maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomjojobetjojobetjojobet girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escortjojobet girişjojobethacklinktipobettipobetmilanobetmarsbahisgrandpashabetholiganbetgates of olympushttp://www.robinchase.org/https://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomjojobetjojobet girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahisjojobet girişgrandpashabetmeritking girişmarsbahis girişmarsbahismatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbet girişjojobetbetciobetkombetebetonwinmeritkingsekabetsahabetmarsbahismatbetholiganbetjojobetdeneme bonusuMarsbahisdumanbetdumanbethacklinkextrabet girişHoliganbet
Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Համաշխարհային արվեստի պատմություն. պուանտիլիզմ 

03.07.2024

Տասնիններորդ դարի երկրորդ կեսին աշխարհը ցնցած նկարչական ոճը՝ նեոիմպրեսիոնիզմը, 1885 թվականին Ֆրանսիայում յուրահատուկ շարժում ծնեց՝ պուանտիլիզմը։ Քննադատները շատ վատ արձագանքեցին  գույների խառնումը վերացրած տեխնիկային։ Բայց պուանտիլիզմը գտավ իր երկրպագուներին։

Պուանտիլիստների նկարները հեշտ է ճանաչել առաջին հայացքից։ Դրանք բաղկացած են առանձին կետերից կամ ուղղանկյուն վրձնահարվածներից։ Տեխնիկան իր անվանումը ստացել է ֆրանսերեն «pointiller» բառից, որը նշանակում է «նկարել կետերով»։

Պուանտիլիստների նկարներում յուրաքանչյուր կետը գտնվում է մյուսներից որոշակի՝ փոքր հեռավորության վրա, և, հետևաբար, դրա գույնը չի խառնվում հարևան կետերի գույներին։ Սակայն գույները միացնելու և առանձին կետերը միասնական կտավի վերածելը կատարվում է դիտողի աչքով։ Հենց դա են ամեն վայրկյան կատարում մեր աչքերը, երբ մենք որևէ բանի ենք նայում։ 

Պուանտիլիստները չեն ձգտում ինչ-որ մեկին զարմացնել անսովոր և բավականին բարդ նկարչական տեխնիկայով։ Նրանք իրենց աշխատանքներում ձգտում են հաղորդել օդի շարժումը, բնության էներգիան։ Եվ դա նրանց լավ է հաջողվում։ Այնուամենայնիվ, գտնվեցին քննադատներ, որոնք հայտարարեցին՝ պուանտիլիզմը բացառում է ստեղծագործումը՝ նկարչությունը վերածելով հոգնեցուցիչ մեխանիկական գործողության։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։ 

Գույնի տեսությամբ տարված, մի շարք վարպետների ստեղծագործություններ ուսումնասիրելով, երիտասարդ նկարիչ Ժորժ-Պիեր Սյորան որոշեց գործնականում կիրառել իր գիտելիքները՝ ստեղծելով կտավ, որտեղ կետերը չէին խառնվում։ Տեսության համաձայն՝ մարդկային աչքը միավորում է իրար մոտ գտնվող երփներանգ կետերը և ընկալում որպես մեկ գույն։ Օրինակ՝ հարակից դեղին և կապույտ կետերը, որոշակի հեռավորությունից նայելիս, ընկալվում են որպես կանաչ։ Դրանում կարելի է համոզվել Սյորայի հայտնի  «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարը դիտելիս, որը, իմպրեսիոնիստների 1886 թվականի ցուցահանդեսում ցնցել էր քննադատներին։ Նկարը աներևակայելի կենդանի ու տարածական էր ստացվել։ Հակադրվող կետերը տատանվող օդի տպավորություն են ստեղծում։ Սյորան հասավ անհրաժեշտ էֆեկտին. նրան հաջողվեց հաղորդել թեթև-օդային միջավայրի գեղեցկությունն ու բնականությունը։

Սյորայի պուանտիլիզմը էքսպերիմենտների  բազմաթիվ հնարավորութուններ ստեղծեց։ Օրինակ՝ Փոլ Սինյակը փոփոխեց կետերի միջև հեռավորությունը։ Եթե Սյորայի վրձնահարվածները մոտավորապես նույն հեռավորության վրա էին՝ ստեղծելով սահուն շարժման էֆեկտ, ապա Սինյակի նկարներում դրանք մե՛կ մոտենում էին, մե՛կ հեռանում՝ դրանով իսկ հասնելով առանձին տարրերի էներգետիկ շարժման և ծավալի փոխանցմանը։ 

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի

Աղբյուր՝․ myshulka.ru