bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
Արթուր Բարսեղյան ԳրաԴաշտ

Արթուր Բարսեղյան․ Խաղ իրականության հետ

14.12.2020

Գլուխ առաջին

Վերջին ﬔկ շաբաթվա ընթացքում պատահած վատ դեպքերը լիովին ոչնչացրին Ֆելիքսին: Աﬔն ինչ սկսվեց նրանից, երբ ուղիղ ﬔկ տարի առաջ անհետացավ նրա հայրը: Մինչ օրս ոչ ﬕ տեղեկություն, հայրը չէր կարող այդպես նրան լքել, նրա հետ պատահել էր այն վատ դեպքերից ﬔկը, որից հետո մարդու դիակը գտնում են ﬕ ինչ-որ փոսում` ճակատին փամփուշտի հետքով: Վիլհելմը, այդ էր նրա հոր անունը, կամ ինչպես բոլորն էին ասում` Վիլը, ﬔծ խելքի տեր մարդ էր: Սակայն դա զերծ չէր պահում նրան քաղաքի կեսին պարտք լինելուց: Դրա համար շատերը մտածում էին, որ պարտատերերից ﬔկը կորցրել էր համբերությունն ու սպանել նրան: Նման մտածողների թվում էր նաև Ֆելիքսը: Վիլը արդեն քսան տարի իր կյանքը նվիրել էր «Պրոյեկտ Քվանտում»-ին, ինչպես նա էր անվանել: Ոչ ﬔկը, բացի Ֆելիքսից, չգիտեր՝ ինչ պրոյեկտ է դա ու երբ է լինելու դրա ավարտը: Միայն գիտեին այն, ինչ սիրում էր աﬔն անգամ կրկնել Վիլը, երբ հերթական գումարն էր պարտք վերցնում ﬔկից — «Պրոյեկտ Քվանտում»-ը կփոխի աշխարհը: Իհարկե, սկզբի տարիներին նա բավարարվում էր իր սեփական ֆինանսներով: Քանի որ իր ամբողջ ժամանակը նվիրում էր այդ պրոյեկտին, ուրիշ աշխատանքով չէր զբաղվում, ու ընտանիքը փողի այլ աղբյուր չուներ: Ֆինանսների ավարտվելուց հետո նա անցավ տան իրեղենը վաճառելուն: Ֆելիքսը փոքր էր, դեռ բան չէր հասկանում կյանքի իրեղեն ու փողային կողﬕց: Նրա համար լիովին բավական էր նստել հոր կողքին ու նայել, թե Վիլը ինչ է անում: Այդ պատճառով նա իրեն երջանիկ էր զգում: Բայց ﬔծանալուն զուգահեռ սկսեց հասկանալ, որ հայրը, բացի ﬖասից, ոչ ﬕ ուրիշ բան չէր բերել տուն: «Դե, թող զբաղվի իր սիրած գործով»,- այսպես էր մտածում Ֆելիքսը ﬕայն այն պատճառով, որ շատ էր սիրում հորը: Ֆելիքսն ընտրել էր ռուտինային կյանքի աﬔնաբանական գործերից ﬔկը` բանկիր: Լավ մասնագետ էր դարձել, բարձր աշխատավարձով: Քիչ չէր եղել, որ փակել էր հոր պարտքերի ﬔծ մասը, բայց երբեք չէր դժգոհել: Սակայն տարիների հետ համբերության բաժակը լցվում էր՝ դանդաղ, ինչպես ջրի կաթիլն է տարիների ընթացքում տաշում քարը: Հոր անհետանալուց ﬕ քանի օր առաջ բաժակի պարունակությունը հասավ իր գագաթնակետին, ու Ֆելիքսը պայթեց: «Հերի՛ք է պա՛պ, ես էլ չեմ կարող այս աﬔնի վրա աչք փակել: Հիմարություն է այն, ինչով դու զբաղվում ես, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից: Քո պարտատերերն էլ գիտեն՝ այնպիսի բան ես սարքելու, որ ﬕնչև ծոռները բոլորս կհարստանանք: Բացի ինձնից, ոչ ոք չգիտի, որ քսան տարի կյանքդ անիմաստ վատնել ես: Սկզբից ես դեմ չէի, ես գիտեի, որ ժամանակին հայտնագործել ես քիչ էներգիայով աշխատող շարժիչ, որի շնորհիվ ամբողջ աշխահով տրանսպորտով ճանապարհորդելը դարձել է լումաների բան: Բայց փառքդ վայեյելու փոխարեն կյանքդ ես վատնում: Գոնե արդյունքը տեսնեի: Քսան տարվա ﬔջ, բացի այս սեղանին դրված հին ռադիո հիշեցնող սարքից ու պատերին գրված մաթեմատիկական հաշվարկներից, ուրիշ ինչ-որ նոր բան չտեսա: Կամ ավարտում ես այս քո խաղը, կամ էլ ես տեղափոխվում եմ ուրիշ քաղաք՝ քո պրոբլեﬓերից ու պարտքատերերից հեռու»: «Խնդրում եմ, ﬕ փոքր էլ սպասիր, տղա՛ս, վերջը մոտենում է: Այս սարքը կփոխի ﬔր կյանքը: Մենք կմտնենք պատմության գիրկը հավերժ: Քիչ էներգիայով աշխատող շարժիչը անցողիկ բան է, ժամանակը կգա, ու ﬔկը կհայտնագործի առանց էներգիայի գործող մոդուլ: Իսկ այս «հիմարությունը», ինչպես դու ես ասում, կգրի ﬔր անունը պատմության ﬔջ այնպես, որ նույնիսկ ﬕլիոն տարի հետո ապրողները կիմանան՝ ով ենք ﬔնք»: Վեճից հետո Ֆելիքսը ﬕ քանի օր չզանգեց ու չայցելեց հորը: Ուզում էր ժամանակ տալ հորը՝ լավ մտածելու իրենց վերջին խոսակցության մասին: Չորրորդ օրը վերջնականապես որոշեց զանգել ու վերջ դնել աﬔն ինչին: Սակայն ﬕ քանի ժամվա ընթացքում արած բոլոր զանգերը ﬓացին անպատասխան: Սկզբից մտածում էր, որ հայրը ամաչում է պատասխանել կամ էլ այնպիսի բան պետք է ասի, որ չի կարողանում հավաքվել ու խոսել: Բայց ժաﬔրի ընթացքում աﬔնը փոխվեց անհանգստության: «Ո՞ւր է, ինչո՞ւ չի պատասխանում»,- պառկած մտածում էր Ֆելիքսը: Հաջորդ ﬕ քանի ժամվա ընթացքում նա հասավ հոր տուն, ոչ ﬔկին այնտեղ չգտնավ և՛ նույն օրը, և՛ հաջորդ օրը: Այդ օրվանից անցել էր ﬔկ տարի, ու Վիլից ոչ ﬕ տեղեկություն չէր ստացվել: Ֆելիքսը արդեն սկսում էր համակերպվել այն մտքի հետ, որ հորը երբեք չի տեսնելու:

Գլուխ երկրորդ

Ինչպես արդեն նշվեց` հոր անհետանալու հետ սկսվեց Ֆելիքսի կյանքի սև ուղին: Առաջին ﬕ քանի շաբաթվա ընթացքում հոր պարտատերերը խլեցին նրանից ամբողջ խնայողությունները: Ու ոչ ոք դրանով չհանգստացավ: Թեև Ֆելիքսը աշխատում էր գաղտնի պահել իր անձնական հարաբերությունները, բայց պարտատերերը ﬔծ կապեր ունեցող մարդիկ էին: Նրանք գտել էին, թէ որտեղ է ապրում Ֆելիքսի ընկերուհին` Լանան, ու արդեն նրանից էին փող պահանջում: Խեղճ աղջիկը չէր գտել ուրիշ ճիշտ ուղի, քան իր ամբողջ գումարը նրանց տալը: «Ես աﬔն ինչ հետ կվերադարձնեմ, դու ինձ լավ գիտես, ﬕայն խնդրում եմ, ﬔնակ ﬕ թող ինձ այս դժվար պահին»,- ասում էր Ֆելիքսը՝ իր գրկում ամուր պահած Լանային, որը վախից դողում ու լալիս էր: «Ֆելիքս, ինչպե՞ս կարող ես նման բաներ մտածել, իհարկե քեզ չեմ թողնի, գումարը կարևոր չէ, ուղղակի վախեցել էի»: Մյուս աﬕսներին աﬔն ինչ աստիճանաբար վատանում էր: Հոր պարտքերը անսահման էին. քանի հայրը կար ու պրոյեկտով էր զբաղված, հանգստացնում էր պարտատերերին, նրանք գտնվում էին թմրած, բայց սպասողական վիճակում. ﬔկ է կորցնելու բան չունեին, այնքան շատ էլ փող ունեին, որ տված պարտքը ﬕ կաթիլ ջուր էր օվկիանոսում: Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ Վիլին սպառնում էին, որ արագացնի, իրենց էլ հույս էին տալիս, որ շուտով Վիլի ուժերով կդառնան աշխարհի աﬔնահարուստ մարդկանցից: Բայց նրա անհետանալուց հետո բոլորը կարծես օդից ընկան չոր ու ցավոտ ասֆալտին: «Հաստատ հավաքել է տարիների ընացքում ﬔր կողﬕց տրամադրված գումարներն ու հիմա էլ փախել ﬕ տրոպիկական կղզի` կյանքը վայելելու: Բայց ոչինչ, ﬕնչև վերջին ցենտը հետ կստանանք նրա տղայից»,- մտածում էին պարտատերերը: Ֆելիքսին ﬓում էր ﬕայն աշխատել ու պարտքերը փակել: Հաջորդ հարվածը նա ստացավ հոր անհետանալուց վեց աﬕս անց: Ինչպես աﬔն օր, նա այդ առավոտ էլ զարթնեց ժամը հինգին, իրեն կարգի բերեց, պատրաստեց նախաճաշ ու սուրճ, նստեց բազմոցին ու վայելելով այդ աﬔնը՝ սկսեց թերթել համացանցը: Առօրյա, ոչ հետաքրքիր նորություններ: Նոր փոփոխություններ՝ պետության ոչ կարևոր քաղաքական պաշտոններում, Աﬔրիկայում հերթական բլոգբաստերի պրեﬕերա ու նմանատիպ ուրիշ նորություններ աշխարհից: «Անհետ հայտնվածը» , ու որտեղից էր նա եկել» — այս վերնագիրը գրավեց նրա ուշադրությունը: Լրագրողները «Անհետ հայտնված»  անունով էին կոչել ﬕ հետաքրքիր դեպք, որը տեղի էր ունեցել ﬕ քանի աﬕս առաջ: Ֆելիքսը նույնիսկ հիշում էր, թե երբ առաջին անգամ կարդաց այդ դեպքի մասին. հոր հետ վերջին անգամ վիճելուց հետո, իր տանը պառկած, երկար չէր կարողացել քնել ու համացանցում փնտրտուքի ժամանակ բախվել էր դրան: Դեպքը այսպիսին էր` Հնդկաստանի գյուղերից ﬔկում՝ պատի ﬔջ, մարդու դի էին գտել, իրոք, ինչ-որ ﬔկի մարﬓի կեսը բառի բուն իմաստով հայտնվել էր պատի ﬔջ, իսկ մյուս մասը կախվել էր պատից դուրս: Մի ամբողջ խումբ նույնիսկ հավատացնում էր, որ սկզբից սպիտակ լույս էին տեսել, հետո այդ մարդուն՝ պատի ﬔջ , բայց դեռևս ողջ: Նրանք ասում էին, որ նույնիսկ լսել են, իբր մարդը ﬕ քանի բառ է արտասանել, բարձր ծիծաղել ու նոր մահացել: Իհարկե, Հնդկաստանի գյուղերի ոչ հեռավոր մարդիկ ﬕանգաﬕց որոշել էին, որ դա սև ուժերի ձեռքի գործն է: Դրա համար էլ սկզբից պայթեցրել էին պատը՝ այդ մարդու դիակի հետ, ﬓացորդները այրել ու հետո այդ ամբողջ խառնուրդը լցրել Գանգես գետը՝ հուսալով, որ «սուրբ ջուրը» աﬔն ինչ կմաքրի: Դրա համար էլ ոստիկանները կանգնել էին հսկայական խոչընդոտի առաջ. ﬕ կողﬕց հարյուրավոր մարդիկ, որ տեսել էին դիակը, մյուս կողﬕց էլ դիակի բացակայություն, որի պատճառով ոչ ﬕ հետաքննություն չէր եղել, ու չէր հայտնաբերվել դիակի ինքնությունը: Շատ լրագրողներ էին հետախուզություն արել, բայց ոչ ոք այդպես էլ չէր կարողացել հաստատել անձի ինքնությունը: «Անհետ հայտնվածը», ու որտեղից էր նա եկել» հոդվածն էլ այդպիսի հետախուզություն էր: Հեղինակը գրում էր, որ դա ուղղակի սպանություն է, ու մարդասպաններն ուղղակի որոշել էին դիակը պատի ﬔջ թաքցնել, բայց ինչ-որ բան սխալ էր գնացել, ու նրանք գործը չէին ավարտել, հասցրել էին ﬕայն մարﬓի կեսը պատի ﬔջ «շարել»: «Հիմարներ»,- ասաց Ֆելիքսը ծիծաղելով ու շարունակեց թերթել մյուս նորությունները: Հանկարծ նրա աչքերը գտան ﬕ բան, որը ստիպեց վայրկյանների ընթացքում իր դեմքի գույնը ﬕ քանի անգամ փոխել: Լիովին փլուզվել էին այն բանկի ակցիաները, որտեղ նա էր աշխատում: Նա արագ հավաքեց իրերը, թողելով անավարտ իր նախաճաշը՝ դուրս վազեց տնից, նստեց ﬔքենան ու ինքն էլ չհասկացավ՝ ինչպես հասավ բանկ: Բանկի դիմաց արդեն հավաքվել էին մյուս մտահոգ աշխատողները: «Ի՞նչ է հիմա լինելու» — այս հարցն էր բոլորի մտքում: Սովորականից ﬕ ժամ շուտ բանկի դռները բացվեցին, ու ամբոխը, ﬔկﬔկու հրելով ու հրմշտելով, մտավ կամ ավելի ճիշտ է ասել՝ խցկվեց ներս: Ֆելիքսը, լինելով բանկում բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանցից ﬔկը, արագ բարձրացավ կառավարչի մոտ: Դուռը թակեց ու ներս մտավ: «Ֆելի՛քս, կարճ կխոսեմ, դու ու աշխատակիցների ﬔծ մասը ազատված եք աշխատանքից: Ակցիաների ընկնելուց հետո ﬔր բանկը ունակ չէ ձեզ այլևս վճարելու»: Երեկոյան նա արդեն տանն էր: Լանան էլ էր նրա հետ: Ֆելիքսը կարծես թե գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ ու դեռ լիովին չէր հասկանում՝ ինչ է իրեն սպասվում: «Մի՛ մտածիր, սկզբում կապրենք իմ աշխատավարձով, ﬕնչև դու նոր գործ կգտնես: Դու լավ բանկիր ես, շատերը դա գիտեն, դրա համար էլ շատ շուտ կգտնես աշխատանք».- կարծես թե բարձր մտածում էր Լանան: «Չէ՛, դու չես հասկանում: Բանն այն է, որ ﬔր բանկը Եվրոպայի գլխավոր բանկն էր: Մենք էինք ղեկավարում գլխավոր տնտեսական ֆինանսները համարյա եվրոպական բոլոր երկրներում: Հիմա այդ երկրների կրեդիտները ﬔր բանկում չեղարկված են, բանկը սնանկացել է: Այդ փողերն էլ չի կարող վերադարձնել: Բնականաբար, ֆինանսների բացակայության պատճառով այդ երկիրները կընկնեն ճգնաժաﬕ ﬔջ: Իսկ ճգնաժաﬕ դեպքում ես գործ չեմ կարող գտնել: Հորս պարտքերը…»: Աﬔն ինչ եղավ այնպես, ինչպես Ֆելիքսն էր ասել: Եվրոպան ընկավ ճգնաժաﬕ ﬔջ: Գործ գտնել նրան չհաջողվեց: Հոր պարտատերերն էլ դարձել էին ավելի խիստ: Արդեն առողջության հետ կապված սպառնալիքներ էին հնչեցնում: Կա՛մ փակում է պարտքը, կա՛մ ջարդում են մարﬓի ﬕ մաս: Սկզբից նա վաճառեց ﬔքենան, հետո՝ տան ապրանքները ու վերջում էլ՝ իր տունը: Բայց պարտքերը կարծես ավարտվելու ﬕտք չունեին: «Խնդրում եմ, տվեք գոնե ﬕ տարի ժամանակ, ճգնաժամը կանցնի, գործ կգտնեմ ու կկարողանամ բոլորը մարել»: «Դու երևի լավ չես հասկանում, ﬕ տարի՞: Կշեռքին արդեն քո կյանքն է դրված: Կա՛մ տեսնում ենք փողերը, կա՛մ էլ քո դիակը: Որոշողը դու ես»:

Գլուխ երրորդ

Բանը հասավ այնտեղ, որ Ֆելիքսը վաճառեց աﬔն ինչ: Բառի բուն իմաստով՝ աﬔն ինչ: Նա էլ չուներ ոչինչ: Մնացել էին ﬕայն իր հագի տաբատը, կոշիկներն ու վերնաշապիկը: Լանան էլ էր վաճառել իր իրերից շատ բան ու օգնել Ֆելիքսին: Ֆելիքսը հիմա ապրում էր ընկերուհու տանը: Կյանքի ﬕակ լույսն էր նա` Լանան: Այս դժվարությունների ﬔջ նա ﬕշտ փարատում էր Ֆելիքսին ու չէր դժգոհում: «Մեր սերը ավելի ուժեղ է, ոչ ոք չի կարող այդ ամուր կապը կոտրել, ﬔնք իրար հետ ենք լինելու ﬕնչ ﬔր կյանքի վերջը»,- ասում էր Լանան Ֆելիքսին: Իսկ Ֆելիքսին բան չէր ﬓում, բացի կյանքից շնորհակալ լինելուց, որ այս հրաշքին իրեն էր պարգևել: Այսպես ﬕ կերպ գոյատևում էին նրանք՝ անցնելով կյանքի փորձությունները, պինդ պարուրված իրենց սիրով: Հերթական առավոտներից ﬔկն էր, երբ նրանք արթնացան դռան բարձր թակոցից: «Տեսնես ո՞վ է այսքան շուտ»,- հարցրեց կիսաքնած Լանան: Իսկ Ֆելիքսը արդեն հագնվում էր կայծակնային արագությամբ: Նա վստահ էր, որ դռան մյուս կողմում պարտատերերից ﬔկն է կանգնած: «Արագ հագնվիր, Լանա՛, փակիր սենյակի դուռն ու դուրս չգաս»,- ասաց Ֆելիքսն ու գնաց դուռը բացելու: Հերթական անգամ նա ճիշտ էր` պարտատերերից ﬔկն էր՝ երկու ուրիշ տղամարդու հետ: «Միգուցե ﬔզ նե՞րս հավիրես, հագելիս»,- ասաց նա՝ տեսնելով Փելիքսի վախեցած դեմքը: «Ինչո՞ւ եք եկել, պարո՛ն Միխայիլ: Ես ասել էի, որ մյուս աﬕս կտամ ձեր պարտքը լիովին»: «Նախընտրում եմ խոսել ավելի հարմար պայմաններում»,- եղավ պատասխանը, ու երեք տղամարդը, ﬕ կողմ հրելով Փելիքսին, մտան ներս: Փելիքսը քայլեց նրանց հետևից: «Տղա՛ս, այդպես ճիշտ չէ: Ես լսել եմ, որ դու արդեն շատերի պարտքերը վերադարձրել ես: Ինչո՞ւ եմ ես քո ցուցակում այդքան հետ: Այբբենական հերթականությա՞մբ ես մարդկանց պարտքերը տալիս: Չէ՛, դու ինձ ուղղակի չես հարգում»,- սկսեց Միխայիլը: Ֆելիքսը լավ գիտեր, որ Միխայիլը իտալական մաֆիայի անդաﬓերից էր: Շատ վտանգավոր մարդ էր, ու Ֆելիքսը դա լավ գիտեր: Բայց նրա հերթն այդքան հետ գցելու պատճառն այն էր, որ ﬓացածներն ավելի վտանգավոր էին, ու Ֆելիքսը շարժվում էր «խոշոր ձկից-մանր ձուկ» հերթականությամբ: Սկզբում տվել էր աﬔնավտանգավոր մարդկանց պարտքերը, հետո՝ «ﬕջին» վտանգ ներկայացնողներինը ու հիմա հասել էր վերջի կատեգորիային: Բայց Միխայիլին «մանր ձուկ» անվանելը սխալ էր. թեպետ հաﬔմատած մյուսերին՝ նա «մանր» էր, բայց ներկայացնում էր «խոշոր ձկներին» համաչափ վտանգ: Ֆելիքսը այդ փաստը հաշվի չէր առել: «Ո՛չ, ի՞նչ եք ասում, պարո՛ն Միխայիլ: Ես ձեզ շատ եմ հարգում: Ուղղակի ներկա պահին չեմ կարող ձեր պարտքը տալ: Խնդրում եմ՝ ﬕ փոքր էլ ժամանակ»: «Ժամանա՞կ: Չկա Ժամանակ: Իմ պարտքը պետք է աﬔնասկզբից փակեիր: Դրա համար ես այստեղ եմ: Դա ուղղակի ինձ չհարգելու նշան է: Իսկ ի՞նչ կմտածեն ուրիշները: Միխայիլը կորցրել է իր դիրքը, ու ինչ-որ Ֆելիքս չի հարգում նրան: Հա՞»: «Չէ՛, պա…»: «Լռի՛ր»,- լսվեց Միխայիլի բարձր ձայնը, ու մյուս տղամարդկանցից ﬔկը ուժեղ հարվածեց Ֆելիքսի վզին: Նա ընկավ ու զգաց, որ ամբողջ մարﬕնը կարծես քարացավ: Մյուս տղամարդը միացավ վերոնշյալին, ու սկսեցին ոտքերով ծեծել Ֆելիքսին: Հանկարծ դուռը բացվեց, ու Լանան դուրս թռավ սենյակից: «Սրիկանե՛ր, հիմարնե՛ր, թողե՛ք նրան»,- գոռում էր նա ու փորձում այդ երկուսին Ֆելիքսից վանել: Բայց ոչինչ չէր ստացվում: Հաջորդ դեպքերը տեղի ունեցան վայրկյանների ընթացքում. Ֆելիքսը նկատեց Միխայիլի չար ժպիտը, լսեց հրազենի բարձր կրակոց, ինչ-որ ﬔկի մարﬕնը ընկավ գետնին: Սկզբից նա չհասկացավ՝ ինչ կատարվեց, հաջորդ ակնթարթին տեսավ Լանային` գետնին ընկած: Բերանը բաց էր, աչքերը նայում էին ուղիղ Ֆելիքսին, բայց ոչինչ չէին արտահայտում: Գեղեցիկ դեմքը դանդաղ կորցնում էր իր սովորական, պայծառ փայլը: Իսկ ճակատին ﬕ անցք էր՝ շատ փոքր, որից դուրս եկող կարﬕր հեղուկը լցվում էր Լանային դեմքին, հետո կաթում գետնին: Արյուն էր: Լանան մահացած էր: «Քեզ տրամադրում եմ ուղիղ ﬕ շաբաթ: Պարտքս կտաս կամ էլ հաջորդը դու ես: Թող բոլորը իմանան՝ ինչ է նշանակում Միխայիլին չհարգելը»:

Գլուխ չորրորդ

Արևի վերջին ճառագայթները թաղվում էին Լանայի սառած դեմքի վրա: Լույսի խաղից թվում էր, թե աղջիկը ժպտում է խելագար ﬕ ժպիտով: Մայրամուտի հետ խամրեցին նաև Լանայի դեմքի լույսի խաղից առաջացաց «էմոցաները»: Ֆելիքսը նույնիսկ ﬔկ ﬕլիﬔտր չէր շարժվել: Հատակին ընկած՝ արդեն ﬕ քանի ժամ ուղիղ նայում էր իր սիրելիի դեմքին: Արցունքներից դեմքը ծանրացել էր, դեմքի մաշկը չորացել ու ցավում էր: Բայց նա ոչ ﬕ ցավ էլ չէր զգում: Մտքի ﬔջ ﬕայն պտտվում էր, որ այս աﬔնն իրական չէ, ու նա կարթնանա շուտով, ﬓում էր ﬕայն սպասել: Աﬔն մոտեցող ժաﬕ հետ նա ավելի պարզ էր հասկանում, որ աﬔն ինչ իրականում էր պատահել: Նրանք սպանել էին Լանային: Այդ ﬕ քանի ժամվա ընթացքում նրա ուղեղը նմանվել էր հզոր ﬕ փոթորկի: Մտքերը փոփոխվում էին լույսի արագությամբ: «Ապրելու իմաստ էլ չկա, երևի կկախվեմ կամ պատուհանից ներքև կընկնեմ: Չէ՜, սկզբից կսպանեմ Միխայիլին, հետո նոր՝ ինձ»,- այս խոհերով էր պարուրված Ֆելիքսը, երբ հանկարծ մտքի աﬔնախորքից՝ այն տեղից, որտեղ հիﬓականում մարդու այն երազանքներն են, որոնց մասին մտածելիս անգամ մարնով սարսուռ  է անցում, ծագեց այդ գաղափարը: Գաղափար էլ չէր, ընդաﬔնը՝ երկու բառ: Բայդ այդ երկու բառը կարողացան Ֆելիքսի գիտակցությունը լիովին հետ բերել: «Դե իհարկե, կորցնելու էլ ի՞նչ ունեմ»,- ասաց նա բարձրաձայն, կանգնեց ոտքի ու արագ վազեց նկուղ: Դուռը բացեց, ու աչքերը ﬕանգաﬕց պսպղացին: Հոր պրոյեկտն էր այնտեղ — «Պրոյեկտ Քվանտում»-ը: Հայրը ապրում էր վարձով, ու անհետանալուց հետո Ֆելիքսը որոշել էր հանձնել տունը: Հայրը շատ իրեր չէր ունեցել: Մի քանի շոր, տետրեր, գրքեր ու, իհարկե, հին ռադիոյի նմանվող պրոյեկտը: Ֆելիքսը այդ աﬔնը պահում էր սկզբից իր տանը, իր տունը վաճառելուց հետո էլ՝ Լանայի նկուղում: Ինչպես արդեն նշվել էր, պրոյեկտը լիովին ծածկված էր անտեսանելի վարագույրով: Վիլը, բացի Ֆելիքսից, ոչ ﬔկին չէր ասել, թե վերջում ինչ է ստացվելու: Տրամաբանող ցանկացած մարդ կհամարեր, որ Վիլը ուղղակի խելագարվել է, իսկ պարտատերերը ﬕ լումա էլ չէին տա նրան պրոյեկտի համար, որովհետև չէին հավատա, որ արդյունքում ﬕ բան կստացվի: Վիլն այդ պատճառով էլ լռել էր: Միայն ﬔկ-ﬔկ Ֆելիքսի հետ էր կիսվում, երբ գործերը հաջող էին գնում, ու տրամադրությունը բարձր էր լինոմ: «Աﬔնակարևոր օրենքը անցյալում երբեք ինքդ քեզ չհանդիպելն է: Տիեզերքը ունի իր հստակ օրենքները, իսկ այդ օրենքները չկատարելը կարող է հանգեցնել շատ անկանխատեսելի դեպքերի»: «Պա՛պ, բայց ես ինչպե՞ս կարող եմ հանդիպել ինքս ինձ անցյալում»,- ծիծաղելով ասում էր փոքրիկ Ֆելիքսը: «Տղա՛ս, երբ կավարտեմ պրոյեկտը, մարդկությունը հնարավորություն կունենա ճանապարհորդելու և՛ անցյալում, և՛ ապագայում: Պատկերացրու՝ ﬔնք կարող ենք վերջնականապես տեսնել, թէ ինչպես են կառուցվել Եգիպտական բուրգերը, կամ կարող ենք հանդիպել դինոզավրերին, տեսնել նրանց իրականում: Երևակայություն պետք է ունենաս ու մտածես՝ ինչքան շատ դռներ կբացվեն ﬔր դիմաց այս սարքի օգնությամբ: Մարդկության, ﬔր կյանքի, ֆիզիկայի բոլոր օրենքները ﬕանգաﬕց կփոխվեն: Այս սարքը լիովին կոչնչացնի, այսպես կոչված, պատճառ-հետևանք օղակը: Ցանկացած պատճառ հնարավոր կլինի փոխել ու դրա հետ ﬔկտեղ նաև՝ հետևանքը»: Ինչպես արդեն հասկացանք, «Պրոյեկտ Քվանտում»-ը ժամանակի ﬔքենա էր ու, Վիլի ասելով, մարդ կարող էր տեղափոխվել անցյալ ու ապագա: Ապագան Ֆելիքսին ընդհանրապես չէր հետաքրքրում: Այս իրականության ﬔջ նա է՛լ ապագա չուներ: Նրան ﬕայն հետաքրքրում էր անցյալը: «Պետք է մտածել: Որտեղի՞ց եմ սկսելու փոփոխությունները: Երևի այն օրից, երբ վերջին անգամ վիճեցի հորս հետ: Հա՛, հաստա՛տ: Կսպասեմ՝ ﬕնչև ես անցյալից դուրս կգամ հորս տնից, ու ներկա — ես կմտնեմ նրա մոտ, կպատﬔմ նրան աﬔն ինչ: Իրար հետ ﬕանգաﬕց կվերցնենք սարքը, կգնանք Լանայի տուն, կպատﬔմ նրան աﬔն ինչ, ու կորոշենք ինչ ենք անելու: Երևի կվաճառեմ տունս ու ﬔքենաս ու ﬕանգաﬕց կգնեմ ﬔր բանկի հակառակորդ բանկերի ակցիաները: Քանի որ ﬔր բանկը այդ ժամանակ դեռ գերիշխող բանկը կլինի, մյուս բանկերի ակցիաները կկարողանամ այդ գումարով գնել: Հետո կտամ Միխայիլի պարտքը: Նրա հետ երկրորդ անգամ խաղ անել չի կարելի: Մեր բանկի ակցիաների փլուզուﬕց հետո իմ գնած բանկի ակցիաները շատ կբարձնանան, ու ես աﬔնաքիչը հազարապատիկի չափով կհարստանամ: Մյուս բոլորի պարքերն էլ կտամ: Ու հետո իրականում կվայելենք կյանքը: Պա՛պ, դու հանճարե՛ղ ես»,- ասում էր ինքն իրեն Ֆելիքսն ու հավաքում սարքը: Հանկարծ ուրախությունը փոխվեց տխրության: «Իսկ եթե սարքը չի աշխատո՞ւմ,- անցավ նրա մտքով»: «Դե՛, կորցնելու ոչինչ չունեմ. կա՛մ աﬔն ինչ ստացվում է, ու պլանս իրագործվում է, կա՛մ էլ Լանայի ու հորս հետ հանդիպում եմ մյուս աշխարհում»,- մտածեց նա ու սեղﬔց սարքի վրայի ﬔծ կարﬕր կոճակը: Սարքը ակտիվացավ, դիսփլեյ հիշեցնող քառակուսու վրա հայտնվեց այսօրվա ամսաթիվը: Դիսփլեյի աջ անկյունում ստեղնաշար էր՝ բաղկացած միայն թվերից: «Երևի պետք է աﬕս-ամսաթիվը այն թվերով գրեմ, դեպի որ ժամանակ որ ցանկանում եմ տեղափոխվել»: Ու Ֆելիքսը գրեց 12.04.2019՝ հոր հետ վիճելու օրն էր: Ու նորից սեղﬔց կարﬕր կոճակը՝ հաստատելով թվերը: Սկզբում ﬕ քանի վայրկյան ոչինչ չէր կատարվում: Ֆելիքսը նայեց ձեռքի ժամացույցին: Անփոփոխ: Հանկարծ ժամացույցի սլաքն սկսեց հակառակ պտտվել: Աչքերի դիմաց փայլուն ու կուրացնող սպիտակ լույս հայտնվեց, նա ակամա փակեց աչքերն ու գոռաց. «Աշխատո՛ւմ է, աշխատո՛ւմ է: Աﬔն ինչ փոխելու եմ: Աﬔն ինչ վերականգնելու եմ: Լանա՛, ես քեզ սի..»,- խոսքը չհասցրեց ավարտել Ֆելիքսը, երբ զգաց, որ մարﬓի մյուս կեսը չի զգում: Բացեց աչքերը: Լրիվ անծանոթ տեղում էր, դիմացը՝ ﬕ քանի տասնյակ ﬔտրի վրա, ինչ-որ մարդիկ դեպի իր կողմն էին վազում: Փորձեց քայլել ու հիշեց, որ մարﬓի մյուս կեսը չի զգում: Նայեց ներքև, ապա՝ կողքերը: Աջ ոտքը, աջ ձեռքը ու դեմքի աջ կողմը պատի ﬔջ էին հայտնվել: «Չի կարող պատահել: Բայց ինչպե՞ս: Եկրագնդի պտույտը հաշվի չէի առել…»,- սկսեց գոռալ նա: Խոսքերը փոխվեցին հռհռոցի: Վայրկյաններ անց կյանքը լքեց նրա աչքերը: Հնդկաստանի գյուղերից ﬔկի պատի ﬔջ «Անհետ հայտնվածը» Ֆելիքսն էր…

1 Comment

  • Reply Աննա Միքայելյան 20.06.2021 at 10:21

    Հրաշալի ստեղծագործություն: Ամբողջ պատմվածքի ընթերցման ընթացքում ինձ չէր լքում հետաքրքրության զգացումը և “բա հետո ի՞նչ եղավ” միտքը:
    Մի խոսքով շնորհակալ եմ շատ Արթուր ջան հրաշալի պատմվածքի և անցկացրած լավ ժամանակի համար։

  • Թողնել պատասխան Աննա Միքայելյան-ի համար Cancel Reply