Առավոտը յոթին շուկայում բաց էր միայն պապիրոսի բուդկան: Դիմացն արդեն հերթ էր: Անլվա, տկլոր տղամարդիկ, քսված, անչուլկի կնանիք… Որ նայում էիր, քեզ թվում էր՝ տեսնում ես մեռնող մարդկանց, որոնք թքած ունեն, որ մեռնում են… Սուրոն հերթի մեջ էր: Սուրուն նույնիսկ ատամներն էր լվացել, չնայած…