ԳիտաՆյութ Իսրայել Ասրյան

Warner Bros.-ը օգտագործում է արհեստական բանականություն՝ ֆիլմ նկարահանելու համար

11.01.2020

Warner Bros.-ը համագործակցում է արհեստական բանականությամբ զբաղվող Cinelytic ընկերության հետ, որպեսզի իրենց ծրագրերի կառավարման համակարգը որոշի ինչպիսի ֆիլմ նկարահանել:

Թվում է, թե Warner Bros.-ը տվյալների վերլուծությունը վերցնում է իր իսկ ձեռքից ու հանձնում արհեստական բանականությանը:

96-ամյա ընկերությունը վերջին տարիներին անհաջողություններ է ունեցել չարաշահումների, բիզնես-սխալների պատճառով:

Գաղտնիք չէ, որ Warner Bros.-ը ամեն ինչ անում է, որ դրամարկղերում հասնի Marvel-ին, բայց զարմանալիորեն հետ է մնում: Հարկ է նշել, որ Warner Bros.-ը կարծես գտել է գերհերոսական ադամանդ. դա «Ջոքերն» է, որը արդեն մեկ միլիարդ դոլար է հավաքել ու առաջադրվել մի քանի մրցանակների։

Այժմ, ինչպես հաղորդում է  THR-ը, Warner Bros.-ը հրաժարվում է շուկայի ավանդական հետազոտությունից, փոխարենը օգտվում է արհեստական բանականության նախագծի կառավարման ծառայություններից։ Cinelytic-ի արհեստական բանականության համակարգը ստեղծվել է չորս տարի առաջ և գտնվում է փորձարկումների փուլում: 2018-ին լրացուցիչ ֆինանսավորում ստանալուց հետո այն կարծես թե պատրաստ է գործի անցնել:  Ընկերության հիմնադիր Տոբիաս Կեյսերն ասել է. «Համակարգը  վայրկյանների ընթացքում կարող է հաշվարկել այն, ինչի համար մարդիկ օրեր էին ծախսում, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր կինոնկարների փաթեթի գնահատմանը կամ աստղի արժեվորմանը»:

Ըստ էության՝ նոր համակարգը կարագացնի Warner Bros.-ի կինեմատոգրաֆիստական բաժանմունքի ուսումնասիրությունը, բայց չի ընդունի վերջնական ստեղծագործական որոշումը։ Փոխարենը արհեստական բանականությունը կորոշի ֆիլմի հաջողության հավանականությունը՝ կախված բյուջեյից, բրենդից ու տաղանդի չափից։

Մի փոքր հույս է տալիս այն, որ Cinelytic-ի նման արհեստական բանականության համակարգերը դեռ բավական խելացի չեն, որ ամբողջությամբ փոխարինեն մարդկանց։ Բայց և տագնապալի է, որ ժամանակակից աշխարհում արհեստական բանականությունը պետք է որոշի, թե ինչպիսի ֆիլմեր են մարդիկ ուզում տեսնել։ Մյուս կողմից՝ գործընթացը խիստ մաթեմատիկական է, և նրա վերջնարդյունքը (ֆիլմերը, որ մենք տեսնում ենք) իրականում բավականին առանձնահատուկ են:

Նյութի աղբյուր՝ screenrant.com
Անգլերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply