«Ֆրանսիացի լուսանկարիչ Ադրիան Վոտյեն փաստագրել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում»,- գրում է vice.com-ը՝ ներկայացնելով Վոտյեի տրամադրած լուսանկարների շարքը։
Ֆրանսիացի լուսանկարիչը հոկտեմբերն անցկացրել է Արցախում՝ լուսանկարելով պատերազմը՝ ներառյալ առաջնագծում ապրած պահերը։ Օդային ռմբակոծության ու անօդաչու թռչող սարքերի անդադար աղմուկից շատ մարդիկ թաքնվում են ապաստարաններում, մյուսները տեղափոխվել են Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Հիվանդանոցներն ամեն օր վիրավորներ են ընդունում։
vice.com-ը նաև նշում է, որ ոչ ոք չգիտի, թե քանի մարդ է մահացել Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ մարտական գործողությունների մեկնարկից սկսած․ կողմերը տարբեր տվյալներ են ներկայացնում, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամիս հայտարարել է, որ զոհերի ընդհանուր քանակը մոտ 5000 է։
Լուսանկարների շարքն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
No Comments