gaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanBetofficePusulabetKlasbahisseoMeritkingBetwildjojobetcasibomcasibomEscort esenyurt kızlarıcasino siteleri
ԳրաԴաշտ Հովիկ Հովեյան

Հովիկ Հովեյան, Անտիպներ

03.06.2023

Հովիկ Հովեյանի մասին օրեր առաջ հրապարակած գրախոսականում նշել էինք, որ առաջիկայում ներկայացնելու ենք նրա անտիպ բանաստեղծություններից: Ահա և դրանք:

***

Գրահերձեցի ինձ Նարեկացու շեմին

Եվ թաղեցի ինձ մթնում

Որպես մահիցս անչափ ուշացած

Բառահենի մի անանուն դիակ…

***

Կահավորված եմ կռունկների աղեղնաձև երամներով,

Որ հորիզոնի անհատույց  հեռվից

Խփվում են սրտիս ճախրաթիրախին,

Եվ աշխարհի՝ մեր դեմ ընդմիշտ բացակա

Վայրէջքուղին

Ծածկվում է անսպառ մայրամուտներիս

Կակաչաձյուն լեռնագագաթներով…

***

Ցեղասպանության վարձակալության կրպակ եմ ոսկրե,

Երբեմնակի վարձակալներս հայտնվում են

Պատմության աննավարկելի մացառուտների խորքից

Եվ հորդորում չճանաչել ցուցափեղկերում լերդացող

Շումերական արյանս ալեկոծումն աննմանական…

Կրպակ եմ վարձակալության,

Որի ձեռքերը վաղուց ջրվեժված են,

Ոտքերը՝ շղթայված,

Եվ գլուխն՝ ուրիշ մի անվանմամբ,

Առևանգված-տարված է 

Բրիտանական թանգարան…

Մնացել է սրտիս մեջ տրոփող

Կորիզը ծիրանի,

Որ աշխարհի հետշումերական խավարում

Այս ու այն կողմ վազվզող,

Պուտավոր կաքավ է անհատնում…

***

Մնացի ամենացամաքը չհայտնաբերվածներից…

Թաքստոցներս նմանվեցին կավեղեն հերձումներիս

Անպատասխան մաքառումներին…

Շուտով հետընծայվեմ պիտի

Հանդուգն մի հայտնաբերման,

Որի գագաթին կցոլցլա արթուն

Ձեռնածույադեմ հրեշտակը մահվան…

No Comments

Leave a Reply