(1927-1977, Արգենտինա)Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի Իռալանդական ծագումով արգենտինացի լրագրող, գրող և դրամատուրգ Ռոդոլֆո Ուոլշը ձախ-պերոնիստական «Մոնտոներոս» պարտիզանական կազմակերպության կարևորագույն անդամներից է եղել: Ժամանակի ընթացքում հայացքների տարաձայնություններ է ունեցել կազմակերպության հետ և գրիչը գերադասել զենքից՝ պատմելով ռազմական խունտայի ահաբեկչության և մարդու իրավունքների խախտումների մասին: 1976-ին…
(1902-1964, Ուրուգվայ) Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի Ֆելիսբերտո Էռնանդեսը ուրուգվայցի գրող, կոմպոզիտոր և դաշնակահար է, լատինաամերիկյան ամենայուրատիպ գրողներից մեկը: Դժվար է դասակարգել Էռնանդեսի ստեղծագործությունները: Հեղինակը հայտնի է իր տարօրինակ պատմվածքներով, որտեղ խախտված հերոսներն իրենց սևեռուն մտքերն ու մոլուցքները ներմուծում են առօրյա կյանք: Էռնանդեսին բարձր են գնահատել…
(1921-2003, Գվատեմալա) Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի Աուգուստո Մոնտեռոսոն ծնվել է Հոնդուրասում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Գվատեմալայում՝ երկիր, որ առանցքային դեր է խաղացել նրա ձևավորման հարցում, և որը գրողն ինքը իր հայրենիքն է համարել, թեև 1944-ից, փախչելով բռնատիրական վարչախմբի հետապնդումներից և քաղաքական ապաստան խնդրելով Մեքսիկայից, մինչև…
(1925-2014, Իսպանիա) Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի Երբ գյուղ հասավ երթուղային ավտոբուսով, մութն ընկել էր արդեն: Ջրանցքի առվակը պսպղում էր, ասես մանր աստղափոշի ցանած լինեին վրան: Մերկ ու սև ծառերը ձգվում էին վեր՝ դեպի կապտամոխրագույն, թափանցիկ երկինքը: Ավտոբուսն ուղիղ Քաղաքացիական գվարդիայի զորանոցի դիմաց էր կանգ…