«Պաստառը և ժամանակակից մարտահրավերները՝ որպես սոց-արվեստային նախագիծ» առցանց դասընթացի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները պատրաստում են գրաֆիկական պաստառներ: Ծրագիրն իրականացնում են Նիկոլայ Նիկողոսյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, ավեստագետ Սարգիս Հովհաննիսյանը և ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը: Ներկայացվել են 50-ից ավելի աշխատանք, որոնք հասանելի են Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ֆեյսբուքյան էջում: Ստեղծագործական ընթացքը շարունակվում է: Արտակարգ դրության ավարտից հետո առցանց ցուցադրությանը հաջորդելու է ցուցահանդեսը:
Նախագծի համակարգող՝ Սարգիս Հովհաննիսյան:
Ardi.am
Անի Համազարյան
Հայկանուշ Հակոբյան
Թամարա Գրիգորյան
Լուիզա Մինասյան
Աշիկ Հովհաննիսյան
Ռիտա Թումասյան
Սվետա Առաքելյան
Տաթև Մարգարյան
Նազելի Հակոբյան
No Comments