maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կրեատիվ Իսրայել Ասրյան

Նացիստական կոստյումների դիզայները և առասպելական «501»- ը

05.06.2024

«Hugo Boss AG»-ը 21-րդ դարասկզբում տղամարդու հագուստ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն է Գերմանիայում։ Շնորհիվ հագուստի լայն տեսականու և հասանելի  գների, դարասկզբի վերջին տասնամյակում այն գերիշխում է տղամարդկանց հագուստի դիզայներական շուկայում։ HUGO BOSS ապրանքանիշի պատմությունը (կարդացվում է՝ Հյուգո Բոսս) սկսվում է 1923 թվականից, երբ Հյուգո Բոսսը Գերմանիայի հարավում՝ Մետցինգենում, հագուստ արտադրող ընկերություն հիմնադրեց։ Սկզբում ընկերությունը մասնագիտացել էր աշխատանքային հագուստների, թիկնոցների և համազգեստների արտադրության մեջ։ 1933 թվականից, երբ ընկերությունը համազգեստներ էր արտադրում գերմանական գրոհայինների, վերմախտի (զինված ուժերի) և հիտլերյան երիտասարդության համար, Լեհաստանից ու Ֆրանսիայից բանտարկյալներ էր բերում իր արտադրամաս՝ մեծացնելու արտադրության ծավալը։ Հյուգոյի մահից հետո գործարանը դարձյալ սկսեց փոստատարների և ոստիկանների համազգեստներ արտադրել։ 1953 թվականին ապրանքանիշը թողարկեց տղամարդու իր առաջին կոստյումը։

Նացիստական կոստյումների դիզայները

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հյուգո Ֆերդինանդը տուգանվեց նացիստական իշխանությանը աջակցելու համար, ինչի  հետևանքով զրկվեց ձայնի իրավունքից։ Պատմաբաններից ոմանք կարծում են, որ դիզայներն ամենևին էլ չէր աջակցում նացիստական քաղաքականությանը, նա միացել էր կուսակցությանը՝ փրկելու  իրեն և իր ընկերությունը։ Չնայած Բոսսին պաշտպանող դրական հայտարարություններին, նա օգտագործում էր համակենտրոնացման ճամբարներում գտնվող ստրուկներին։ 1946 թվականին Բոսսը հայտարարվեց նացիզմի լավատես աջակից, համախոհ, շահառու և ակտիվիստ։ 1948 թվականին նա մահացավ ատամի թարախակալումից։ Դիզայները տառապում էր այդ հիվանդությամբ,  բայց այնքան էլ ուշադրություն չէր դարձնում դրան։ Անգամ մահից հետո  նրա բիզնեսն աճում էր իր աջակիցների շնորհիվ։ Այդուհանդերձ, ընկերությունը հրաժարվեց համազգեստներ արտադրելուց և առաջնորդվեց  տղամարդկանց հագուստ կարելու, դիզայներական բովանդակությամբ։

HUGO BOSS ապրանքանիշի վերածնունդը

1970- ականների սկզբին, կառավարման և սեփականության որոշ փոփոխություններից հետո, Բոսսի թոռները՝ Յոհեն և Ուվե Հոլիները, զբաղվեցին աշխատանքային հագուստի արտադրությամբ, ինչպես նաև սկսեցին թողարկել տղամարդկանց կոստյումներ և սպորտային հագուստներ։ Հետագայում նոր սեփականատերերը «HUGO BOSS»-ը աշխատանքային հագուստ արտադրողից դարձրին տղամարդկանց ոճային հագուստ արտադրող։ «HUGO BOSS» -ն առաջին գերմանական ընկերությունն էր, որը հատուկ ոճ ստեղծեց տղամարդկանց հագուստի ոլորտում։ Ապրանքանիշի թարմացումից հետո՝ 1970-ականների սկզբին, ընկերությունն անընդհատ զարգանում էր և ամրապնդում դիրքերը միջազգային շուկայում։ 1980-ականներին «HUGO BOSS»-ը բարձր ճանաչելիությամբ ապրանքանիշ ստեղծեց՝ օծանելիքներ, պաշտոնական վերնաշապիկներ, սպորտային, տրիկոտաժե և կաշվե հագուստ:

Տեսականու ընդլայնումն ու «Baldessarini»-ի ստեղծումը

1992 թվականից Բոսսի ընտանիքի անդամներից ոչ մեկն այլևս չէր կառավարում ընկերությունը, իսկ 1993 թվականին «Mazzotto S.p.A.»-ն գնեց «Hugo Boss AG»- վերահսկիչ փաթեթը։ Հիմա ընկերությունն աշխատում է ավելի քան իննսուն երկրներում՝  հագուստի, կոսմետիկայի, ակնոցների, աքսեսուարների, օծանելիքների, գուլպաների, կոշիկների և ժամացույցների լայն տեսականիով: «Mazzotto»-ի կառավարման ներքո, «Hugo Boss AG»-ն արագորեն ընդլայնվեց և ստեղծեց տղամարդկանց հագուստի երեք ապրանքանիշ՝ Boss Hugo Boss, Hugo и Baldessarini, Boss Man։ Boss Man-ը՝ ընկերության հիմնական ապրանքանիշը, բաժանված է երեք դուստր պիտակների (лейбл)՝ Black Label (բիզնես և ժամանցի պարագաներ), Orange Label (քաղաքային սպորտային հագուստ) և Green Label (ակտիվ ժամանց): «HUGO BOSS» ապրանքանիշը ներառում է բիզնեսի և հանգստի համար նախատեսված ավանգարդային հավաքածու, որը միավորում է ոչ ավանդական դետալներն ու նոր նյութերը (մատերիալները)։ «Baldessarini»-ն՝ ամենանրբագեղը, ներկայացնում է իտալական լավագույն գործվածքներն ու ձեռագործ ասեղնագործությունը։ Որպես ավանդական տղամարդկանց հագուստ արտադրող, «HUGO BOSS»-ը 1987 թվականին կանացի հագուստ արտադրելու անհաջող փորձ կատարեց։ Տասնմեկ տարի անց «HUGO BOSS»-ը հաջողությամբ թողարկեց տղամարդկանց հագուստի կանանց տարբերակը։ 2000 թվականին դիզայներական ապրանքանիշը ներկայացրեց գործարար կանանց համար նախատեսված «Boss Woman»-ը։ «HUGO BOSS» ապրանքանիշը, մանր դետալների հանդեպ ուշադրությամբ, հստակորեն շեշտը դնում է դինամիկ դիզայնի և ֆունկցիոնալության վրա։ 

Դժվար է պատկերացնել, որ այսօր ինչ -որ մեկին ծանոթ չէ «Levi’s» ապրանքանիշը։ Իրական գնահատողները գիտեն, որ դա միայն արտադրողի անվանումը չէ. դա այն ստեղծողի և գյուտարարի անունն է, որն աշխարհին նվիրեց մի նոր նորաձևության պաշտամունք, որի փառքը, արդեն մեկուկես դար է, չի մարում։

Ջինսը պարզապես հագուստ չէ, այն ազատությունը գովաբանող, հարմարավետության ու նոր հորիզոնների ձգտման փիլիսոփայության մաս է։ Եվ, անկախ այն բանից՝ ձեր զգեստապահարանում գամերով ու հետևի աջ գրպանին կարմիր պիտակով տաբատ կա, թե ոչ, ձեզ հավանաբար կհետաքրքրի, թե ինչպես է ստեղծվել «Levi’s»-ի կայսրությունը։

Ճանապարհ դեպի հաջողություն 

Առասպելական ապրանքանիշն իր անվանումը ստացել է հիմնադրի անունից։ Տարիներ շարունակ չի հանդարտվում վեճը «Levi’s» բառի արտասանության շուրջ։ Ի վերջո, ի՞նչ էր աշխարհին ջինսային պաշտամունք նվիրած մարդու անունը։ Իրականում, երեխա ժամանակ նրա անունը «Լյոբ» էր, բայց երիտասարդ ժամանակ նա իր տարածված հրեական անունը փոխեց ամերիկյանով՝ «Լիվայ»։ Երիտասարդ Լյոբի կյանքի ճանապարհը դժվար էր, հետաքրքիր և տեղ-տեղ փշոտ։ Եվ այն չի սկսվել ոգու ազատության խորհրդանիշ Ամերիկայում։

Ապագա լեգենդի մանկությունը

Շտրաուսների բազմազավակ ընտանիքում Լյոբը յոթերորդն էր։ Նա ծնվել է 1829 թվականին Բութենհայմում (Բավարիայի թագավորություն)։ Ընտանիքը դժվար կյանքով էր ապրում, չնայած որ նրանց մայրը գերմանուհի էր։ Այն ժամանակներում հրեական կամ խառնածին ընտանիքների հանդեպ վերաբերմունքը հազիվ թե կանվանես հանդուրժողական։ Տղան երիտասարդ տարիքից հետաքրքրվում էր առևտրով, բայց այդ ճյուղը փակ էր հրեական ընտանիքների համար։

Նոր երկիր, նոր հնարավորություններ

Հոր մահից հետո, ավելի բարվոք կյանքով ապրելու համար ընտանիքի ավագ երեխաները արտագաղթեցին ԱՄՆ։ Շուտով այդ համարձակ քայլին գնաց նաև Լյոբը։ Նոր ափերում առանջին բանը, որ նա արեց՝ անունը փոխելն էր։ Նա դարձավ ավելի ամերիկյան՝ «Լիվայ»։

Կտավի ներուժը, որի մասին նախկինում ոչ ոք չէր մտածել

«Levi’s» ապրանքանիշը հենց այնպես չէ, որ կոչում են «առասպելական»։ Դրա կազմավորման հետ կապված բազում պատմություններ կան. երբեմն՝ ֆանտաստիկ, երբեմն՝ միստիկ։ Դրանցից մեկի համաձայն՝ երիտասարդ ձեռներեցը գնել էր իրեն ԱՄՆ բերած նավի առագաստները։ Սակայն դրան դժվար է հավատալ, որովհետև այդ ժամանակ ուղևորափոխադրմամբ  շոգենավերն էին զբաղվում։ Բազում մարդիկ ԱՄՆ էին գալիս ոսկի գտնելու հույսով։ Երիտասարդ Լիվայը գնում է մոտակա բնակավայրը, որ աշխատողներին իր կտավն առաջարկի։ Նրանք պետք է դրանից վրաններ և ուսապարկեր պատրաստեին։ Սակայն պարզվում է, որ ոսկի փնտրողներին վրանները չեն հետաքրքրում։ Բայց այն, ինչի կարիքն իսկապես ունեին,  ամուր և չմաշվող տաբատն էր, այն էլ՝ միայն գրպաններով։

Լիվայն անմիջապես գտնում է մոտակա դերձակին, հընթացս էսքիզ հորինելով՝ տաբատներ պատվիրում այն ամենով, ինչ կար ձեռքի տակ՝ հենց իր բերած կտավից։ Առաջին, հատկապես ամուր կարերով տաբատը վաճառվում է վեց դոլարով հենց նույն հանքավայրում։

Ինչպե՞ս են առաջացել «դենիմ» և «ջինս» անվանումները

1950- ականներին ձեռներեցը կտավը ձեռք էր բերում Ֆրանսիայի Նիմ քաղաքից։ Հենց դրան է իր գոյության համար պարտական ​​«դենիմ» անվանումը, որը բառացիորեն նշանակում էր կտավ «Նիմից»՝ դե Նիմ:

Ավելի ուշ կտավը սկսեցին ներկրել Ջենովայից, որի իտալական անվանումը աղավաղում էին բազմաթիվ տեղական բարբառներ։ Ամերիկացիները Ջենովան անվանում էին Ջեյն, Ջենիս, Ջիննի կամ Ջինս։ Սա հիմք հանդիսացավ նոր տաբատի անվանման համար՝ ջինս։

Մոդել 501

Պաշտամունքային «Մոդել 501»-ը, որը վերաթողարկվում է անգամ այսօր, մշակվել էր 1890 թվականին։ 

«Levi’s» ընկերության զարգացման ժամանակակից փուլը

21-րդ դարում ապրանքանիշը ամբողջ աշխարհում խանութների լայն ցանց ունի։ Առավելագույն եկամուտը ստացվել է 2016 թվականին՝  4.6 միլիարդ դոլար։ Ներկայումս արտադրական անձնակազմը 17000 մարդուց ավելի է, իսկ վաճառքում ներգրավված անձնակազմի թիվը չի քննարկվում:

Ընկերությունը ձգտում է համապատասխանել էկոլոգիական նորմերին. այսպես, 2011 թվականին ցուցադրվեց «Water-Less» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս խնայել մեկ տաբատի պատրաստմանն անհրաժեշտ ջրի քանակը մինչև 96%-ով։

Տարին մեկ անգամ թողարկվող սեփական հավաքածուներից բացի, ապրանքանիշն արտադրում է պարկուճներ՝ համագործակցելով երիտասարդ դիզայներների, նկարիչների և հայտնի նորաձևության տների հետ։

Չնայած  արտադրանքի ցանկն անդադար ընդլայնվում է, սակայն եկամուտի 75 տոկոսը բերում են դասական ջինսե տաբատները։ Առասպելական «501»-ը մնում է աշխարհում ամենաշատ վաճառվող ջինսի մոդելը։ 

Պատրաստեց Իսրայել Ասրյանը

Աղբյուր՝ brendov.net, stockmann.ru