maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetcasibomMatbetSahabetExtrabetHoliganbet girişCasibom girişankara bayan escortGrandpashabetjojobetistanbul escortdeneme bonusumarsbahiscasibomjojobet girişjojobetjojobet girişjojobet girişcasibomPusulabetmatbetmarsbahis girişmarsbahiscasibomonwinMarsbahisjojobet girişodeonbet girişholiganbet girişorisbettümbetgiriş rüyabetrüyabetjojobet girişjojobetjojobetjojobetcasibomjojobetPusulabetpalacebet girişsahabet güncel girişjojobet girişjojobet girişjojobet girişjojobetsahabet girişbetebet girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantultrabetultrabetcasinolevantporno izlecasinolevantjojobetcasibom güncelcasibom girişcasibom girişjojobet girişjojobet girişcasibom girişcasibom girişholiganbet girişholiganbetholiganbetholiganbetholiganbetcasibomholiganbet girişcasibomholiganbet girişholiganbet girişcasibomcasibomholiganbet girişcasibomcasibommatbetjojobetMATADORBET CASİBOMasyabahisMATADORBET GİRİŞbetebet güncelsahabetjojobetGrandpashabetganobetganobetonwinchild pornlevant casinoBetriyaljojobetJojobetjojobet girişcasibom güncel girişcasibomjojobet girişcasibom girişCasinoplusbycasino girişcasibom giriş extrabetholiganbetmarsbahislunabetcasibom güncel girişjojobetjojobetcasibom girişholiganbet güncel girişmarsbahismarsbahis güncel girişmarsbahis güncelmarsbahis güncel girişcasibom güncel girişvaycasino güncel girişbetebetjojobet girişcasibommarsbahisMarsbahiscasibomcasibomjojobet girişvaycasinocasibom girişjojobet güncel girişcasibomcasibom güncelbetcioholiganbetbetistjojobetbetebetcasibomasyabahismarsbahisBetebet girişjojobetcasibomcasibomcasibomcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortmarsbahismarsbahisextrabetcasibombahsegel girişnakitbahisdinamobetcasibomcasibom girişnakitbahisdinamobetsafirbetcasinomaxionwinbahsegelultrabetmarsbahis girişbetpark girişjojobet girişperabet girişsuperbetin giriştipobet girişimajbet girişcasibom girişsahabet girişmeritking girişsekabetvaycasino girişholiganbet güncel girişmarsbahis güncel girişvevobahisjokerbetjojobet güncel girişultrabetpusulabetbetparkmarsbahis güncel girişmatadorbet girişmatadorbet girişsuperbetincasibomcasibom girişcasibommeritking girişbetebetvdcasinocratosslotbetkanyonjojobetholiganbet güncel girişcratosroyalbetgrandpashabetCasibom GirişmeritkingCasibomJojobet girişsekabetsahabet girişcasibom girişcasibomcasibom
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Յուրի Սահակյանի հուշաքարը

01.08.2024

Օրերս Երևանի Լենգրադյան 52 հասցեում, իր ապրած տան պատին բացվեց Յուրի Սահակյանի հուշաքարը։ Նախաձեռնությունը նրա որդունն էր՝ Հակոբ Սահակյանինը։ Յուրի Սահակյանի ընկերներն ու հարազատները ջերմ, սրտառուչ խոսքեր ասացին գրողի մասին, հիշեցին նրա ապրած լուսավոր կյանքի լուսավոր դրվագները։ Ելույթ ունեցողները՝ Հենրիկ Բախչինյանը, Տիգրան Մանսուրյանը, Ազատ Եղիազարյանը, Գրիգոր Ջանիկյանը, ընտանիքի անդամները, այլք, կարոտով ու սիրով էին հիշում պայծառ մարդուն, կարդում նրա բանաստեղծությունները։ Հուշաքարը բացեցին Յուրի Սահակյանի այրին և որդին՝ Գալինա և Հակոբ Սահակյանները։

Գալինա և Հակոբ Սահակյանները բացում են հուշաքարը

Յուրի Սահակյանը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի բարեկամներից էր։ Գեղեցիկ ավանդույթ-ծիսակարգ էր ձևավորվել նրա և թանգարանի աշխատակիցների միջև ամեն տարի, երբ հասնում էր ծիրանը, նա հյութեղ պտուղների մի տոպրակ ձեռքին գալիս էր թանգարան, և հայտարարվում էր Ծիրանի օր։ Արդեն քանի՜ տարի չի գործում այդ ավանդույթը, բայց հիշողությունն այդ օրերի մասին ապրում է ու ջերմացնում թանգարանցիներիս հոգին։

Կապվածությունը Յուրի Սահակյանի հետ շարունակվում էր նաև այն ժամանակ, երբ նա գամված էր անկողնուն, դուրս չէր գալիս տանից։ Դա տևեց տարիներ։ 2016 թվականին մի խումբ ընկերներով այցելեցինք նրան։ Տրամադրությունը բարձր էր, կատակներ էր անում, հիշում հետաքրքիր դրվագներ։ Որսալով պահը՝ առաջարկեցի  հարցազրույց անել։ Անակնկալի եկավ, փորձեց հրաժարվել, բայց նրա հոգատար ու անսահման մեծահոգի կինը՝ Գալինան, իր վրա վերցրեց միջնորդ-բարեխոսի առաքելությունն ու համոզեց ամուսնուն։ Հարցազրույցը կայացավ, տպագրվեց օրեր անց «Իրատես» թերթում։

Զրույցը՝ մասնակի խմբագրումներով, ներկայացնում ենք մեր ընթերցողին։

-Պարոն Սահակյան, մարդկանց ողջունելու Ձեր ձևն ունեք. «Ամեն օր բարի օր»: Ե՞րբ է Ձեզ համար օրը բարի, և ե՞րբ՝ ոչ այնքան:

Երբ մաղթում եմ բարի օր, կարծես թե այդ բարին սկսում է ուղեկցել ինձ: Իսկապես այդպես է: Ամեն անգամ այդ խոսքն ասելիս ինչ-որ բան փոխվում է մեջս:

-Իսկ մեծ աշխարհում փոխվո՞ւմ է ինչ-որ բան:

Ինձ թվում է՝ փոխվում է, բայց շատ դանդաղ: Եթե հիշես մեր պատմությունը, կտեսնես, որ այն լավ սկսվել է, վատ շարունակվում է:

-Ինչո՞ւ է այդպես: Մե՞նք ենք մեղավոր, մեր հարևաննե՞րը, տիեզե՞րքը:

-Դժվար հարցեր ես տալիս: Մենք մեղավոր ենք, հարևանները մեղավոր են, տիեզերքը մեղավոր չէ:

-Տիեզերքը մեղավոր չէ մե՞ր պարագայում միայն, թե՝ առհասարակ:

-Առհասարակ:

-Մի բանաստեղծություն ունեք տերևների մասին, որը շատ եմ սիրում:

-Տերևն ասաց տերևին.

-Դու տեսնո՞ւմ ես երևի,

Ասա, խնդրեմ, ա՛յ տերև,

Ի՞նչ կա քեզնից քիչ վերև:

-Ինձնից վերև՞, տերև:

-Իսկ նրանից վերև՞:

-Եվ նրանից վերև:

-Իսկ ավելի՞ վերև:

-Իսկ ավելի վերև

Կա մի ուրիշ տերև:

-Արդյոք լա՞վ է երևում:

-Այո՛, լավ է երևում:

-Լավ է,- ասաց տերևը,-

Որ մերոնք են վերևում:

-Այս բանաստեղծությունը գրելիս քաղաքական ենթատեքստ դրե՞լ եք դրանում:

-Գրելու ժամանակ՝ ոչ: Ընդհանրապես երբ բանաստեղծությունը ծնվում է, մանավանդ՝ մանկականը, նախապես մտածված ավարատ, որոշակի տրամադրվածություն չի լինում: Ես միայն ուզում եմ, որ բանաստեղծությունը սիրուն հնչի, և բառերն օգնում են այդ հարցում: Բայց գրել-ավարտելուց հետո մեկ էլ տեսնում եմ, որ ենթատեքստը, ասես քարի տակից, բսնեց:

-Ձեր ընկերը՝ Հովիկ Վարդումյանը, մի առիթով ասաց, թե հայի լավագույն տեսակը լավ ղարաբաղցին է, ու ինքը հենց Ձեզ է համարում այդպիսին: Ինչպե՞ս կարձագանքեց այս գնահատականին:

-Ես մի բանաստեղծություն ունեմ համայանքների մասին, կոչվում է «Տեղս աշխարհում», այդտեղ երևում է իմ վերաբերմունքը: Դժգոհ եմ, որ կա ղարաբաղցու համայնք, կիրովականցու համայնք, լենինականցու համայնք… Ե՞րբ պիտի էդ համայնքները վերանան, մեկը մյուսին չհակադրվեն, և բոլորը ներկայանան որպես հայ, որպես ազգություն: Օրինակ՝ ղարաբաղցիների նկատմամաբ բացասական վերաբերմունք կա: Դա ինձ շատ է վախեցնում: Այդ վերաբերմունքը, այդ մասնատումը պիտի վերանան մեր միջից: Կամա թե ակամա պիտի վերանան, որպեսզի մենք ամբողջական զգանք մեզ: Եթե մենք Մեծ Հայք լինեինք, այդպիսի բաժանումներ չէին լինի: Մեզ մասնատեցին, ու մենք դարձանք մասնավոր համայնքներ: Հիմա նույնիսկ սփյուռքն է մասնատված, համայքներն են իրենց ներսում մասնատված: Երևանն ավելի շատ է մասնատված. կան քաղաքի տղերք՝ երևանցիներ, որոնք իրենց մի քիչ ավելին են կարծում, քան մեզ՝ ոչ երևանցիներիս:

Բայց վերջին տասնամյակներին Երևանում որտեղից ասես եկելլցվել են մարդիկ, և «քաղաքի տղերքը» շատ են պակասել:

-Միևնույն է, մասնատվածությունը մնացել է: Հիմա մեկը մյուսի հետ ծանոթանալիս հարցնում է, թե որտեղացի է: Եթե իրենց համայնքից է, մտերմանում են, եթե՝ ոչ, չեն ուզում հետը շփվել:

Ի՞նչ կարծիքի եք այսօրվա երիտասարդության մասին: Դատելով Ձեր զավակների, թոռների օրինակով՝ ինչպե՞ս կբնորոշեք նրանց:

-Լավն էլ եմ տեսնում այսօրվա երիտասարդության մեջ, վատն էլ: Նրանց պակասում են լծակները: Դրանք իշխանավորների ձեռքին են:

Իշխանավորների մեջ էլ երիտասարդներ կան կարծեմ:

-Կան, բայց եղանակ չեն ստեղծում:

«Անձնագրային ռեժիմ» բանաստեղծությունը 1991-ով է թվագրված: Մինչև անկախության հռչակո՞ւմն եք գրել:

-Շարժման օրերին եմ գրել՝ մինչև անկախության հռչակումը:

Անկախություն հռչակելուց հետո անձնագրային ռեժիմը փոխվե՞ց:

Իհարկե, փոխվեց: Մարդկանց լեզուները բացվեցին:

Իսկ ականջ դնող կա՞ այդ բացված լեզուներին:

-Էդ կարևոր չէ: Նկատելի առաջընթաց զգացվում է: Ջահելները խմբերով հավաքվում են ինչ-որ գաղափարի շուրջ, իրենց մտածածն ասում, օրինակ, Թռչկանի ջրվեժի մասին, Ամուլ սարի մասին, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի գների մասին: Էդ շարժումը մեկիկ-մեկիկ հավաքում է մարդկանց ու տանում դեպի գործ: Էդ բաները սովետի օրոք հնարավոր չէր ենթադրել: Սովետի մասին գրել եմ 1988-ին, «Ծանոթ մի երկրում» բանաստեղծության մեջ.

            Սուտասելո՜ւկ էր,

            Սուտանելո՜ւկ էր,

            Սուտապրելո՜ւկ…

            Աշխարհն այնքա՜ն պարզ,

            Որ չարժեր նույնիսկ մի հանելուկ.

            Ծնվեցի՞ր՝ ապրե՜ս,

            Ապրո՞ւմ ես՝ ապրե՜ս,

            Մեռա՞ր՝ շա՜տ ապրես…

            Կյանքը ի՞նչ է որ՝

            Մի հին ու տարտամ շուտասելուկ.

            Սուտասելո՜ւկ ու

            Սուտանելո՜ւկ ու

            Սուտապրելո՜ւկ…,,

Ձեր ո՞ր գիրքն եք առավել հավանում:

-Հիմնականում մանկական գրքերս եմ հավանում: Մեծականները ընտրովի եմ հավանում, օրինակ՝ «Չքնեք, տղաներ» ժողովածուն հավանում եմ: Շատ են, ցրված են, և չեմ հիշում շատ բաներ:

Ձեր բանաստեղծությունները դասագրքային են դարձել: Ի՞նչ զգացողություն է ունենում հեղինակը, երբ իր գործերով սերունդ է կրթվում:

-Մտածում եմ, որ մի գործ էլ տեղ հասավ, ուրախանում եմ:

Հիմա գրո՞ւմ եք:  

-Այո՛:

Անտիպ մի գործ կկարդա՞ք:

-Թե մրջյունը մրջյունին չընդառաջի, չընդունի,

Ձևացնի, թե նրա բյուր հոգսերից լուր չունի,   

Էլ ո՞վ պիտի աշխարհում ձեռք մեկնի խեղճ մրջյունին:

Գնալով փոքրանում են բանաստեղծություններս:

-Փոքրանալով՝ խտանում են:

-Հա՛: քառյակ բառն ունի հոմանիշ՝ խտացուկ: Շատ եմ ուզում, որ էդ բառը դրվի շրջանառության մեջ: Էլի մեկն արտասանեմ.

Էլ ո՞վ, եթե ոչ մեր Շարան՝

Բկլիկների բկլիկ Շարան,

Ուր ոտք դրեց, դարձրեց իսկույն

Խորտկարան ու խաշարան:

Եվ երբ հայոց աշխարհն արեց

Համատարած մի ճաշարան,

Նոր հասկացան՝ ինչ ահավոր

Ախորժակի տեր էր Շարան:

-Հիմա է՞լ պիտի ասեք, թե առանց քաղաքական ենթատեքստի եք գրել:

-Չէ՜, ուղղակի խաղում էի բառերով, մեկ էլ տեսա՝ խտացուկն իր քիթը ցուցադրեց: Հիմա մեկն էլ կարտասանեմ: Առաջին տողը որ կորչում է, մնացածը չեմ կարողանում մտաբերել: Բայց որ մի քիչ սպասես, կհիշեմ-կասեմ:

-Լա՜վ, մի տանջվեք:

-Չէ՛, պիտի տանջվեմ:

-Դե տանջվեք: Հիշեցի Համո Սահյանի հետ հարցազրույցս, որ արել եմ, երբ նա 70 տարեկան էր: Ասում էր, որ բանաստեղծական տողը շատ դժվար է ծնվում, երբ դառնում ես 70 տարեկան, իսկ 20-30 տարեկան եղած ժամանակ բավական էր մի գեղեցիկ նժույգ տեսնել, մի ծամավոր աղջիկ, բանաստեղծությունը պատրաստ էր: Դուք է՞լ եք այսպես կարծում:

-Անպայման այդպես է: Հիշեցի գրածս.

Արժանիքները ծառի ոչ ոք էլ չի բացառի,

Բացի իրեն նախանձող գաճաճ թփից մացառի:

 Էս խտացուկը «պոզեր է հանել»։ Մի այլ խտացուկ է դուրս եկել, կոչվում է «Տապանագիր».

Մացառ Մացառյան, որդի Մացառի:     

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան, 2006 թ․    

-Երբ տարիներ առաջ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում Ձեզ նվիրված գրական ցերեկույթ էինք կազմակերպել, Դուք մասնակից բոլոր երեխաներին մեկական բանաստեղծություն նվիրեցիք և պատվիրեցիք Ձեր 100-ամյակին արտասանել: Գիտե՞ք, որ նրանք պահել են այդ բանաստեղծությունները և սպասում են:

-Ուրեմն ստիպված կլինեմ ապրել:

Կարինե Ռաֆայելյան