Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու Մասնաճյուղը և «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» հրավիրում է Սարգիս Հովհաննիսյանի «Իրականությունների միջև» ցուցադրության բացմանը: Բացումը՝ փետրվարի 22-ին, ժամը՝ 15:00-ին, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում՝ բուհի հիմնադրման 25-ամյակին նվիրված ցուցադրությունների շրջանակում:
****
Արվեստի և իրականության միջև կապը պատմության մեջ մշտապես ամենատարածված քննարկվող թեմաներից է եղել։ Բանն այն է, որ արվեստի գործը կարծես թե ունի ինչ-որ չափով պատրանքային կերպար, սակայն այն կարող է սերտաճել մարդու կենսաձևի մեջ և դառնալ ընդհուպ օնթոլոգիայի հիմք: Արվեստը իրականության ուղղակի պատճենահանումը չէ, բայց ներգրավվելով արվեստագետի երևակայությունը՝ նպաստում է ժամանակակից մտածողության տեսլական ձևավորելուն։ Երևակայության շնորհիվ՝ ներկայիս առևտրայնացված իրականության մեջ արվեստագետ-հետազոտող-հասարակություն կապի նոր ընկալումները հնարավորություն են ընձեռում արվեստային տարբեր լեզվամտածողությունների միջոցով առերեսվելու արվեստի և սոց-քաղաքականացված ժամանակակից աշխարհի հետ: Արվեստի միջոցով հնարավոր է ստեղծել այնպիսի երկխոսություն արվեստ–դիտորդի միջև, որ դիտորդը կարող է վերածվել ունկնդրի և ԼՍԵԼ Տեսածը։
Վերացական արվեստը հնարավորություն է տալիս հասկանալու սեփական զգայարանների տարբեր շերտերը, հասկանալու, թե ո՞վ ես և ի՞նչ ես ուզում Իրականում, այդ կերպ նաև փոխանցել արվեստիս գաղափարական հենքի գեղագիտությունը, որը թույլ է տալիս արվեստ-մարդ-բնություն-իրականություն կատեգորիաների առերեսմանը, որտեղ ժամանակի կրողը հենց ՄԱՐԴՆ է՝ իր համար ընկալելի կյանքի նախադասությունների մեջ, որոնք կառուցվում են բառերի տրամաբանության այն կանոններից հետո, որտեղ առաջ է գալիս ինտենսիվ գիտելիքների հայեցակարգը: Վերացական արվեստի հիմքում բառերի ձևակերպումների ներքին խորության վիզուալիզացումն է`իրականությունից դուրս իրականություն խորհրդանշելով, և այս նախագծում ներկայացվող արվեստի պրոցեսը չընդհատվող ուղի է` նոր բառեր հավաքա գրելու նկրտումներով միտված, որպեսզի հասարակության լայն շերտերի համար ամրագրի իրապես տեսանելի իրականությունը:
Սարգիս Հովհաննիսյան
No Comments