bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
Արցախ ԳիտաՆյութ Մարտիրոս Ոբնեցի

Մարտիրոս Ոբնեցի, Վանականի հրեշտակները

07.04.2020

Մարտիրոս Ոբնեցու «Յուղաներկ արևի ջերմությունը» անտիպ գրքից
****
Վաղ միջնադարյան կերպարվեստում որմնանկարչության զարգացումը մեր կարծիքով պետք չէ կապել ժանրի ունեցած առանձնահատկության կամ վրձնելու տեխնիկայի հետ: Բանն այն է, որ ամենուր կառուցվող եկեղեցիների, վանքերի առկայությունը դեռևս չէր նշանակում, որ հասարակության հոգևոր կյանքում վանականությունը արդեն գերիշխող, առանցքային դերակատարություն ուներ:

Հասարակությունը ընդհանուր առմամբ անգրագետ էր, սակավ  էին տառաճանաչ մարդիկ: Հավելենք և այն, որ գրքերը, որոնք ձեռագիր մատյաններ էին, հասու չէին հանրության մեծ մասին: Ու թեպետ  «Ի սկզբանէ էր Բանն», սակայն Աստծո խոսքը, որը հիմնականում քարոզվում էր եկեղեցիներում ու վանքերում, չուներ և չէր կարող ունենալ այն ազդեցությունը, որ ուներ վրձնած պատկերն առհասարակ:

Եթե երևակայությունը ուղիղ համեմատական է մարդու ունեցած ինտելեկտի հետ, այսինքն՝ որքան բարձր է ինտելեկտը, նույնքան վառ, ընդգրկուն և գունեղ է երևակայությունը, ապա պարզ է, թե ինչու Աստծո խոսքը չէր կարող ունենալ այն ներգործուն ուժը, որ ուներ որմնանկարը այն նույն միջավայրում, որտեղ ծանոթ չէին Սուրբ գրքին: Ահա թե ինչու եկեղեցու, վանքի ինտերիերը (մերկ, սառը պատեր) որմնանկարներով հարդարելու անհրաժեշտություն էր զգացվում, ինչը միջավայրը դարձնում էր հանդիսավոր, խորհրդավոր, ազդեցիկ, միևնույն ժամանակ հանրայնացվում էին Աստածաշնչի հիմնական դրույթները: Մեր այս տեսակետի օգտին է խոսում այն փաստը, որ եկեղեցիներում առավելապես որմնանկարվել են նոր կտակարանի սյուժեները:

Նույնիսկ պռոտոռենեսանսի ժամանակաշրջանի խոշորագույն գեղանկարիչ Ջոտտո դի Բոնդոնեն, որի արվեստով իտալական գեղանկարչության մեջ սկսվեց մի նոր շրջափուլ, Աստվածաշունչը իր կրոնական սյուժեներով ընկալում էր որպես իրական պատմություն, այստեղից էլ՝ այդ սյուժեներին աշխարհիկ երանգներ ներարկելը: Հետևաբար դժվար չէ պատկերացնել այն մոգական ազդեցությունը, որ թողնում էր որմնանկարը եկեղեցի եկած շարքային մարդու վրա:

Այնպես որ, ժամանակի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ որմնանկարչությունը մեծապես նպաստեց հոգևորականության դիրքի, նաև մարդկանց մեջ հավատքի ամրապնդմանն ու Սուրբ գրքի պատմության տարածմանը, փոխադարձաբար, ինքն էլ ստացվող պատվերների հաշվին, արագ զարգանալու լայն հնարավորություն ստացավ:

Ֆլորենցիայում հովանավորչական մեծ գործնեություն ծավալած հանրահայտ Մեդիչիների տոհմից Կոզիմո Մեդիչի ավագի նախաձեռնությամբ կառուցվեց Սան Մարկո վանական համալիրը: Դոմինիկյան վանականների համար կառուցված վանքի ոչ միայն ինտերիերը, այլև վանականների խցերի պատերը Կոզիմո Մեդիչիի ցանկությամբ նկարազարդվեցին: Ըստ որում՝ այդ գործը իրականացնելու համար նա ընտրեց  նույն միաբանության վանականներից Գվիդո դի Պիետրո անունով մեկին, որն աբբայությունում հայտնի էր որպես Ջիովաննի դա Ֆիեզոլի, քանի որ քահանա էր ձեռնադրվել Ֆիեզոլի վանքում, կամ ուղղակի՝ եղբայր Ջիովաննի. նա վանքի գրադարանի գրքերը նկարազարդողն էր: Մինչդեռ գեղանկարչության  պատմության մեջ այդ վանականը մնաց որպես կվատրոչենտոյի (հազար չորսհարյուրական) ժամանակաշրջանի անվանի գեղանկարիչ՝ Ֆրա Բեատո Անժելիկո անվամբ: Ֆրա` (իտալերեն ֆրատի բառի կարճ տարբերակն է) նշանակում է եղբայր (վանականների միմյանց դիմելու ձև), անժելիկո¬անգել՝ հրեշտակ (իր վրձնած անզուգական հրեշտակների շնորհիվ), իսկ Բեատո` աստվածային (ինչպես որ Դանթեի «Կատակերգությունը» ժամանակակիցները կոչեցին աստվածային):

Մեր նպատակից դուրս է այստեղ խոսել Ֆրա Անժելիկոյի ստեղծագործությունների մասին, բայց չենք կարող մեր նկատառումները չարտահայտել նրա կտավներից մեկի վերաբերյալ: Հատկապես որ շատ արվեստաբանների (այդ թվում`  եվրոպացի)՝ տվյալ ստեղծագործության մեկնաբանություններում ակնհայտ սխալներ ենք նկատել: Խոսքը Ֆրա Անժելիկոյի «Հուստինյանոսի բժշկումը» փոքրադիր կտավի մասին է:

Նախ ճշտենք վերնագիրը. ինչո՞ւ է գեղանկարիչը ընտրել հենց Հուստինյանոսին և ոչ թե մեկ ուրիշ պատմական անձնավորության: Չէ՞ որ մեծ հաշվով նկարը կարող էր կոչվել ցանկացած մեկի անունով, և դրանից ոչինչ չէր փոխվի, քանի որ կտավում մերձավորի նկատմամբ տածվող սիրո, կարեկցանքի, հոգատարության գովքն է արվում:

Մեր խորին համոզմամբ՝ գեղանկարիչը, որպես իր կտավի գլխավոր գործող անձ, ընտրել է Հուստինյանոսին այն պատճառով, որ մարդկության պատմության մեջ ժանտախտի առաջին համաճարակը բռնկվել է հենց Հուստինյանոս կայսեր գահակալության ժամանակ ու տևել է երկու հարյուր տարի, գուցե՝ մի փոքր էլ ավելի, տարածվել է Եվրոպայում, Ասիայում` խլելով մեկ միլիոն մարդու կյանք: Ահա թե ինչու այդ համաճարակը պատմական փաստաթղթերում հիշատակվում է նաև Հուստինյանոսի ժանտախտ:

Ուստի, Ֆրա Անժելիկոն, իր կտավում պատկերելով Հուստինյանոս կայսերը, ցանկացել է ընդգծել Աստծո` վերերկրային ուժերի զորությունը: Չէ՞ որ Հուստինյանոսը՝ որպես կայսր, անկարող եղավ բռնկված համաճարակի դեմն առնելու, մինչդեռ երբ ինքը` կայսրը, հիվանդացավ, հրեշտակները ապաքինեցին նրան (ըստ՝ Ֆրա Անժելիկոյի նկարի):

Իսկությունը պարզելու մեր բոլոր ջանքերը՝ կապված Հուստինյանոսի հիվանդ ոտքի ապաքինման պատմական փաստի հետ, ի դերև եղան: Չգտանք որևէ սկզբնաղբյուր, թեկուզև՝ պահպանված լեգենդ, առասպել, մի պատմություն, որտեղ խոսվեր այդ փաստի մասին: Այլ կերպ ասած՝ Հուստինյանոսին ապաքինելու պատմությունը, որ կա կտավում, Ֆրա Անժելիկոյի ֆանտազիան է, գեղագիտական մոտեցումը:

Արվեստաբաններից շատերը հիմնականում միակարծիք են հիշյալ կտավին անդրադառնալիս. այսպես օրինակ՝ արվեստի պատմաբան, անգլիացի Վենդի Բեքետը, որը Բի-Բի-Սի-ի հետ համատեղ թողարկել է «Գեղանկարչության համաշխարհային պատմություն» խորագրով տասը մասանոց տեսասկավառակ, հիշյալ կտավը վերլուծելիս ասում է.

«…. Այս պատմությունը Հուստինյանոսի մասին է, որի ոտքի վրա ուռուցք կար, և մի գիշեր նա երազում տեսավ, որ պատուհանից  ներս մտան Կոզման և Դամիանոսը   (հրեշտակներ, որոնք կոչվում են նաև անարծաթ (անհատույց) բժիշկներ — հեղ.), անդամահատեցին իր ոտքը և փոխարինեցին այն մահացած եթովպիացու առողջ ոտքով: Երբ նա արթնացավ, իրեն գտավ երկգույն, սակայն բժշկված»:

Այսպիսինն է հիմնականում արվեստաբանների մեկնաբանությունը: Նախ հարկ է նկատել, որ Ֆրա Անժելիկոյի այս կտավը, եթե ընդունենք վերոհիշյալ տեսակետը, առաջին գեղարվեստական արձանագրությունն է` կապված մարդու վերջույթների տրանսպլանտացիայի հետ: Իսկ վեցերորդ դարում ապրած Հուստինյանոս կայսեր ժամանակներում գոյություն ունեցած բժշկությունն ի զորո՞ւ էր լուծելու այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին տրանսպլանտացիան է: Իհարկե` ոչ: Եվ հետո, երբ արվեստաբանն է ասում, որ «…. կայսեր հիվանդ ոտքը փոխարինեցին սևամորթի առողջ ոտքով», այն տպավորությունն է ստեղծվում, որ վաղ միջնադարում արդեն գոյություն ուներ ռասսայական հավասարություն, ինչը, հասկանալի է, լինել չէր կարող: Եթե մի պահ անգամ ընդունենք, որ միջնադարյան բժշկության մեջ ատամնացավ բուժելու նման դյուրին մի բան էր մարդու վերջույթների տրանսպլանտացիան, միևնույն է, խուսափել հնարավոր չէ այն հարցից, թե Հուստինյանոսը՝ որպես կայսր, արդյո՞ք կհամաձայներ, որ իր մի ոտքը փոխարինվեր սևամորթ ստրուկի ոտքով: Եզրակացությունը նույնն է՝ չէր համաձայնի, քանի որ կայսերական փառասիրությունը թույլ չէր տա, եթե անգամ վտանգված լիներ իր կյանքը:

Այստեղ էլ հարց հնչեցնենք. եթե վեցերորդ դարում ռասսայական հավասարությունը հասարակական մտածողությունից դուրս էր, հնարավո՞ր է արդյոք, որ այդ գաղափարը առաջ քաշեր տասնհինգերորդ դարում ապրած հոգևորական Ֆրա Անժելիկոն: Հնարավոր չէ: Այն մարդը, որը վանական էր և որի արվեստի անկյունաքարը Աստծո և Միածին որդու արարքների փառաբանումն էր, այն մարդը, որն աշխարհը, կյանքը, մահը, առհասարակ ամեն բան մեկնաբանում էր ոչ թե գիտականորեն, այլ կրոնավորի դիտանկյունից (վկան` թեկուզ հենց իր անունը` Անժելիկո). անհավանական է, որ իր կտավում այդպիսի գաղափար արծարծեր՝ անկախ նրանից, որ ուսյալ, տաղանդավոր մարդ էր: Ամեն դեպքում նա իր ժամանակաշրջանի ծնունդն էր և ապրում էր իր ժամանակի մեջ` հավատարիմ ընդունված նորմերին, բարքերին: Ուրեմն, հնչեցնենք հարցերի հարցը. ինչո՞ւ են կտավում հրեշտակները Հուստինյանոսի անդամահատված ոտքը փոխարինել սևամորթի ոտքով:

Սկզբից ևեթ ասենք, որ Ֆրա Անժելիկոն այդպիսի բան չի նկարել, դա ընդամենը ժամանակակից արվեստաբանների թյուր մեկնաբանությունն է:

Ինչպես արդեն վերևում ասվեց, Ֆրա Անժելիկոն Հուստինյանոսին դարձրել է իր կտավի գլխավոր գործող անձ՝ նրա օրոք բռնկված համաճարակի պատճառով: Նույնիսկ Հուստինյանոսը՝ որպես աշխարհակալ, անզոր գտնվեց այդ աղետի առաջ, ուստի զորեղ է միայն Աստված: Իր այս գաղափարը իրացնելու համար Ֆրա Անժելիկոն Հուստինյանոսին պատկերել է …. ժանտախտով հիվանդացած: Եվ որպեսզի մենք` կտավը դիտողներս, հասկանանք դա, Ֆրա Անժելիկոն կայսեր մի ոտքը ներկել է սև գույնով՝ նախ մեր ուշադրությունը այդ հատվածի վրա կենտրոնացնելու համար և երկրորդ` որպեսզի հասկացվի, թե հրեշտակներն ինչու են այստեղ և ինչով են զբաղված: Հակառակ դեպքում, եթե ոտքի սևությունը չլիներ, կտավը դիտողի համար անհասկանալի կմնար Ֆրա Անժելիկոյի մտահղացումը: Սակայն պետք չէ մտասևեռվել այդ դետալի (ոտքի սևության) վրա, առավել ևս` այն ընկալել առարկայորեն: Ֆրա Անժելիկոյի մտածողությունից դուրս է տրանսպլանտացիայի խնդիրը, կայսեր ոտքը եթովպիացու ոտքով փոխարինելը և այլն: Տրանսպլանտացիան մեր ժամանակակիցների մտածողությանն է բնորոշ (բայց ոչ՝ վաղ միջնադարում ապրողի) և կտավը սխալ ընթերցելու արդյունք է: Մինչդեռ, կրկնենք, սև ոտքի առկայությունը ընդամենը Ֆրա Անժելիկոյի հուշումն է առ այն, որ կայսրը հիվանդ է: Ավելին ասենք, Հուստինյանոսին բժշկելու են եկել ոչ թե ռեալ, իրական բժիշկներ, այլ հրեշտակներ, որոնք օժտված են աստվածային զորությամբ: Հետևապես հրեշտակները (մի պահ ընդունենք, որ իսկապես, կայսեր ոտքին ուռուցք է առաջացել, ինչպես կարծում է Վենդի Բեքետը) ինչո՞ւ պիտի կայսեր ոտքը անդամահատեն, եթե, որպես հրեշտակներ, ի զորու են այն ուղղակի բժշկելու:

Որ Ֆրա Անժելիկոն Հուստինյանոսին պատկերել է ժանտախտով հիվանդացած, մեզ հուշում են նաև մահճակալի գլխամասում վրձնված դեղորայքի սրվակը, գիշերանոթը, ուրիշ խոսքով` անկողնային հիվանդին անհրաժեշտ պարագաները: Եվ չկա կտավում որևէ առարկա կամ դետալ, ինչը մեզ կուղղորդեր դեպի այն միտքը, թե կայսեր առողջական խնդիրը, իրոք, կապված է ոտքի հետ (օրինակ՝ ձեռնափայտ, հենակ կամ մեկ այլ բան):

Նմանապես սխալ է նաև այն մեկնաբանությունը, իբր Հուստինյանոսը երազում է տեսնում, որ հրեշտակները եկել ու բժշկում են իրեն: Ֆրա Անժելիկոն այդպիսի գաղափար չի դրել իր կտավում: Նա կայսերը վրձնել է պարզապես քնած վիճակում, և քանի դեռ հիվանդ կայսրը քնած է, հրեշտակները բժշկում են նրան: Առավոտյան, երբ Հուստինյանոսը արթանանա, իրեն գտնելու է միանգամայն ապաքինված: Այս գաղափարը Ֆրա Անժելիկոն արտահայտել է մահճակալի մոտ պատկերված հողաթափերի միջոցով, որոնք զույգ են: Այստեղ էլ հողաթափերն են ստանձնում կտավում արվող պատմությունը ավարտին հասցնելու առաքելությունը: Այլ կերպ ասած` ըստ Ֆրա Անժելիկոյի, եթե սև ոտքը խորհրդանշում է կայսեր հիվանդությունը, ապա հողաթափերը, որոնք ոտքի հետ առնչվող առարկաներ են, իր այս պատմության մեջ նույնպես վերածվում են խորհրդանիշի: Եվ քանի որ դրանք` հողաթափերը, պատկերված են զույգ, ինչը բնական անհրաժեշտություն է, նշանակում է՝ կայսրն ապաքինվելու է: Եվ դա Հուստինյանոսի համար, երբ առավոտյան արթնանա, լինելու է իսկական հրաշք: Մինչդեռ, եթե նա երազում տեսներ իր բժշկվելը, դա արդեն հրաշք չէր լինի, քանի որ իրադարձությունը զուրկ է անակնկալից, չկա անսպասելի տարրը: Հետևաբար, Ֆրա Անժելիկոն, որի գերխնդիրը այս կտավում երկնայինի զորության փառաբանումն է, ինչը ուղղակի կապ ունի հրաշքի հետ, կարո՞ղ էր արդյոք աստվածային զորությունը զրկել հրաշք կոչվածից: Ո՛չ, իհարկե: Ուրեմն, Հուստինյանոսի երազի մասին խոսք լինել չի կարող:

Այսպիսով, Ֆրա Անժելիկոն, իր այս կտավում փառաբանելով Աստծո զորությունը, միևնույն ժամանակ քարոզում է Տիրոջ պատվիրանը` սիրի՛ր մերձավորիդ, հո՛գ տար նրա մասին:

 Հ. Գ.  Ֆրա Անժելիկոն իր մահից հինգ հարյուր տարի հետո միայն Վատիկանի կողմից դասվեց սրբերի շարքը, և 1984 թվականից համարվում է գեղանկարիչների երկնային հովանավորը:

No Comments

Leave a Reply