«Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը»՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ-հիմնադրամի հետ համատեղ, հոկտեմբերի 18-20-ին անցկացնելու են ֆիլմերի երկօրյա փառատոն:
Ardi.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից Մարգարիտա Սաքուլյանն ասաց, որ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանում» կցուցադրվեն հեղափոխություններին և քաղաքացիական ակտիվությանը նվիրված վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվի զուգահեռ քննարկումների/դասախոսությունների շարք՝ քաղաքացիական հասարակության կայացման և հասարակական փոփոխությունների վերաբերյալ: Ցուցադրվող ֆիլմերից երկուսը նվիրված են թավշյա հեղափոխությանը, մյուսները աշխարհի տարբեր երկրների հեղափոխությունների մասին են։
Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհով: Միտված է նպաստելու մշակութային կյանքի զարգացմանն ու կայացմանը ՀՀ մարզերում: Այդ նպատակով փորձ է արվում աշխուժացնել մշակութային հիմնարկի գործունեությունը, թանգարանը վերածել համայնքի համար ակտիվ մշակութային օջախի՝ կազմակերպելով ընթացիկ մշտական միջոցառումներ, վերապատրաստել և ծրագրին մասնակից դարձնել թանգարանի անձնակազմը, համայնքի ներկայացուցիչներին։
Ցուցադրվող ֆիլմերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Արմինե Սարգսյան
No Comments