(24-րդ թողարկում)
Համաշխարհայնացման ժամանակներում նոր երևույթները հայերեն կոչելը, եզրույթների, կենցաղային իրերի անվանումների հայերեն համարժեքները գործածելը որոշ մարդկանց կարծիքով հնաոճ է։ «Ժամանակակից» և «նորաձև» երևալու մոլուցքը խանգարում է նկատել կարևորը՝ հայերենի շահը։
Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Կարդացե՛ք, վերընթերցե՛ք, գործածե՛ք դրանք, ձեզ շրջապատող մարդկանց հիշեցրե՛ք, որ հայերենը պետք է պահպանենք ու զարգացնենք մենք՝ հայերս։
Օտար բառերի հայերեն համարժեքները հեշտ փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/
- ավանս – կանխավճար
- բունտ – խռովություն
- բրուտալ – կոպիտ, վայրենի, վայրագ, դաժան
- գարդերոբ – զգեստապահարան
- գերբ – զինանշան
- գիգանտ – հսկա, վիթխարի, աժդահա
- գրադացիա – աստիճանավորում, աստիճանավորություն
- գրանդիոզ – 1. վիթխարի, հսկայական, 2. փառահեղ, հոյակապ, մեծազդու
- դեֆորմացիա – ձևախեղում, ձևախախտում
- դիապազոն – 1. ձայնածավալ, 2. ընդգրկում, ընդգրկույթ
- դիետա – սննդակարգ
- դիսկվալիֆիկացիա – որակազրկում
- դոզա – 1. դեղաբաժին, 2. չափաբաժին
- էլեգանտ – նրբագեղ, նրբակիրթ, նրբաճաշակ, նրբաոճ
- էմանսիպացիա– ազատագրում, ազատագրություն
- թասկ – 1. հանձնարարություն, առաջադրանք, 2. անելիք, խնդիր
- իդենտիկ – նույնական
- իմպերատիվ – հրամայական, կարգադրական
- ինսուլտ – կաթված (ուղեղի)
- ինստրուկցիա – 1. հրահանգ, ցուցում, 2. կարգադրություն
- ինտոնացիա – 1. հնչերանգ, 2. առոգանություն
- ինֆլյացիա – գնաճ
- լիցենզիա – արտոնագիր, թույլտվություն
- նոնսենս – անիմաստություն, անմտություն, անհեթեթություն, դատարկաբանություն
- ունիկալ – եզակի, անկրկնելի
- պարտնյոր – 1. զուգընկեր, 2. գործընկեր, գործակից, 3. խաղընկեր, պարընկեր, մարզընկեր
- ռեզորտ – հանգստյան տուն, առողջարան
- փլեյլիստ – երգացանկ, տեսացանկ
- ֆարմացևտ – դեղագործ
- ֆեստիվալ – փառատոն
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments