Լեհ գրող Օլգա Տոկարչուկը և ավստրիացի գրող Փիթեր Հենդկեն արժանացան Նոբելյան մրցանակի՝ գրականության ոլորտում:
Տոկարչուկը նաև ակտիվիստ է: Նա համարվում է հասարակական ինտելեկտուալ, լեհական իշխանությունների քննադատ և մեծ երևակայության տեր մարդ: Իր վերջին հատկության համար էլ արժանացել է մրցանակի:
Տոկարչուկի գրքերը բեսթսելլերներ են Լեհաստանում: Իսկ 2018 թվականին վաճառքի ծավալներն ավելացան նաև Բրիտանիայում այն բանից հետո, երբ «Թռիչքները» նորավեպը արժանացավ Բուքերի միջազգային մրցանակի:
Տոկարչուկը հավատում է, որ նովելները հաղորդակցման միջոցներ են տարբեր սահմանների, լեզուների և մշակույթների միջև: Իսկ Լեհաստանի մշակույթի նախարարը չէր կիսում գրողի այդ կարծիքը. նա չէր կարդացել Տոկարչուկի գրքերը՝ մեկնաբանելով. «Շատ գրքեր կարող են շատ ընթերցողների ձանձրալի թվալ կամ չհամապատասխանել նրանց ճաշակին»: Նոբելյան մրցանակից հետո նախարար Գլինսկին շնորհավորեց գրողին և խոստացավ կարդալ նրա գրքերը:
Դիտարկելով Հենդկեին՝ ասենք, որ նա քննադատության է արժանանում իր լեզվաբանական ճկուն և մարդկային փորձը բացահայտող աշխատանքների համար: ԱՄՆ-ում Կոսովոյի դեսպանը Հենդկեին մրցանակ տալու որոշումը համարում է սկանդալային և ամոթալի:
«Ես չգիտեմ ճշմարտությունը: Բայց ես նայում եմ, լսում, զգում և հիշում»,- ասում է Հենդկեն: Քննադատությունների պատճառով նրան չի շնորհվել «Հենրիխ Հայնեի» մրցանակը: Իսկ 2014թ. «Իբսենի» միջազգային մրցանակից հետո Օսլոյում ցույցեր սկսվեցին: Հենդկեն հայտնի է իր Über die Dörfer («Զբոսանք գյուղերով») և Die Wiederholung («Կրկնություն») գործերով:
«Նրանք միմիյանցից տարբերվող գրողներ են: Բայց գրում են վիճարկվող տարածքների, տարբեր հիշողությունների, դրանք կրողների և, իհարկե, մարդու մասին, որն ուզում է պատմել պատմություններ»,- ասում է the Economist պարբերականի մշակութային հարցերով թղթակից Ֆիամետտա Ռոկոն:
Նյութի աղբյուր՝ https://www.theguardian.com/books/2019/oct/10/nobel-prizes-in-literature-olga-tokarczuk-peter-handke-2019-2018
Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը
No Comments