Անցնող 2020 թվականը փորձություններով ու աղետներով տարի էր մեր երկրի համար․ մարտյան համավարակի փակ շրջանից մինչև 44 օրյա Արցախյան դաժան պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով։ Սակայն, բոլոր դեպքերում կյանքը շարունակվում է և տարեվերջին՝ ավանդույթի համաձայն, փորձում ենք ամփոփել և ամբողջացնել արածն ու չարածը։
Թեև տարին չափազանց ոչ բարենպաստ էր, հատկապես, կինոարտադրողների համար, այդուհանդերձ, նրանց գերակշիռ մասը կարողացավ ստանձնած ժամկետներում ավարտել պետական ֆինասավորում ստացած նախագծերի (տարբեր փուլերի) աշխատանքները, բացառությամբ մի քանիսի, որոնք հարգելի պատճառներով տեղփոխվել են գալիք՝ 2021 թվական։
Ա․Պետական աջակցություն
Հայատանի ազգային կինոկենտրոնի 2020-ին իրականացրած ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման երկու մրցույթների արդյունքում հաստատվել են 45 նախագծեր, այդ թվում՝
ա․ Լիամետրաժ՝ 29 (զարգացման փուլ՝ 13, արտադրական փուլ՝ 10, հետարտադրական փուլ՝ 5, տարածման փուլ՝ 1),
բ․Կարճամետրաժ՝ 16 (խաղարկային՝ 9, անիմացիոն՝ 7)
Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորում ստացած նախագծերի ցանկում, 2020-ին ավելացել են դեբյուտները․
Ֆինանսավորան համար հաստատված 45 նախագծից 24-ը դեբյուտ են, այդ թվում՝
ա․Լիամետրաժ՝ 14 (Զարգացման փուլ՝ 6, Արտադրական փուլ՝ 4, Հետարտադրական փուլ՝ 3, Տարածման փուլ՝ 1)։
բ․Կարճամետրաժ՝ 10 (Խաղարկային՝ 7, անիմացիոն՝ 3)։
Խաղարկային ֆիլմերի բյուջեի 274440․0 հազար դրամից՝ 156140․0 հազարը այսինքն՝ 56․9%-ը հատկացվել է դեբյուտային 13 նախագծի (13՝ լիամետրաժ և 10 կարճամետրաժ)։
Մուլտիպլիկացիայի ֆիլմերի բյուջեի 67575․0 հազար դրամից՝ 33775․0 հազարը այսինքն՝ 50%-ը հատկացվել է անիմացիոն դեբյուտային նախագծերին (1՝ լիամետրաժ և 4՝ կարճամետրաժ)։
*Գենդերային հարաբերակցություն
2020 թվականին կինոարտադրության մեջ կանանց ընդգրկվածության պատկերն այսպիսին է՝ պետական ֆինանսավորում ստացած 45 կինոնախագծերից 13 -ի ռեժիսորները և 20-ի պրոդյուսերները կանայք են։
Բ․Կինոժառանգություն
2020թ.-ի հուլիսին հիմնված կինոժառանգության բաժինը վերջին հինգ ամիսների ընթացքում իրականացրել է մի շարք կարևոր աշխատանքներ․
ա․Նախկին «Հայֆիլմ» ստուդիայի տարածքում գտնվող Ազգային կինոկենտրոնի ֆիլմ-պահոցի շենքում դասակարգվել են բազմաթիվ չհաշվառված նյութեր,որոնք այս պահին գտնվում են ցուցակագրման փուլում։ Նույն ֆիլմ-պահոցի շենքում առկա են շուրջ 400 մետաղե տուփեր, որոնք պարունակում են արխիվային մեծ նշանակություն ունեցող ժապավենային նյութեր ( օրինակ «Նռան գույնը» ֆիլմի տեսարանների սևապատկերներ, «Մենավոր ընկուզենի» ֆիլմի նկարահանման ընթացքի կինո-վավերագրություններ, ամբողջական կարճամետրաժ ֆիլմեր և հայերեն ձայնավորմամբ արտասահմանյան ֆիլմերի պատճեններ և այլն)։ Պահեստում նաև հայտնաբերվել են մոտ 350 հայկական ֆիլմերի մոնտաժային թերթեր, և «Հայֆիլմ» ստուդիայի ֆոտո արխիվի՝ 5000 լուսանկարներ։
բ․Ստուդիայի գլխավոր մասնաշենքի մոնտաժային և ձայնավորման հարկաբաժիններում հայտնաբերվել է մեծ ծավալի արխիվային նյութեր, որոնք ի մի են բերվել և դասակարգվել կինոժառանգության բաժնի կազմակերպած շաբաթօրյակների ընթացքում․հավաքվել են շուրջ 2900 մետաղե տուփեր, որոնք պարունակում են 1970-2000-ականներին «Հայֆիլմում» արտադրված տասնյակ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի մասնակի և ամբողջական աշխատանքային բնույթի նյութեր, 35մմ պոզիտիվ և նեգատիվ ժապավեններ, 35մմ մագնիսային ձայներիզներ։ Նույն տարածքից դուրս են բերվել նաև 400 ժապավենային ձայներիզներ, որոնցում ամփոփված են տարբեր ֆիլմերում գործածված երաժշտական ձայնագրություններ, դերասանական ձայնավորումներ և «աղմուկներ»։ Չափազանց մեծ պատմական արժեք է ներկայացնում՝ հայտնաբերված 350 թղթապանակներում ամփոփված Հայֆիլմ ստուդիայի անձնակազմի և աշխատանքային գործընթացներին առնչվող վարչական արխիվը։
Հայտնաբերված արխիվային նյութերն այժմ գտնվում են հաշվառման, ուսումնասիրման և գրանցման փուլում։ Կինոժառանգության բաժինը նաև նախաձեռնել է հայկական կինոյի հետազոտմանը և հանրայնացմանը միտված շարունակական նախագծերի շարք։
Գ․Արտաքին կապեր
*Բեռլինալե
2020-ին Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով (փետրվարի 20-27-ը) պաշտոնապես ներկայացավ Բեռլինալեի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market): Հատուկ Բեռլինի կինոշուկայի համար տպագրվել էր կատալոգ, որում ներառվել էին և՛ կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած, և անկախ ստեղծագործողների ֆիլմերն ու նախագծերը։
Մինչ Բեռլին գնալը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հանդիպումների նախնակաան պայմանավորվածությններ էր ձեռք բերել, ինչը նշանակում է, որ հայկական մուտքը կինոշուկա ակնհայտորեն հետաքրքրել էր շատերին։ Կինոշուկայում միանշանակ արձանագրվեց երիտասարդ պրոդյուսերների ակտիվ գործունեությունը, որին նպաստեց առաջին հերթին հենց հայկական տաղավարի առակայությունը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շ․Միրզախանյանը նախնական պայմանավորվածությունների համաձայն ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում՝
ա․ Հանդիպում Film News Europe.com կազմակերպության գլխավոր տնօրեն Աննա Ֆրանկլինի հետ։ Film News Europe.com-ին անդամակցում են նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրները։ Այն մեծ հարթակ է, որը տեղեկություններ է տարածում անդամակցող երկրների կինոյի նորությունների, անցուդարձի մասին։ բ․ Վավերագրական ֆիլմերի Sanny side of the doc Կինոշուկայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայկական կողմին առաջարկվել են վավերագրական ֆիլմերի տարբեր թեմաներ՝ պատմականից մինչև վայրի բնություն։ գ․ Ուզբեկստանի ներկայացուցիչները ևս առաջարկել են համագործակցել։ Նրանք հետաքրքրված են ոչ միայն համատեղ արտադրության ֆիլմերի նախագծերով, այլև Համո Բեկնազարյանի կինոժառանգությամբ։ դ․Մեր կինոժառանգության հանդեպ մեծ հետաքրքություն են ցուցաբերում նաև «Կինոկլասիկա» հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Ազգային կինոկենտրոնի աշխատակիցները 2020 թ․-ի ընթացքում շարունակական բանակցություններ են իրակացրել։ Այս համագործակցության շոշափելի արդյունքներն արդեն կներկայացվեն 2021թ․-ին։
*Վաշինգտոն
ա․ 2020 թ․ փետրվարի 29-ից մարտի 5-ը Վաշինգտոնի ազգային պատկերասրահը համագործակցելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ կազմակերպել էր «Հայկական ոդիսական» հայ մշակույթի, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոն, որի շրջանակներում ամերիկացի հանդիսատեսին ներկայացվեցին հայկական դասական ֆիլմեր և երաժշտություն։ Փառատոնի կինոծրագրում ընդգրկված էին Ս․Փարաջանովի «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերկանգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը։
բ․Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա: Ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը կպահպանվի Հայաստանի ազգային կինոկենտրոնում և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: «Հակոբ Հովնաթանյանը» նյույորքյան MoMa-ում պահպանվող առաջին հայկական ֆիլմն է։ Ս․Փարաջանովի երեք ֆիլմերի ժապավենային (35 մմ) պատճենները տպագրելու գաղափարն ամբողջացավ դեռևս 2020 թ․մարտին՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի Մշակութային բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի (MoMa) Ֆիլմերի բաժնի համակարգող Ջոշ Սիգելի և պրոդյուսեր Դանիել Բըրդի Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ (Վաշինգտոնյան ցուցադրություններից հետո )։
*Ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած ֆիլմերի և նախագծերի միջազգային հաջողությունները
ա․ Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում։ Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն էր հայկական ժամանակակից կինոյի համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված Ֆիլմի աշխատանքների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։ Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։
բ․Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը 2020-ին՝ մեկ տասնամյակ անց, ավարտվեց և ընդգրկվեց ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը)։ Ըստ էության, երեկար ստեղծագործական ճամփա անցած ու բազում խոչընդոտներ հաղթահարծ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայցավ հենց ասիական բարձրաճաշակ՝ Բուսանի փառատոնի շրջանակներում։
գ․ Ջիվան Ավետիսյան «Դրախտի դարպասները» ֆիլմը 2020-ին ցուցադրվել և մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների և ստուգատեսների։
դ․Երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը 2020-ին երկայացվել է Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնում («Clermont-Ferrand International Short Film Festival».), որը հաճախ անվանում են «կարճամետրաժ կինոյի Կանն»: Մարտին նույն ֆիլմը ներկայացվեց նաև Շվեյցարիայում՝ դարձյալ փառատոնի:
ե․Անգինե Եսայանի «Շեմից այն կողմ » կարճամետրաժ ֆիլմը 2020-ին արդեն ընտրվել է նույն Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնի հիմնական մրցութային ծրագրում։
Դ․ Համագործակցության ՀՈՒՇԱԳԻՐ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ
2020-ին Հեռանկարային համագործակցության լուրջ նախաձեռնություն սկսվեց պետական երկու կառույցների՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի (տնօրեն՝ Շուշանիկ Միրզախանյան) և Հայաստանի հանրային հեռուստաընկերության (խորհրդի նախագահ՝ Արայիկ Շիրինյան) միջև, որն ամրագրվեց երկկողմ հուշագրի վավերացումով, որով կողմերը միասնական ուժերով փորձելու են աջակցել «ՕՐԴԵՐ» արտադրող ընկերության նախագծին՝ Հայկ Օրդյանի (ռեժիսոր) «Զուլալի» ֆիլմն ավարտին հասցնելու համար, որի աշխատանքները դադրեցվել էին համավարակի պատճառով։
Երկու պետական կառույցները միավորվելով հաղթահարեցին համավարակի հետևանքով առաջացած բազմաթիվ խոչընդոտները (խաթարվել է կինոարտադրությունը, չեղարկվել են պայամնավորվածությունները և այլն), որպեսզի առաջին հերթին պետության ներդրած աջակցության գումարները նպատակին ծառայեցվեն։ Համգործակցության այս առաջին փորձի դրական արդյունքը կդառնա շարունակական՝ ներառելով նաև այլ նախագծեր, որոնք գրավիչ կդառնան արտերկրի ներդրողների համար։ Ըստ հուշագրի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը ֆիլմին կազմում է 40 մլն դրամ, իսկ Հանրային հեռուստաընկերությանը՝ 20 մլն։ Բացի այդ, Հանրային հեռուստաընկերությունը ստանձնել է ֆիլմի տեղեկատվական և քարոզչական (PR)՝ աշխատանքները:
Ե․Ազգային կինոկենտրոնի տարածքը՝ Տերյան 3ա հասցեում
ՀՀ կառավարության ս․թ․սեպտեմբերի 10-ի, 1519-Ն որոշման համաձայն հաստատվել է ԿԳՄՍ նախարարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2020 թվականի հաստատված բյուջեով իրականացնել վերանորոգման աշխատանքներ Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում։ Ազգային կինոկենտրոնի հիմնական տարածքի խնդրի լուծումը կինոկենտրոնի ղեկավարության, մասնավորապես, տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի համառ և հետևողական աշխատանքքի արդյունքն է։ Խնդրի լուծմանը և սույն որոշման կայացմանը մեծապես աջակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ դեռևս ՀՀ կառավարության 2019 թю հոկտեմբերի 17-ի նիստում որոշում էր կայացվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
Զ․Ամենամյա շարունակական ծրագրեր
ա․Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ իրականցրել է «Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարքը (սեպտեմբերի 19-27-ը)՝ կինոթատրոնի ամառային (բացօթյա) դահլիճում: Ծրագրի առաջնային նպատակն էր մշակութային դադարից դուրս բերել հանրությանը՝ պարգևելով ուրախ և տոնական կինոտրամադրություն՝ մեծ էկրանին ներկայացնելով երաժշտական ու կատակերգական լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը (Արման Մանարյան՝ «Կարինե», Լևոն Իսահակյան, Հ․Մալյան՝ «Ճանապարհ դեպի կրկես», Գ․Մելիք—Ավագյան՝ «Երգում է Գոհար Գասպարյանը», Հ․ Մալյան՝ «Մի կաթիլ մեղրը»)։ Ցավոք, սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի պատճառով ցուցադրությունները դադարեցվեցին։
բ․Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության ( Տավուշ-TV) գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն էր հայկական կինոն հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելությունը, հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։Նախատեսված տավուշյան բացօթյա ցուցադրումները չեղարկվեցին՝ամավարակի ու Արցախյան պատերազմի պատճառով։
գ․Րաֆֆի Մովսիսյանի «Չտեսնված կինո» հեղինակային հաղորդաշարը ևս իրականացվում է համատեղ Առաջին ալիքի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ: «Չտեսնված կինո» հաղորդաշարի եթերների ընթացքում ցուցադրվել են և շարունակվում են ցուցադրվելանկախության շրջանում արտադրված լիամետրաժ և կարճամետրաժ (խարակային, վավերագրական, անիմացիոն) ֆիլմեր: Անկախության շրջանում նկարահանված այդ ֆիլմերից գերակշիռ մասը առաջին անգամ էին ցուցադրվում հեռուստատեսությամբ:
Այս համգործակցությամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը ոչ միայն աջակցում է հանրությանը ներկայացնելու հայկական անկախության շրջանի կինոն, այլև լսելու դրանց մասին մասնագիտական կարծիքներ և վերլուծություններ։
դ․ «Ոսկե ծիրան» երևանայն կինոփառատոն հետ համագործակցության շրջանակներում, ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմով մեկնարկեց 17-րդ Երևանյան փառատոնը։ Բացի այդ, այս տարի Կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված բազմաթիվ ֆիլմեր ընդգրկվել էին փառատոնի տարբեր ծրագրերում։
ե․Կինոմիության հետ համատեղ Ազգային կինոկենտրոնը իրականցրել է կինոցուցադրումներ արցախցի երեխաների համար, որոնք պատերազմի օրերին տեղափոխվել էին Հայաստան։
Հայաստանի
ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն
No Comments