«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի նախաձեռնությամբ բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Արվեստի միջազգային ընկերության և նկարիչների միջազգային միության/ՅՈՒՆԵՍԿՕ/, ԱՄՆ Տեխաս նահանգի Կոպինիի Գեղարվեստի ակադեմիայի անդամ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) գեղանկարների անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 31-ը։ Լուսանկարները տրամադրել է Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնի տեխնիկական բաժնի վարիչ Սամվել Ավագյանը:
Ցուցահանդեսը նախաձեռնել և համակարգել է Մարգարիտա Սաքուլյանը:
ardi.am
No Comments