ՏեսաԳիր

«Թաքուն…անխոս» երգի շնորհանդեսը

22.08.2023

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնում» տեղի ունեցավ սփյուռքահայ անվանի բժիշկ, գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի «Վերադարձ» ժողովածուում տեղ գտած «Թաքուն… անխոս» բանաստեղծության հիման վրա գրված երգի շնորհանդեսը։ Երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանն է, երգի առաջին կատարողը՝ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը։



Ստեղծագործության հեղինակը նշում է, որ «Թաքուն… անխոսը» բանաստեղծությունը նվիրված է հանրությանը․ «Թաքուն… Անխօսը» երգի վերածուած է բանաստեղծութիւնը գրուելէն 40 տարի ետք, պատահականօրէն, բայց երգը ամբողջացուցած է ինչ որ բանաստեղծութիւնը չէ կրցած արտայայտել, եւ կը յուսամ, որ անոնք, որոնք կը լսեն երգը, իսկապէս կ’ըմբոշխնեն եւ կ’ապրին այն պահերը՝ անձին, որ չէ կրցած արտայայտել իր սէրը, որ մնացած է թաքուն ու անխօս»։

Երևանում և Դիլիջանում երգը ներկայացվեց նաև կենդանի կատարմամբ՝ օպերային երգչուհի Դիանա Հարությունյանի մատուցմամբ։


No Comments

Leave a Reply