(Պիես՝ մեկ գործողությամբ) Նվիրվում է Հակոբ Ղազանչյանին Բեմում են Գասպար Մերի Էմմա Վարդուշ Ռուզան Ջուլիետ Բժիշկ Բեմից դուրս Լաուր Առանձնատան հյուրասենյակի հանդիպակաց բաց պատշգամբից երևում է շքեղորեն ծաղկած բալի այգին։ Կահավորանքը՝ սովորական ու հարմարավետ։ Աջ կողմում ննջարանի դուռն է։ Ձախ պատին՝ մռնչացող վագրի մեծադիր…
Եթե գոյություն ունի Անտի-Դյուրինգ, ինչո՞ւ չի կարող լինել Անտի-Վեպ կամ Անտի-Պատմվածք, չեմ հասկանում, որևէ մեկը կբացատրի՞։ Լռում եք։ Թե որ լռությունը համաձայնության նշան է, ուրեմն դուք էլ եք իմ կարծիքին, այո՝ եղել է, կա ու կլինի նաև Անտի-Պատմվածք։ Յուրաքանչյուր բան ունի իր Անտին՝ ես,…
Ես կորցրել եմ իմ մարմինը և վախենում եմ անունս էլ կորցնել։ Անվերջ ասում ու կրկնում եմ ինձ՝ դու Շողեր ես, մի մոռացիր երբեք, ինչ էլ լինի, աշխարհը շուռ գա, ծովերը ցամաքեն, լեռները փոշիանան, դու կաս ու մնում ես Շողեր, գեղեցիկ ու հմայիչ կին, մի…
Կարեն Նշանյանը, ծնված Երևանում, 1981 թվականին, ուսանել էր Օքսֆորդի համալսարանում՝ իրավաբանություն մասնագիտությամբ։ Տիրապետում էր նաև փիլիսոփայության և բարոյագիտության ժամանակակից ու դասական հիմնարար գաղափարներին։ Անգլերեն գիտեր գրեթե անգլիացու պես, բայց ոչ իր մայրենիի չափ։ Նրա ավարտական թեզը, որը բացառիկ հաջողություն ունեցավ, վերաբերում էր մարդու իրավունքների…