Նարինե Հակոբյանը նկարում է, զբաղվում նաև լուսանկարչությամբ, ինքնատիպ տարազներ է պատրաստում՝ էջանիշ-տիկնիկների համար: Բժշկական մասնագիտություն ունի, սակայն ստեղծագործելու տենչը փոխել է նախապատվությունը: Դասընթացների է հաճախել Գեղարվեստի պետական ակադեմիայում: Այդ ճանապարհին ինքնահաստատվելու հարցում օգնել են նաև «Շտրիխ արթ» պրոֆեսիոնալ ստուդիան ու գեղանկարիչ Աշոտ Սարդարյանը: Նարինեի սիրելի նկարիչներն են Վան Գոգը, Մանեն, Այվազովսկին: Սիրում է նաև բնանկար ու աբստրակցիա:
No Comments