Արթուր Գալստյանի «թախծոտ աչքերով, տխուր հայցքով աղջկան» նվիրված երգը այսօր էլ շատերը հիշում են: «Ով է նա». այսպես է կոչվում 90-ականների հիթը, որի շուրջ աղմուկ է հասունանում: Համացանցում երգը ներկայացվել է մեկ այլ երգչի կատարմամբ, նույն հաջողությամբ էլ արգելափակվել է հեղինակի պահանջով: Նախապատմությունն այսպիսին է. Գևորգ Մարտիրոսյանը Արթուր Գալստյանից թույլտվություն է խնդրել՝ կատարելու նրա մեկ ուրիշ երգ, բայց կատարել է այս մեկը՝ «Ով է նա»-ն, որը հեղինակի համար բացառիկ թանկ երգ է: Բայց քանի որ երգի այս կատարումն արդեն կա ու շրջանառվել է, հեղինակն իր փաստաբանի միջոցով փորձել է համաձայնության գալ կատարողի հետ, սակայն Գևորգ Մարտիրոսյանը փոխզիջման չի գնացել: Հարցը լուծվելու է դատարանում:
Փետրվարի 24-ին լինելու է առաջին դատական նիստը: Այս մասին մեզ տեղեկացրեց Արթուր Գալստյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը՝ նշելով, որ պահանջելու են արգելել մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող երգն առանց իրավատիրոջ թույլտվության օգտագործելը, պարտավորեցնել ջնջել բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված տեսահոլովակը, հատուցել պատճառված վնասը, այն է՝ բռնագանձել չորս միլիոն դրամ տուգանք:Սա նաև լավ օրինակ կլինի շատ մտավորականների համար՝ պաշտպանելու իրենց հեղինակային իրավունքը: Նաև լավ առիթ է՝ երգը կրկին լսելու համար: Դատական նիստի արդյունքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
ardi.am
Տեսահոլովակը՝ ստորև:
No Comments