառնելու հիացմունքը երազներին: Իսկ հիմա նա կանխավայելումի առեղծվածային մի սպասումով էր քայլում: Զառիվերը բարձրանում էր, իսկ կանաչ կղզին ու արդեն հարազատ դարձած բնակատեղին կարծես բարով մնաս էին մաղթում նրան: Հասավ ծովախորշի քարերը, քարից քար մագլցեց վերև, շրջապատը աղվափետուր ու ծիրտ էր շաղ եկած. հասկացավ, որ ճայերը դիտմամբ էին նշմար տվել իրեն, թե ուր պիտի բարձրանա: Ժայռը փարոսի նման վեր խոյանում, վերևից հսկում էր Սուրվա ծովի ջրերը: Թիկունքից զիլ կանաչ է տարածվում շուրջը՝ ձգվելով դեպի մոտակա անտառ: Կենդանի էակ չկա, ճայերի ու աստվածային հրաշագեղության արքայություն է այստեղ: Նա հասավ ժայռաճակատ՝ ավազագույն ճնճղուկների մի խումբ փռփռած աջուձախ, ուշքը թեքեց, առաջը վիթխարի անձավ բացվեց, ընկրկեց, ետ նայեց՝ ծովափի համայնապատկերը կեռմանի ետևում արդեն կորել էր: Անձավը պատշգամբի էր նման՝ խոնավ ու բարձրադիր, հեռվում ծովի հորիզոնը խաղաղությամբ եզր էր տալիս: Անձավի հեռավոր անկյունը մթան մեջ խորասուզված էր, երբեմն-երբեմն խուլ արձագանքի ձայներ էին լսվում: Կորցնելով վախի զգացողությունը՝ նա քայլեց դեպի խավարի խորխորատը, ինչ-որ բարի տեսիլք քաշեց նրան դեպի մութը: Քիչ հետո լույսի փունջը կողքի վրա մի միջանցք բացեց, նա քայլերն ավելի արագացրեց, աջ թեքվելով՝ զգաց, որ լաբիրինթոսի մեջ է հայտնվել: Սակայն ուրախացավ՝ տեսնելով իրար դիմաց կանգնած երկու զինակրի: Նրանք աջ ձեռքով՝ տապար, ձախով վահան էին բռնել, դեմ-դիմաց, անթարթ կանգնել մուտքի մոտ: Վահրամը մոտեցավ, նրանք տապարները խաչեցին, բայց շարունակեցին անհաղորդ իրար երեսի նայել, երևի կարգն էր այդպես պահանջում: Սաղավարտավորները ցած իջնող մեծ սրահի սանդուղքամուտքի մոտ էին կանգնած: Ներքևից անընթեռնելի ձայն լսվեց, ինչն ավելի շատ թութակի կապկության էր նման: Պահնորդները կրկին զգաստացան՝ տապարի քիթը ներս ցցելով, որպեսզի Վահրամն առաջ շարժվի: Սանդուղքները վիթխարի մի անպատուհան սրահ էին իջնում, որի երկայնքով՝ ջահերի մեջ, թարմ կրակ էր ճատճատում՝ լույս տալու համար: Ջահերի հերթագան ցույց էր տալիս, որ կախարդական սրահը կորաձև է, իջնելուն հանդիպակաց՝ մեծ խորան, ետևում՝ գահաթոռի վրա՝ ճերմակ մորուքով մի ծերունի:

— Մոտեցեք, մի՛ վախեցեք, իջեք այստեղ,- բամբ ձայնով ասաց ծերունին: 

— Ես չեմ վախենում:

Նրա խոսքի արձագանքը տարածվեց սրահի բոլոր անկյուններում: Ծերունին բարեդեմ էր, Վահրամի միջից վախը չքացավ, նա մտափոխվեց ետ-ետ գնալուց: Իջավ ու կանգնեց ծերունու դիմաց, որի միրուքն այնքան հաղթ էր, թվում էր, թե ջահել ժամանակից է մազը երեսին թողնվել:

— Չե՞ք վախենում: Իսկ եթե էլ լույս աշխարհ չվերադառնա՞ք:

— Հը՜մ, ուրեմն աստծո կամքն է,- նա միտումնավոր հանդգնեց հաճոյանալ ու ժպտաց՝ խորհրդավոր ծերունու երեսին նայելով,- չլինի՞ Դուք այստեղ աստված եք նաև:

— Համարձակ եք, ուրեմն: Իսկ Դուք գիտե՞ք, որ համարձակները երկար կյանք չեն ունենում: Դուք անկոչ հյուր եք իմ երկրում, սա իմ երկիրն է: Ես կարող եմ զնդան նետել Ձեզ՝ ցմահ: Ա՜խ, անգլուխ ջահել եք Դուք, ուրեմն…

— Դուք բարի դեմք ունեք, ո՜վ ծերունի, չեմ հավատում: Դուք ուրախ եք, ես տեսնում եմ. ախր, Ձեր թագավորության մեջ օտար է հայտնվել, Դուք շողշողում եք սրտահաճությունից, ես տեսնում եմ, Ձեր երեսին է դա այս պահին գրված: Դուք միայնակ եք Ձեր դրախտի մեջ: Ես տեսնում եմ, թե Դուք ինչքան եք ուրախ այս պահին,- Վահրամն ինքն էլ զարմացավ իր անվեհերության վրա: 

Նա կախարդական ծիծաղով էր վարակվել այդ րոպեին, մեջը խեղդած պահում էր՝ չփռթկա հանկարծ, խելագարի տպավորություն չթողնի ամենազոր ծերունու վրա: Նա բարեհաճության էր սպասում՝ թույլտվություն ստանալու համար, որպեսզի Կանաչ կղզում նոր կյանք դնի:

— Իսկ ինչպե՞ս եք հայտնվել այստեղ. չէ՞ որ ձեր ցամաքում գիտեն՝ ոչ ոք ոտք չի դրել իմ կղզին: 

— Եթե չլիներ հետաքրքրասիրությունս ու աշխարհից կտրվելու մեծ տենչը, չէի լողա դեպի այստեղ: Ներքին ձայնս է բերել, սարսափները կորել են իմ միջից, սկսել եմ հավատալ հաջողությանն ու կանաչ երկրին: 

— Ի՞նչ սարսափների մասին է խոսքը, օտարակա՛ն մարդ,- ծերունին շտկվեց իր տեղում, դարձավ ավելի հյուրընկալ ու վայելչադեմ. վերջին հիսուն տարում ցամաքից եկած մարդու հետ նա չէր զրուցել: 

— Ցամաքում ապրելը սարսափների մի հավաքածու է, ինչպես թե…

— Ավելի ստույգ, ի՞նչ սարսափներ կան այնտեղ:

— Այնտեղ պատերազմի սարսափն է ամենուր: Ամեն օր մարդիկ պատերազմի են սպասում: Հեռուստացույց են միացնում՝ էլի պատերազմներ ամեն տեղ, համակարգիչն են բացում՝ պատերազմ, սպանություն: Աշխարհն արյունահեղությամբ է բռնված, անհասկանալի բորոտությունը հասել է Բրազիլիա ու մեր լեռներ: Մահտարաժամ է, ոչ ոք անդեղան չի գտնում…

— Ձեր խոսքից հասկանում եմ, որ պատերազմը մտացածին է, ձեր երկրում հո՜ կռիվ չկա,- Վահրամին խոսեցնելու համար ծերունին շինծու տարակուսանքին մտերմություն հաղորդեց, աչքերը կկոցեց ու թիկն ընկավ արմունկի վրա իր բազմոցի մեջ:

— Ինչպե՞ս թե՝ չկա: Մեզ մոտ պատերազմը դիրքային է: Ով գիտի, ինչ տեղի կունենա վաղը քաղաքական վերնախավերում, դիրքայինը կարող է թեժ ճակատային դառնալ: Ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ պատերազմ է. առավոտ՝ զարթնելուն պես, իսկույն հիշում ես, որ տղաները՝ ինքնաձիգը ձեռքներին, հսկում են երկրի սահմանները, մի՞թե սա պատերազմ չէ: Քաղաքական խաղերն ավելի վտանգավոր են, մարդու կյանքը մրջյունի արժեք ունի…

— Լավ, գրողի ծոցը, Դուք չհամոզեցիք ինձ: Ուրի՜շ սարսափ…

-Անհարմար եմ զգում խոսել ուրիշ սարսափների մասին,- ասաց Վահրամն ու աջ ծունկը թուլացրեց կանգնած տեղը:

— Բազմո՛ց բերեք այստեղ,- թեքվելով դեպի պահնորդները՝ խրոխտ հրահանգեց ծովախորշի տիրակալը,- ինչո՞ւ պիտի անհարմար զգաք, չլինի՞ անվայել արարք եք թույլ տվել ձեր երկրում, պիտի խոսեք ու ամաչում եք:

— Ոչ-ոչ, ամենևին՝ ոչ:

— Իսկ ինչո՞ւ պիտի անհարմար զգաք, մենք արդեն իրար հետ մտերմացել ենք, ոնց-որ,- խոսեցնելու համար կրկին հաճոյացավ ծերունին ու նորից շտկվեց բազմոցի մեջ՝ խորհրդավորաբար ափը քսելով դեղնաճերմակ իր միրուքին: 

Այդ պահին թեթև քայլքով, անձայն երկու սպասավոր բազմոց դրեցին Վահրամի ետևում:

— Սարսափներով շատերն են կյանք քարշ տալիս, բայց ես ինքս էլ եմ շատ թույլ, չեմ դիմանում այդ սարսափներին, նեղությունն ինձ հյուծում է, մանավանդ՝ առավոտները, երբ նոր եմ քնից զարթնում: Հաճախ դրանք տառապանքի են վերածվում ինձ համար, բայց ես ինձ եմ մեղադրում, իմ թուլությունն է:

— Դուք վերջապես ասելո՞ւ եք՝ ինչի մասին է խոսքը, թե՞… 

— Կարծես թե Դուք հասկացաք՝ ինչ պիտի ասեմ. ես իմ թուլությունների գերին եմ դարձել, կարելի է ասել: Հարմարվելու համար պիտի անզգա լինել, իսկ անզգա լինելու համար՝ ամեն օր հարբել կամ թե մի ուրիշ կերպ գտնել՝ անէանալու իրականությունից: Օրուգիշեր իմ մերձավորների ճակատագրի մասին եմ մտածում, մի՞թե թուլություն չէ: Մտածումներս սևեռուն են, ժամանակ չի մնում՝ ազատ օր վայելելու: Սա ինչի՞ է նման: Ամոթ է, իհարկե, որ փախել եմ այդ ամեն ինչից: Մի՞թե թուլությունն ամոթ է. ի վերջո, մենք՝ մարդիկս, ամենազոր չենք, իզուր են սուրբ գրքերում պարտավորություններ դրվում մեզ վրա, մենք նույնիսկ մեր չարագործությունների մեջ ենք անճարակ:

— Ե՞վ: Ի՞նչ ես ակնարկում: Մի րոպե..

— Ոչինչ չեմ ակնարկում, ես, իրոք, աշխարհից դեպի անդառնալի խորքեր եմ փախել:

— Իսկ մերձավորնե՞րդ. երևի ծնողներիդ, քույրերիդ ու եղբայրներիդ նկատի ունեիր: Իսկ նրանք ո՞ւր պիտի կորչեն, դու փախել ես ճակատագրի՞ց, ու դա արդարացվա՞ծ ես համարում,- ծերունին այս խոսքերն արտաբերելիս խղճաց Վահրամին: 

Ինքն էլ է ժամանակին՝ գիշերով, անցել Կանաչ կղզին, ոչ ոք չի իմացել այդ մասին: Երկու օր խաղաղ Սուրվան կտրել, հասել է այստեղ: Նրա սիրտը ճաքճքում էր՝ Վահրամին այդ խոսքերն ասելիս. երեսուն տարեկանը նոր բոլորած է լքել մարդկանց: Կոճողոտ երկրից է նավարկել դեպի այս կողմեր, մնացել ամեն ինչից անիրազեկ: Կես դարից ավել է՝ լուր չունի իր երկրից. նա հազիվ էր զսպում հեկեկոցը: Փորձում է բարձրության վրա մնալ, ինչ-որ կերպ կարոտ առնել՝ ցամաքից եկած երիտասարդ պանդուխտի հետ զրուցելով: 

— Դուք ինձ ավելի եք հուսահատեցնում,- վհատ խոսեց Վահրամն ու գլուխը կախեց,-   ուզում եմ նոր այգիներ տնկել, տակառներ ու գինու հնձաններ սարքել: Իսկ Դո՞ւք…   մի՛ կոտրեք ինձ…

— Ուզում եմ՝ լսեք ինձ ու վերադառնաք երկիր, քանի դեռ ուշ չէ,- ասաց ծերունին՝ չկարողանալով ձայնի մեջ թաքցնել լացի երանգը,- մենք պիտի մնանք մեր երկրում, պիտի մնանք՝ մինչև մեր բաժին լռություն: Մեր վերջը հավերժական լռությունն է: Դուք գիտե՞ք՝ ինչ է սեփական բաժին լռությունը: 

— Ինչպե՞ս թե՝ մեր երկրում…

— Լա՛վ, ձե՛ր երկրում,- ծերունին լեզվի սայթաքումը թաքցրեց՝ ձեռքը բարձրացնելով՝ ի նշան հրամանի: 

Տիրական խավարից հանկարծ երկու կիսամերկ հարճ հայտնվեցին: Նրանք իրենց գլխավերևում ուտեստներով սկուտեղ ունեին, ցած դրեցին ու անհետացան:

— Երևի կուզեիր ինձ հետ մի բան ճաշակել վերադարձից առաջ: Այնպես չէ՞…

-Ո՛չ: Ավելի լավ կլինի՝ դուրս գամ Սուրվայի ափ,- հուսահատությունն ավելի կոտրեց Վահրամին:

— Բարձրացեք Ձեր եկած տեղով, Ձեզ ոչ ոք չի խանգարի դուրս գալ Սուրվայի ջրեր,- այս խոսքերն ասելիս ծերունին գինի ըմպեց, նրա ձայնը դեռ լացակումած էր, արտասուք էր գլորվում աչքերից: 

Հարճերը նորից հայտնվեցին ու տռփանքով շոյեցին նրա մազերը:

— Բարո՛վ մնացեք:

— Գնացե՛ք, գնացե՛ք, ես փրկում եմ Ձեզ,- հայացքն առանց պոկելու՝ ծերունին հեկեկում էր անօգնական, անհաղորդ գգվում աղջիկներին:

Վահրամը բարձրացավ սանդղահարթակ, պահնորդները չկային: Նա դուրս եկավ քարակոփ միջանցք, չորս կողմը լուսավորված էր, բայց լամպ չէր երևում: Նա տատամսեց՝ քայլերն արագացնելով դեպի մուտքը: Միջանցքը կեռումեռ էր տալիս, անհավանականորեն լուսավառ էր, իսկ մուտքը չէր երևում, նոր մի վտավան էր բացվում, հետո նորից ու նորից՝ կեռման: Նա նեղսրտեց, թեթև խուճապ համակեց, ավելի թափով սկսեց կտրել անվերջանալի գետնախորշը: Չար պատուհասը սկսեց նեղսրտել նրան, կլաուստրաֆոբիան, մի տեղ կարդացել է, անցավ նրա մտքով: Ցավն ու Սուրվայի տենչը նրա մեջ իրար խառնվեցին, լուսավառ գետնուղին անվերջանալի թվաց: Կեղեքող նեղսրտուքն ու Սուրվայի ջրերի պայծառ ծփանքը խելագարվելու չափ այլայլեցին նրան: Այնտեղ՝ ծովի դուրեկան ադորրի վրա, ափն իրեն է սպասում, բայց լուսավառ, անիծյալ գետնախորշը չի հատվում ու չի հատվում: 

Նա աչքերը բացել չէր ուզում: Սևուսպիտակ պատրանքին դեռ հավատում էր: Աչքերը փակ էր պահում, որպեսզի նորից գտնի նավակը, նորից կանգնի խաղաղ, փրփրագեղ ջրերի վրա: Կարելի էր նույնիսկ ժպտալ՝ Սուրվայի ալիքներին նայելով, իսկ ծովը վաղուց չկա, ջրերը ետ են քաշվել, առուների մեջ ծվարել, աշխույժ խոխոջանքով թռել դեպի ստորոտներ: Վաղնջական, նեանդերթալյան ծովը մի քնքուշ գետակի է վերածվել:

Նա աչքերը համառորեն չէր բացում… 

* Mayflower — Անգլիական այն առագաստանավն է, որով առաջին վերաբնակները հատել են Ատլանտյան օվկիանոսն ու հաստատվել Հյուսիսային Ամերիկայում: Բառացի թարգմանությամբ՝ մայիսյան ծաղիկ: 

     

1 Comment

  • Reply Արփինե 24.06.2020 at 00:59

    Հաճախ դրանք տառապանքի են վերածվում ինձ համար, բայց ես ինձ եմ մեղադրում, իմ թուլությունն է:

  • Թողնել պատասխան Արփինե-ի համար Cancel Reply