Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» նորատիպ վեպը մեր ազգի ու նրա պետականակերտության՝ հակասականությամբ առլեցուն ճիգի 200-ամյա ընթացքն է ներկայացնում: Այդ ժամանակաշրջանի արյունալի-բեկումնային իրադարձությունների բովով են անցնում ստվարածավալ երկի տարակերպ հերոսները։ Վիճահարույց ու սահմռկեցուցիչ փաստերով, դատողություններով, երզահանգումներով կառուցված պատումաշարն ամփոփվում է «Ինչպե՞ս մեզ փրկենք մեզնից» վերնագիրը կրող…
Կանցնեն վաթսուն երկար տարիներ, և Պողոս Տիրատուրյանը մայիսյան մի օր ինքն իրենից գոհ կզբոսնի գիշերային Թիֆլիսով։ Չի կասկածում՝ խոսեց փայլուն։ Ճիշտ է, հիմնականում ռուսերեն (Սովետական Միությունում ենք, ինչ արած), բայց շատ սիրուն անցում կատարեց հայերենին։ «Եթե թույլ կտաք՝ մի երկու բառ էլ հայերեն», երկուսը,…