ardi.am Ազդագիր

Պատմվածքների մրցույթ. նամակներ պարետին

09.04.2020

«Զանգակ» հրատարակչությունը հայտարարում է պատմվածքների մրցույթի մասին:

Եթե հետևելով պարետի նամակներին՝ այս օրերին տանն ես մնացել կամ չհետևելով նամակներին՝ դուրս եկել տանից, եթե փորձառու արձակագիր ես կամ առաջին պատմվածքդ ես գրում, եթե ունես հետաքրքիր պատմություն, որն ուղղակի կամ անուղղակի ներկայացնում է այս օրերին աշխարհում ու Հայաստանում ստեղծված իրավիճակը, ապա մի՛ հապաղիր, մասնակցի՛ր մրցույթին, ապրիլի 9-ից մինչև մայիսի 9-ը ուղարկի՛ր պատմվածքդ contest@zangak.am հասցեով: Այն պետք է լինի՝ հայերեն,  1-5 էջ ծավալով,  Word կամ PDF ձևաչափով:

Մրցույթի խորագիրը պայմանական է. պարետը ստեղծված իրավիճակի՝ սահմանափակումներ, պաշտպանություն, հոգատարություն, պատժամիջոցներ, հաղթահարում, լավ կամ վատ նորություններ, խորհրդանիշն է, նամակը՝ աշխարհի հետ հաղորդակցվելու միջոցը:

Բովանդակալից և գեղարվեստական որակ ապահովող պատմվածքները կհրապարակվեն «Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջում: Մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված լավագույն պատմվածքները կհրատարակվեն առանձին ժողովածուով: Լավագույն գործերի հեղինակների հետ կշարունակենք համագործակցել, և «Զանգակ» հրատարակչությունը կտպագրի նրանց գրքերը:

Մրցույթի նպատակն է խրախուսել գրական նոր ստեղծագործությունների ծնունդը, նպաստել ստեղծագործողների ու հրատարակչության կապերի սերտացմանը:

No Comments

Leave a Reply