bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkom
Արմինե Սարգսյան Հրատապ

«Որմանկարը պետք է ապամոնտաժվի, տեղափոխվի, որովհետև այստեղ այն ապագա չունի»

11.07.2020

Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանի հետ զրուցել ենք Հենրիկ Սիրավյանի  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի մասին։ Որմնանկարը ներառված է մշակութային ժառանգության ցանկում։ Շենքը չի շահագործվում, վթարային է, որմնանկարը տեղ-տեղ քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ ardi.am-ը թեմայի շուրջ զրուցել էր անվանի արվետագետի որդու՝ նկարիչ Գագիկ Սիրավյանի, ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների  պահպանության վարչության պետի պաշտոնակատար Հարություն Վանյանի հետ։ Սիրավյանների ընտանիքը դիմել է նախարարություն՝ խնդրի լուծման համար, նախարարությունը դեռևս ամիսներ առաջ համայնքապետարանին է դիմել նույն հարցով։ Ասացին նաև, որ նորից բանակցություններ են վարելու համայնքապետարանի հետ՝ որմնանկարին առնչվող խնդրի լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար։

— Շենքն ո՞ւմ է պատկանում, որմնանկարը պետք է վերանորոգվի՞, թե՞ տեղափոխվի, ի՞նչ վիճակում է որմնանկարն այս պահին, ու խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ եք տեսնում։

— Շենքը մեր գյուղի սեփականությունն է։ Վթարային է և ենթակա չէ վերանորոգման։ Հնարավոր է՝ երկու տարի հետո քանդվի։ Որմնանկարը պետք է ապամոնտաժվի արդի եղանակներով և տեղափոխվի այլ տեղ։

— Մշակութային հուշարձանը հնարավորինս պահպանելու համար փորձ  արվե՞լ  է շենքը մասնակի վերանորոգելու, տանիքը ծածկելու։

— Ամբողջ շինության խնդիրն է․ 1990 թվականից այս կողմ շինարարական ոչ մի աշխատանք չի արվել, որը կկանխեր որմնանկարի քայքայումը։

— Ի՞նչ է արվելու հետայսու՝ որմնանակարը վերջնական ոչնչացումից փրկելու համար։ Նախարարության հե՞տ եք բանակցելու, դո՞ւք եք միջոցներ տրամադրելու, նախարարությո՞ւնն է տրամադրելու․․․

— Բջնին, վարչական շրջանի խոշորացումից հետո, միացել է Չարենցավան համայնքին։ Չգիտեմ՝ նախարարության հետ համագործակցելն ինչպես կստացվի, բայց չեմ պատկերացնում դեռ․․․ Ամեն դեպքում, իմ կարծիքով, որմանկարը պետք է ապամոնտաժվի, տեղափոխվի, որովհետև այստեղ այն ապագա չունի։

-Կուզեիք՝ մնար Բջնիո՞ւմ, թե՞ տեղափոխվեր մայրաքաղաք։

-Ժողովուրդը պետք է որոշի։

-Ձեր կարծիքը՝ որպես վարչական շրջանի ղեկավար։

-Եթե հարմար տեղ լինի, օրինակ՝ դպրոցում, կուզեինք, որ մնար։ Որմնանկարը շատ մեծ է, գյուղում հարմար տեղ չկա: Դեռ չգիտեմ՝ դպրոցում էլ հնարավոր կլինի՞ տեղակայել, թե՝ ոչ։

-Այսինքն՝ համաձայն եք, որ տեղափովի Երևան։

-Այո՛, համաձայն եմ, որովհետև ամեն օրն էլ նշանակություն ունի, հետևի հատվածը, որ գաջի շերտ է, անընդհատ պոկվելով-քայքայվելով, թափվում է։

-Իսկ եթե պարզվի, որ ո՛չ նախարարությունում, ո՛չ համայնքում միջոցներ չկան, ո՞րն է լինելու ելքը։

-Ես այս պահին ելք չեմ կարող նախանշել, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն օրերս եմ  ստանձնել։ Խնդիրը կքննարկեմ մարզպետարանի Մշակույթի և կրթության բաժնի հետ, բայց չգիտեմ՝ հետագա լուծումներն ինչպիսին կլինեն։

Ճեպազրույցը՝ Արմինե Սարգսյանի
Լուսանկարները՝ Գագիկ Սիրավյանի

No Comments

Leave a Reply