Ազդագիր ԳրաԴաշտ

Հայաստանը՝ ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում

08.08.2021


Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ»
միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից
(Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է
եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր
տեղերի:

Տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ»
հրատարակչությունների ներկայացրած գրքերը:


«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգ
Սերգեյ Գալստյան, «Փարաջանով. Հանդիպումներ և ոչ միայն» (Երևան, «Էդիթ Պրինտ»
հրատարակչություն, 2020 թ.):
«Մշակութային երկխոսություն» անվանակարգ
Սաթենիկ Վարդանյան, «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» (Երևան,
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգ
Նարինե Միրզոյան, «Քչից-շատից, ամեն ինչից» (Ամբողջական հավաքածու», նկարազարդ,
ուսուցողական հանրագիտակ, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):


«ART-Գիրք» անվանակարգ
«Փարավոն Միրզոյան» (Գիրք-ալբոմ, Երևան, «ՆԱՀԱՊԵՏ» հրատարակչություն, 2020 թ.):
Մրցույթին ներկայացված մյուս գրքերը և ալբոմները տարբեր անվանակարգերում արժանացել են
պատվավոր մրցանակների:
«Գիտություն և կրթություն» անվանակարգ
Լևոն Լաճիկյան, «Հայկական եկեղեցիներ. 24 բացիկ» (Բացիկաշար-ալբոմ, Երևան, «ԷդիթՊրինտ»
հրատարակչություն, 2020 թ.):


«Իմ երկիրը» անվանակարգ
Լուսինե Մխիթարյան, «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» (Հարթակար և հյուսվածկար,
վարպետության դասեր, Երևան, «Զանգակ» 2020 թ.):




«Նկարազարդումների արվեստ» անվանակարգ️
Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ Հրեշը» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Զանգակ»
հրատարակչություն, 2020 թ.):
«Անկախ պետությունների համագործակցություն» անվանակարգ
Եվգենյա Էվոյան, «Գազարագույն Զատիկի կորած կետիկները» (Հեղինակային նկարազարդումներ,
հեքիաթ, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2020 թ.):

Նշենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները
համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային
մասնագիտական ժյուրիի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանը:

Մրցանակները կհանձնվեն այս տարի սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի
ժամանակ:

Հիշեցնենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթն ամենամյա է, որտեղ հայաստանյան
գրահրատարակչական արտադրանքը մշտապես արժանացել է մրցանակների՝ գրեթե բոլոր
անվանակարգերում՝ հաճախ նվաճելով նաև «Գրան պրի»:

No Comments

Leave a Reply