maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetcasibomMatbetSahabetExtrabetHoliganbet girişCasibom girişankara bayan escortGrandpashabetjojobet girişistanbul escortdeneme bonusumarsbahiscasibomjojobet girişjojobetjojobet girişjojobet girişcasibomMatbetmatbetmarsbahis girişmarsbahiscasinolevantmarsbahisMarsbahismeritking güncel girişlunabetextrabet biolinkmeritking girişTipobet Yeni GirişTipobetjojobet girişjojobetjojobetjojobetcasibomjojobetPusulabetpalacebet girişjojobet girişjojobet girişjojobet girişdadsahabetsadasdsangsbahis girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantultrabetutrabetcasinolevantporno izlecasinolevantcasibomcasibom güncelcasibom girişcasibomtipobet güncel giriştipobet yeni giriştipobettipobetcasibomcasibomcasibom girişcasibomcasibomcasibom güncel girişcasibomcasibom güncel girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibomjojobet güncel girişpadişahbet jojobetULTRABET GİRİŞCASİBOMasyabahisULTRABET GİRİŞngsbahismatbetmatbetBetwoonganobetganobetmatadorbetMARS7slotslevant casinoBetriyaljojobetJojobetjojobet girişcasibom güncel girişcasibomjojobet giriştaraftariumCasinoplusmarsbahis girişBnl businessextrabetmatbetlunabetlunabet girişcasibom güncel girişjojobetcasibomjojobet güncel girişcasibomjojobet güncel girişmarsbahis güncel girişimajbet girişmarsbahis güncel girişcasibom güncel girişcasibom resmi girişjojobet günceljojobetcasibomcasibommarsbahisMarsbahiscasibomcasibomcasibomby casinocasibom girişhttps://kst.nis.edu.kz/meritking girişcasibomcasibom güncelonwinholiganbetbahsegel girişvaycasinomeritkingbetebetcasibomcasibomasyabahissekabetBetebet Girişgrandpashabetcasibomcasibomcasibom girişcasibomcasibomcasibomcasibomcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortmarsbahismarsbahisextrabetcasibomcasibom girişbahsegel girişmariobetbetkanyonnakitbahislunabetjokerbetmavibetkralbetimajbetmarsbahisholiganbetjojobetsekabetmatbet girişmarsbahiscasibom girişjojobet giriştipobet girişcasibom girişcasibom girişsuperbet girişsekabetgrandpashabetmatadorbetpusulabetcasibom resmicasibomcasibomjojobet girişjojobet girişjojobet güncelJojobet , Jojobet Güncel , Jojobet Güncel Girişcasibom girişcasibom güncel girişcasibom resmi girişcasibomcasibom girişcasibom girişjojobet girişjojobet girişcasibom giriş
Արամ Ավետիս ԳրաԴաշտ

Արամ Ավետիս/Գեշ գարուն

22.08.2024

Ես իմ առագաստը կոտրված հայելիներից եմ կարել որպեսզի իմ նավը ինձ հեռու տանի ինձնից։

***

Երբ ես չկայի դեռ չէր ծնվել այն մարդը որ կմտածեր որ այս աշխարհում ամեն տեղ ամեն բան ճիշտ է իսկ հիմա երբ ես կամ ես վստահ եմ որ ինչ որ մի տեղ ինչ որ մի բան հաստատ սխալ է ու սխալ է այն աշխարհը որտեղ կարող են իմ նմանները ծնվել։

***

Հայելի մերկ որ կինս ես։

***

Ճախրել ու վախճանվել այս կյանքում ուրիշ ոչինչ ինձ չի մնում։

Կա ավելի մեծ դժբախտություն երբ սեփական դիմակիդ դիմակն ես դառնում։

***

Իմ ու քո միացումից ու իմ ջղաձգվող ու հրավառվող սերմից քո մարմինը դառնում է աստղազարդ երկինք ու արևածաղիկ կուրծքդ լուսահեղեղ ժպտում է լուսահեղուկս կամ իմ ձայնի ունդը ըմպելով։ Ու քո ամեն գոգավորության մեջ վան Գոգի խենթ ներկապնակն է ննջում։

***

Ես նայում եմ իմ մեջ ու ամեն անգամ տեսնում իմ ներսում քո ճաքած հայելին։

***

Ես քեզ երկինք նվիրեցի բայց դու հրաժարվեցիր ինձ համար արև դառնալ։ Իսկ ես քո արևի պակասից ԵՐԿՆՔԻ ԱՐՁԱՆ դարձա։

***

Ես մարդ-քարանձավ եմ ու տառերի անձրևը կամաց կամաց ինձ ջնջում է իմ միջից։

Իմ հոգին չկեղծած Ծաղիկ է։

***

Ես սիրում եմ այն ամպերը որոնք փոխարինում են քո կուրծքը երբ դու հեռու ես ինձնից։ Ու հիացմունքից բացված բերանս կրծկալ է որի մեջ տեղավորվում է քո բացակայությունը ու ամբողջ երկինքը։

Ու հիացմունքից բացված բերանս կրծկալ է որի մեջ տեղավորվում է քո բացակայությունը ու ամբողջ երկինքը։

Մինչ իմ ներքին մթության հետ միայնակ մնալը ինձ թվում էր որ երկինքը մեծ է։

***

Արևը մեծագույն խաբկանք է իսկ ես Պայծառատես եմ ես չեմ տեսնում նրան։

Իմ պատուհանից դուրս երբեք չի երևում արևը բայց ես զգում եմ նրա ներկայությունը ու նրա լույսը որ երբեք իմը չի եղել ու չի լինի։

Իմ բարձրունքից երբեք չեն երևում նրա բնակարանի պատուհանները բայց ես զգում եմ նրա ներկայությունը ու նրա լույսը որ երբեք իմը չի եղել ու չի լինի։

Ու իմ մեջ բառեր ու քարեր են լցվում ու լացում։

***

Ես նոր բառեր եմ հորինում ինձ համար որովհետև ձեր լեզվի հին բառարաններում չեմ գտնում այն բառերը որտեղ երազանքը դեռ երազանք նշանակեր երկինքը երկինք և սերը սեր։ Ձեր լեզվի հին բառարաններում ես գտնում եմ բառեր որտեղ երազանքը ուղղակի երազանք է երկինքը երկինք իսկ սերը սեր։

Ու նոր ու հին բառարանների արանքում մենք այդպես էլ չենք հասնում այն երազանքին այն երկնքին ու այն սիրուն որի մասին հին ու նոր բառերով անվերջ շաղակրատում ենք։

Իսկ բառարանները շարունակվում են թերթվել առանց երազանքի առանց երկնքի ու առանց սիրո։

***

Երկնքից հեռանալուց առաջ արևը արհամարհանքով ու հրապարակավ ճմրթում է իր ողջ օրվա ընթացքում գրված ամպերը և ես այդպես էլ չեմ կարողանում մարսել այս դատարկ երկնքի համընդհանուր ու կապույտ անտարբերությունը։

***

Երբ ես մտածում եմ իմ մարդու կյանքի ու հավերժության մասին ես հասկանում եմ որ շատ արագ եմ անցնելու իմ հավերժությունը երբ ես մտածում իմ գրողի կյանքի ու հավերժության մասին ես հասկանում եմ որ մի ամբողջ հավերժություն եմ անցնելու այս կարճ կյանքում։

***
Այն ինչ կոչվում է ԵՍ մենություն է իսկ այն ինչ ԵՍ չէ կրկնակի մենություն է և ինչ որ կերպ կոչվելու իրավունք չունի։

***

Երկարություն լայնություն բարձրություն և ժամանակ։ Ամեն տեղ ես չնաշխարհիկ ձախողում եմ։

Կյանքը մի երկար ճանապարհ է դեպի մահ։
Կյանքը լայն հորանջող մահվան բերանն է։
Կյանքը մի բարձունք է որտեղից գլորվելը անխուսափելի է։ Իսկ ժամանակը կմկմացող մահվան լեզու։

Սքանչելի սուգը շարունակվում է այնտեղ մի տեղ ու իմ մեջ։

 Կրկնում եմ ու կրկնության մեջ էլ ինչպես և ամեն տեղ ես չնաշխարհիկ ձախողում եմ։

***

Ամեն փողոց ունի իր անկրկնելի ողբերգությունը։
Ամեն քաղաք լցված է հազարավոր այդպիսի փողոցներով։
Ամեն փողոց ունի իր դժբախտության մասին գրող գրողին և իր մահադիմակը նկարող նկարչին։

Ողբերգությունը մարդու տեսքով թափված է ամենուրեք և միայն պետք է մեկնես ձեռքդ ու նա արդեն ափիդ մեջ է։


***

Ես խաչված աղաղակ եմ։