maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobet girişjojobetbetebetholiganbetholiganbetbetebetcasibombahsegelholiganbetcasibomcasibommarsbahisholiganbetcasibomcasibomMatbetJojobet girişsahabet girişextrabetHoliganbetHoliganbet girişbetsmoveankara bayan escortGrandpashabet girişCasibom girişJojobetistanbul escortdeneme bonusumarsbahiscasibommatadorbetmatadorbetjojobet girişjojobet girişSekabetcasibommarsbahisjojobetjojobetjojobetcasibomPusulabetultrabetMARSBAHİSmarsbahiscasinolevantmarsbahisMarsbahiscasibom girişartemisbetjojobet girişroyalbetkavbet girişsupertotobetsupertotobet girişjojobet girişjojobetjojobetjojobetcasibomjojobetPusulabetcasinopergoldenbahismeritking güncelcasibommatadorbet güncelonwin girişonwin girişgrandpashabet girişmeritking güncelonwin girişjojobet girişjojobetjojobetsahabetsahabet girişsahabet güncel girişholiganbetimajbetcasibomcasibomholiganbetonwin girişmeritking güncelsuperbetinsuperbetinbetparkbetvole girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisvaycasinocasibomjojobetbetkanyonultrabetcasinolevantdeneme bonusu veren sitelercasinolevantcasibomcasibom günceljojobet girişcasibom güncel girişdinamobetjojobet jojobet jojobet jojobet casibomsahabetsahabetsahabetsahabetcasibomcasibommatadorbet güncel girişcasibomcasibomsahabetsahabetcasibomsahabetcasibompadişahbetjojobetMATADORBET GİRİŞCASİBOMasyabahisMATADORBET GÜNCELbetvolesahabetsahabet girişMeritkingganobetganobetstarzbet twitterMARS7slotslevant casinobetriyal girişJOJOBET GİRİŞJojobet girişjojobet girişbetciojojobetcasibom girişjojobet guncelvevobahisparibahisCasinoplusgalabetbetwoonvaycasino girişBnl businessmaltcasinojojobetvaycasinovaycasino girişjojobet girişmarsbahiskralbetmatbetonwin güncel girismarsbahis güncel giriscasibom günceljojobetcasibom girişjojobetcratosslotjojobet girişmarsbahis girişvaycasino güncelJojobet girişnakitbahissekabetcasibomcasibommarsbahisMarsbahiscasibomcasibomcasibomBnl businessistanbul escortdumanbethttps://kst.nis.edu.kz/casibomcasibomcasibom güncelextrabetjojobetbahsegel girişcasibompusulabet girişpiabellacasinomarsbahis güncelcasibom güncelbetebet girişcasibomcasibom güncel girişcasibomasyabahisstarzbet
ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Հետչարենցյան հայ պոեզիայի ուրվագծի փորձ

10.11.2023

Քանի որ բնության մեջ պոեզիային իր հատկանիշներով ամենամոտը լույսն է, հետչարենցյան հայ պոեզիայի մասին խոսելիս ինձ թույլ եմ տալիս նրա ընթացքը համեմատել լույսի քվանտային հատկության հետ, մանավանդ որ համաշխարհային պոեզիայի պատմության մեջ լույսի խորհրդանիշը ոչ մի ժողովրդի գրականության մեջ այնքան հաճախ չի օգտագործվել, որքան հայ պոեզիայում։ Ասում եմ ընթացք, ոչ թե զարգացում, որովհետև պոեզիայի մեջ զարգացում չկա, ձևի փոփոխությունները զարգացում չեն, կարևորն իր առեղծվածային բովանդակությունը՝ ԻՆՉ լինելն է, որը հավերժական անշարժ հոգևոր սֆինքս է մարդկային քաղաքակրթության ունայնության Սահարայի կենտրոնում․․․

         Լույսն Աստծո տարածության մեջ տարածվում է քվանտներով՝ ֆոտոն մասնիկների բաժիններով։ Արդ, մեր ուժերի ներածի չափով տեսնենք, թե ինչ «քվանտներով» է տարածվել հետչարենցյան հայ պոեզիայի լույսը։

           Չարենցից հետո ասպարեզում, տեսադաշտում է եղել սովետահայ ավագ սերնդի պոետների աստղաբույլը, որի հայտնի դեմքերն են՝ Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Հրաչյա Հովհաննիսյան, Պարույր Սևակ և այլք։ Այս բանաստեղծների ամենամեծ ծառայությունն այն է եղել, որ սոցռեալիզմի պարտադրած գաղափարական զսպաշապիկի և «կոլխոզատրակտորային պողպատաշունչ», անձի պաշտամունքի և ռեպրեսիաների մղձավանջի առկայության պայմաններում իրենց հնարավորությունների սահմաններում վառ են պահել ավանդականի, իսկական պոեզիայի կրակը։ Մեզանում կան ժխտողական ծայրահեղ կարծիքներ բանաստեղծների այս «քվանտի» ստեղծագործության վերաբերյալ։ Ճշմարտությունը, հավանաբար, այն է, որ վերոհիշյալ արգելքների, ինչպես նաև իրենց ու համաշխարհային գրականության միջև Կրեմլից իջեցված «երկաթե վարագույրի» պատճառով նրանց վիճակված չի եղել բանաստեղծական արվեստի կատարելության առումով հայ պոեզիան պահել համաշխարհային պոեզիայի ժամանակակից նվաճումների մակարդակի վրա։ Չմոռանանք, որ համաշխարհային գրականության և փիլիսոփայության շատ անուններ մեզ հայտնի դարձան միայն ութսունական թվականների վերջերին, երբ, օրինակ, «Գարուն» ամսագրի «Ապոլլոն» հրատարակչությանհրատարակած յուրաքանչյուր արտասահմանյան հեղինակի գիրք իսկական իրադարձություն էր դառնում։ Այսինքն՝ սովետահայ ավագ պոետների ավանդն անժխտելի և անուրանալի է, բայց նրանց մի քիչ դժվար է՝ որպես գրապատմական անուն՝ Չարենցի անվան կողքին դնելը, որովհետև նույն դժվարություններից առավել ծանր պայմաններում Չարենցն անընդհատ սևեռված ուսումնասիրում և օգտագործում էր ոչ միայն հայ դարավոր, այլև իր ժամանակի համաշխարհային պոեզիայի նշանակալից նվաճումները։ Այստեղ դրական իմաստով պետք է առանձնացնել Պարույր Սևակին, որը միջանկյալ դիրք է գրավում սովետահայ ավագ սերնդի բանաստեղծների և հետագայում եկած վաթսունականների բանաստեղծների փաղանգի միջև։ Սևակն իր սերնդակից բանաստեղծներից առանձնանում է և՛ իր էրուդիցիայով, և՛ իր բանաստեղծական ներդրումների և արգասիքների նշանակալիությամբ և հայ պոեզիայի «դասական գծի» վրա Չարենցին ամենամոտ կանգնածն է։

              Վաթսունականների սերունդը՝ Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Հովհաննես Գրիգորյան, Հրաչյա Սարուխան, Արմեն Մարտիրոսյան, Դավիթ Հովհաննես, Վառլեն Ալեքսանյան և այլք, ուներ այն գխավոր բարեմասնությունը, ինչից զուրկ էր իրենց նախորդ ավագների սերունդը․ նրանք անհամեմատելիորեն ավելի լայն ընդգրկման, բարենորոգումների միտված բանաստեղծներ էին, առկա դժվարությունների պայմաններում քաջատեղյակ էին համաշխարհային անունների՝ սովետի կողմից, մեղմ ասած, չխրախուսվող գրողների գործերին և իմացածն օգտագործում էին իրենց ստեղծագործությունների մեջ։ Ասացինք, որ պոեզիայի հարցում «զարգացում» եզրը չենք ընդունում, բայց չի կարելի ձևի առումով միշտ ասիական հետնապահի վիճակում գտնվել․ մենք եվրոպական ազգ ենք, օրինակ՝ Սայաթ-Նովան գերմանացի Ֆրիդրիխ Հյոլդեռլինի ժամանակակիցն է, բայց եկեք փորձենք համեմատել սրանց էրուդիցիան և արվեստի մակարդակը․․․ Եվ հիմա մեզանում դեռ կան մարդիկ, որ կարծում են, թե  միայն բոցավառ հայրենասիրությամբ, առանց համաշխարհային գրականության փորձին ակնդետ հետևելու և արդյունքներն օգտագործելու հնարավոր է կարգին մի բան ստեղծել։ Վաթսունականներն իրենց թիկունքում ունեին Պարույր Սևակի բարենորոգչական սխրանքը (թեև նրանց և Սևակի միջև նույնպես հայտնի սկզբունքային վեճեր եղան), իրենց մշակութային կրթվածությունն ու գործին  նվիրվածությունը, զգալի ավանդ ունեցան հայ պոեզիայի մեջ և հող նախապատրաստեցին իրենցից հետո եկածների համար։

         Վաթսունականներից հետո եկածներն ութսունականներն էին՝ Աշոտ Ավդալյան, Հակոբ Մովսես, Ղուկաս Սիրունյան, Հրաչյա Բեյլերյան, Էդվարդ Միլիտոնյան, Աղվան Վարդանյան, Զավեն Բեկյանև այլք։ Նրանց սերնդակից գրականագետները կոչեցին «լեզվապաշտ» բանաստեղծներ, ըստ իս՝ եզրն անհաջող է(կարծեմ Սեյրան Գրիգորյանի բառն է), բայց մյուս կողմից էլ այդ եզրը ճիշտ է գնահատում այդ սերնդի բերած ավանդը․ մնացած հարցերում այս բանաստեղծներին չհաջողվեց անել մի այնպիսի բան, որ գերազանցեր իրենց նախորդների՝ վաթսունականների բանաստեղծների արածը կամ վաստակը, թեև անցյալ ժամանակով խոսելը ճիշտ չէ՝ «վաթսունականներից» դեռևս ստեղծագործողներ կան, փառք Աստծո (Հ․ Էդոյան, Ա․ Հարությունյան)։ Այս անունների հետ միաժամանակ կամ մի փոքր անց գրական դաշտ են մուտք գործել պոետներ, որոնք «լեզվապաշտ» չեն (Ավագ Եփրեմյան, Ներսես Աթաբեկյան, Վահագն Աթաբեկյան և այլք)։ Նաև անուն, որ կանխամտածված «հակալեզվապաշտ» է՝ Մարինե Պետրոսյան, որը մեջտեղ բերեց անտիպոեզիայի «տեսությունը», դրա առաջատար հայտարարելով Արմեն Շեկոյանին։ Հիշեցնեմ, որ «Գրական թերթում» մի փոքրիկ բանավեճ եղավ այդ կապակցությամբ՝ իմ մասնակցությամբ։ Վեճը իմ և Արմենի միջև ընթացավ, անտեղի սրացումներ ունեցավ, այնուհետև ես ու Արմենը հաշտվեցինք, մոռացանք այդ մասին, բայց այդուհետև երկար ժամանակ  նույնիսկ լուրջ գրականագետները (օրինակ՝ Ժենյա Քալանթարյանը)երբեմն հիշում էին այդ մասին։ Սակայն պետք է ասել, որ անտիպոեզիան՝ ինչպես ասում են՝ «կեղծ կատեգորիա» է, լուրջ չէ նույնիսկ այն քննարկելու փորձը։ Պոեզիայի հակառակն․․․արձակն է, իսկ անտիպոեզիա կոչվածն էլի՛ պոեզիա է, պարզապես իր նորամուծություններն ունի, մոտավորապես նման ռոմանտիզմի ի հայտ գալուն։ Այսինքն՝ ինչպես որ ռոմանտիզմը հակադրվեց կլասիզիզմին՝ վերջինիս կարծրացած կաղապարներին հակադրելով առավել թարմ, կյանքին մոտ ստեղծագործական արտահայտչաձևեր, այդպես էլ անտիպոեզիա կոչվածի ներկայացուցիչները հնացած համարեցին եղած պոեզիայի արտահայտչամիջոցները, դրա պաթետիկը, վերացականը, մետաֆիզիկականն ինչ-որ առումով փոխարինելով աշխարհի, կյանքի շոշափելի-դիդակտիկ-դիցուք «շտրիխապատումով», և հարկ է նշել, որ համապատասխան լեզվաշերտ էլ մեջտեղ եկավ, երբեմն ծայրահեղանալով և առօրյա խոսակցական բառապաշարից օգտագործելով նաև ակնհայտ գռեհիկ բառամթերք։ Այս անուններից բավականին վիճելի արձագանքներ ունեցավ Վիոլետ Գրիգորյանի պոեզիան՝ անվիճելիորեն տաղանդավոր, բայց ընթերցող և գրականագիտական շրջանների մի լայն մասի համար՝ նույնիսկ վերապահություններո՛վ  ընդունելի։

           Հաջորդ՝ «երկուհազարականների» սերունդն իմ կարծիքով դեռևս հստակ ընդգծված «քվանտ» չի ձևավորել․ նրանցից են Հուսիկ Արան, Կարեն Անտաշյանը, Գևորգ Համբարձումյանը, Գևորգ Թումանյանը, Վարդան Սմբատյանը և այլք։ Քանի որ այս«աստղաբույլը» (չակերտներս հեգնանք չեն, քավ լիցի) ընթացքի մեջ է և վերջնականապես ձևավորված չէ, հնարավոր է՝ արժանավոր անուններ բաց թողած լինեմ՝ իրենց ներողամտությունն եմ հայցում։ Ի՞նչն է բնորոշ այս «քվանտին»․  բոլորին էլ հատուկ է դասական պոեզիայի հանդեպ իրենց անթաքույց քամահրանքը, շատ բան իրենք ռոմանտիկ «բուք» և վերամբարձություն են համարում, մտնում են իրականության հետ ընդհուպ բանաստեղծական մերձախաղի՝ սումոյի կանոններով գորգից դուրս մղելով դարերով փորձված, ավանդական շատ պատկերացումներ ու դիսցիպլիններ։ Որպես հետևանք՝ անխուսափելիորեն համապատասխան բառապաշար կամ բառամթերք էլ է ի հայտ գալիս։ Այս բանաստեղծների շատ գործեր և հենց թեկուզ իրենց ապստամբի համարձակությունն ինձ դուր են գալիս, թեև ըստ իրենց՝ անձամբ ինձ դուր գալն էական բան չէ (սա՝ կատակով)։ Միայն թե սա չտանի մի տեսակ դեկադանսի, ոչինչ չասելության, «պակազուխայի»։ Այսօրվա վիճակով կարելի է ասել, որ նշված անունները, արդեն բավականին ժամանակ գտնվելով գրական ասպարեզում, իրենց նախորդ սերունդների համեմատ վաստակի հենց թեկուզ ծավալի իմաստով, ցավոք, բավականին վատ ցուցանիշ ունեն։ Հուսանք, որ դեռ ամեն ինչ առջևում է։

            Վերջում կուզենայի ասել, որ ես «սերունդ» եզրույթին համաձայն չեմ, «սերունդը» զորակոչային, զինկոմիսարիատային եզր է․ ուղղակի կան բանաստեղծների խմբեր, որոնք ժամանակագրորեն, ճակատագրականորեն «զուգադիպել» են։ Դրա համար էլ օգտագործեցի «քվանտ» եզրը, բայց սա էլ անհաջողից է՛լ ավելի անհաջող է, երևի․․․

Զավեն Բեկյան

No Comments

Leave a Reply