ՕրԸնթաց Ազդագիր

«Պարահանդես-Դիմականադես», առաջնախաղ

30.11.2019

Դեկտեմբերի 5-ին և 12-ին, ժամը՝ 19։00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Պարահանդես-Դիմականադես» օպերայի համերգային կատարման առաջնախաղը:

  Վերդիի «Պարահանդես-Դիմականադես» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1859թ. փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում։ Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։ Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում Ջ․Վերդիի «Պարահանդես-Դիմականադես» օպերան վերջին անգամ ներկայացվել է 60 տարի առաջ։

Ներկայացումը կկայանա թատրոնի մեներգիչների, երգչախբի և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Բեմադրող դիրիժորն է Մկրտիչ Բաբաջանյանը, գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան:

 Ներկայացմանը մասնակցում են նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները:

 Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Լուիզա Գրիգորյան:

 Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

No Comments

Leave a Reply