Հայաստանի
կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի
կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի այլ ձևաչափով անցկացվեց.պատանիներն
իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին տեսագրությունների տեսքով, իսկ ընտրված
տասը լավագույն պատանի կոմպոզիտորի՝ Ալեքսանդր Տոնիկյանի, Արաքս Աշճյանի, Արմեն Մարգարյանի,
Արիանա Վարդանյանի, Գրիգորի Բալասանյանի, Էդգար Մխիթարյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Ռուբեն
Ավագյանի, Սարգիս Առաքելյանի և Սյուզաննա Աղամալյանի ստեղծագործությունները մայիսի
12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվեց մշակութային
երեք հարթակներում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի
կոմպոզիտորների միության՝ ներառյալ մրցույթ-փառատոնի: Լավագույն մասնակիցները արտակարգ
դրության ավարտից հետո կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները
կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում: Հավելենք, որ
նախագիծն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:
No Comments