Հրապարակումը նվիրվում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110-ամյակին: Լուսանկարները ardi.am-ին տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը: Նշենք, որ այս տարի վերահրատարկվել է Կարո Վարդանյանի «Կորուսյալ երկրի բանասացը» մենագրությունը, որը Խաչիկ Դաշտենցի կյանքին ու գործին նվիրված առաջին և առայժմ միակ ամփոփ ուսումնասիրությունն է:
Խաչիկ Դաշտենց ծնվել է 1910 թ. մայիսի 25-ին, Սասնա Դաշտայան գյուղում։ Հարազատ գյուղի անունով էլ հետագայում ընտրել է իր գրական կեղծանունը։ Առավելապես հայտնի է «Խոդեդան», «Ռանչպարների կանչը» վեպերերով, ինչպես նաև՝ շեքսպիրյան թարգմանություններով:
Ardi.am
Գլխավոր նկարում՝ Խաչիկ Դաշտենցը դստեր՝ Անահիտի հետ, Երևան, 1950
No Comments