Ազդագիր

Սուրբծննդյան հայտնի և անհայտ ստեղծագործությունները մեկ գրքում

03.01.2024

Անդերսենի, Գրիմ եղբայրների, Հոֆմանի, Դոստոևսկու, Ալեքսանդր Գրինի, Օ. Հենրինիի, Ջերոմ Ք. Ջերոմի, Դիքենսի և հանրահայտ այլ հեղինակների սուրբծննդյան պատմություններն ամփոփվել են մեկ գրքում։

«Սուրբ ծննդյան պատմություններ» գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ընթերցողին ներկայացնելով ինչպես հայտնի՝ «Ընկուզկոտրուկը», «Սուրբ ծննդյան երգը», «Լուցկիներով աղջիկը», «Մոգերի ընծան», «Երկնագույն նռնաքարը», այնպես էլ անհայտ ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն։

Թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից։

Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար:

No Comments

Leave a Reply