maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Թատրոն Լիլիա Շատվերյան

Մրցանակը մեծագույն պատասխանատվություն է

20.04.2022

Ardi.am-ի զրուցակիցը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հերիքնազ Բաղդասարյանն է։ 

— Շուրջ երկու տասնամյակ բեմում եք։ Կյանքը փոխվում է, ժամանակներն ու հասարակարգերը փոխվում են, մարդիկ փոխվում են, իսկ թատրո՞նը։

— Երբ շուրջդ ամեն ինչ է փոխվում, նույնիսկ անհրաժեշտ է, որ ժամանակին համահունչ փոխվի նաև թատրոնը։ Եթե անգամ նախորդ տարիների գործ է բեմադրվում, դրանում պետք է դրվի արդիական ասելիք, որը հետաքրքրի հանդիսատեսին։ Այլապես թատրոնի գաղափարը, լինելությունը անիմաստ կլինի։ Հանդիսատեսն էլ չի գա թատրոն։

— Համավարակն ու պատերազմը  ի՞նչ փոխեցին թատրոնում։

— Համավարակով պայմանավորված մեկուսացման շրջանում փորձեցինք հանդիսատեսի հետ կապը պահպանել տարբեր միջոցներով՝ համացանցով օնլայն ներկայացումներ, մարզային հեռուստաընկերությամբ՝ հեռուստաներկայացումներ ցուցադրելով։ Իրականացրինք «Թատրոնն էկրանին․ Մերոնք ֆիլմերում» նախագիծը, որի շրջանակում, ի թիվս այլ ռեժիսորների, երկու ֆիլմ եմ նկարահանել։ Սարսափելի էր բեմի կարոտը․ պատկերացնո՞ւմ եք՝ մտնում ես թատրոն, դատարկ է, մարդ չկա․․․
Պատերազմը բոլորիս փոխեց, անջնջելի հետք թողեց, տասնամյակներ են պետք, որ սպիանա այդ ցավը։

— Անդրադարձ կա՞ պատերազմի թեմային։

— Խաղացանկում ունեինք ներկայացում 90-ականների պատերազմի մասին։ Սամվել Խալաթյանի «Հրադադար» պիեսի հիման վրա բեմադրված այդ ներկայացման մեջ կար հարցադրում՝ սա պատերազմի վե՞րջն է․․․ Պատերազմից հետո ներկայացումը ժամանակավրեպ դարձավ, ապացուցվեց, որ հրադադարը պատերազմի ավարտը չէր։ Վերջին պատերազմին չենք անդրադարձել, մարդկանց վերքերն այնքան թարմ են, որ դրա մասին անիմաստ ու ցավալի է խոսելը։ Ժամանակ անցնի, անպայման կանդրադառնանք այդ թեմաներին։

— Ի՞նչ առանձնահատկություն ունի Վանաձորի դրամատիկական թատրոնը։

— Առանձնանում է բեմական կուլտուրայով, դասական լինելով։ Չեմ ասում՝ դերասանները բոլորն էլ շատ լավն են, ոչ, մեր թատրոնում կա ձեռագիր ու էսթետիկա։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Վահե Շահվերդյանն է՝ հանրապետության լավագույն ռեժիսորներից մեկը, որն իր էսթետիկ մտածելակերպով միշտ առանձնացել է։

— Վանաձորցիները սիրո՞ւմ են թատրոն։

-Այո, մեր թատրոնը հանդիսատեսի պակաս երբեք չի ունեցել։ Մեր քաղաքը շատ հյուրընկալ է, դրսից եկած ներկայացումը, եթե չհավանի էլ, երբեք զգալ չի տա, ջերմ ծափահարություններով կճանապարհի։ Նախ՝ թատրոնի մեր ողջ կոլեկտիվն ունի այդ կուլտուրան, եթե հյուրախաղեր են լինում, բանվորից տնօրեն ընդունում- ճանապարհում են։ Ոչ բոլոր թատրոներում ենք դա նկատում։

— Ինչպե՞ս եք ուրեմն տարբերակում՝ հաջողվա՞ծ է ներկայացումը, կյանք կունենա՞, թե՞ ոչ։

— Մեր նկատմամբ խստապահանջ են։ Կարող են պարզապես չայցելել։

— Լավ խաղի համար կարևո՞ր է՝ ով է հանդիսատեսը։ Խոսքը վանաձորցիների մասին չէ, առհասարակ, զգո՞ւմ եք ուշադրությունը, էներգիան, որ գալիս է բեմից։

— Իհարկե, զգում ենք։ Բայց եթե դերասանն իր գործն անում է վարպետորեն, կապ չունի որտեղ, ինչ դահլիճում, ինչ հանդիսատեսի համար է խաղում, հնարավոր չէ, որ անարձագանք մնա։ Կան ինքնատիպ ներկայացումներ, խորհրդանշական, բարձրաճաշակ թերևս, քիչ հասկանալի, երբեմն հանդիսատեսը դա կարող է պարզապես չընդունել։


— Բեմո՞ւմ է դժվար, թե՞ բեմից դուրս՝ կենցաղում, կուլիսներում։

— Կյանքում բարդ է։ Հատկապես, երբ ունես ընտանիք, տարբեր հոգսեր։ Կուլիսներում կան դժվարություններ, ստեղծագործական խնդիրներ, բեմում՝ չէ, դժվարություն չկա, այդ ամեն ինչից կտրվում ես։ Հաճախ ինձ ասում են՝ ինչ լավ- ուրախ գործ ունեք, միշտ ուրախ եք։ Չեն պատկերացնում, թե ինչ հոգևոր ու մտավոր աշխատանքի ծնունդ է ներկայացումը։ Կողքից թվում է՝ շատ հաճելի աշխատանք է․ ուրեմն դու հաճույքով ես անում, նվիրում կա արածիդ մեջ։

— Երբևէ մասնագիտությունը փոխելու ցանկություն ունեցե՞լ եք։

— Չէ, երբեք, մի քանի անգամ ներկայացում եմ բեմադրել ու ստիպված կուլիսներում եմ եղել, և զգացել եմ, որ ինչ-որ մի բան կիսատ է մնում, ինչքան էլ որ բեմադրել ես, բոլոր այդ կերպարների փոխարեն ստեղծագործել ես։  Թերևս դա ամենաշեշտված ժամանակահատվածն էր, չէի մտածում փոխել, գործի բերումով ստացվել էր, ու հասկացա, որ ես, այնուամենայնիվ, արտիստ եմ։

— Ամենասիրելի ու ամենահաջողված դերը։

— Կդժվարանամ ասել, ամեն անգամ ներկայացման վերջում վերլուծում ես, որ կարելի էր այսպես անել, այսպես խաղալ։ Շատ եմ սիրում Գոներիլի կերպարը, որ խաղացել եմ «Արքա Լիր» -ում, «Վարազդատ» ներկայացման մեջ Վարազդատի մայր եմ խաղում, այդ դերի համար 2021-ին արժանացա «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Բոլոր կերպարներն էլ սիրել եմ։ Մի շատ փոքր դեր ունեի, ցնդած աղջիկ էի խաղում, առանց խոսքերի, բայց շատ սիրել եմ, եթե դերը մտնում է հոգուդ մեջ, ասելիք ունի, կապ չունի ինչ չափի է, որ ներկայացման մեջ։


— Որպեսզի դերը հաջողված լինի, դերասանի տաղանդից զատ, կարևոր է նաև ռեժիսորի կատարած ճիշտ ընտրությո՞ւնը։

— Ես կասեի երրորդն էլ՝ բախտդ էլ բերի (ծիծաղում է- հեղ․)։ Երևի թե երկուսը միասին։ Նախ պիտի գտնես քո ռեժիսորին, ռեժիսորը վստահի այդ կերպարը քեզ։ Դա կոլեկտիվ աշխատանք է, դեր ունի և՛ ռեժիսորը, և՛ խաղընկերը, և՛ երաժշտական ձևավորողը։ Թատրոնը սինթետիկ արվեստ է, ամեն մեկն իր հետքը թողնում է։

— Ի՞նչ է տալիս մրցանակը արտիստին։

— Ինձ թվում է՝ մեծագույն պատասխանատվություն է։ Իրականում արտիստները մեր հանրապետությունում, հատկապես մարզերում նյութական բարեկեցիկ կյանքով չեն ապրում։ Թատրոնը խանդոտ մասնագիտություն է, նվիրում է պահանջում, դրա համար պետք է ուշադրություն դարձնել արտիստին։ Մարդիկ տարիներ, ճակատագրեր են ներդնում թատրոնի համար։ Մի փոքրիկ ուշադրությունը շատ շոյող է, նաև պարտավորեցնող։ Երբ ես մրցանակ ստացա Վարազդատի մոր դերի համար, հաջորդ ներկայացումը շատ ավելի պատասխանատվությամբ, դժվարությամբ ու քրտնաջանությամբ եմ խաղացել, քան դրանից առաջ։
 
— Ինչո՞ւ է հաճախ աղմուկով, ինտրիգներով ուղեկցվում մրցանակաբաշխությունը։

Հայաստանը փոքր երկիր է, և հնարավոր չէ, որ ամեն ինչ լինի արդար։ Արտիստները նաև քմահաճ են, հավակնոտ, ես էլ եմ նրանցից մեկը, ու ես գիտեմ դրա մասին։ Միշտ մտածում ես՝ արժանի էի, բայց միշտ չէ, որ այդպես է։

— Խնդիրներ, որ կբարձրաձայնեիք։

— Այս պահին մեր թատրոնը հանրապետության՝ ամենածանր վիճակում գտնվող թատրոններից է․ վերանորոգման, տեխնիկական վերազինման խիստ կարիք ունի։ Այդ խնդրի մասին արդեն շատ երկար ժամանակ է՝ բարձրաձայնել ենք, բայց ոչ մի կերպ չի լուծվում։ 21-րդ դարում 19-րդ դարի տեխնիկայով թատրոն ունենալը տրամաբանական չէ։

Երկրորդ՝ շատ կուզենայի աշխատավարձերը վերանայվեին։ Մեծ քաղաքում արտիստն ունի հնարավորություն ռադիոյում, հեռուստատեսությունում աշխատելու, սերիալներում նկարահանվելու։ Մենք չունենք այդ հնարավորությունը։ Այնպես չէ, որ հրավերներ չունենք, բայց այնքան չեն վարձատրի, որ կարողանաս շաբաթը մեկ կամ ավելի անգամ գնալ-գալ Երևան։ Լավ կլիներ նաև, որ պետական աջակցությամբ հյուրախաղերի գնայինք։ Տարբեր թատրոններ, տարբեր երկրների մշակույթներ տեսնելը շատ կարևոր է արտիստի համար, նախ՝ ստեղծագործական առումով, որ տեսադաշտդ լայն լինի, աշխարհընկալումդ մեծանա։

— Որ ներկայացումներում Ձեզ առաջիկայում կտեսնենք։

— Հիմնականում խաղացանկային ներկայացումներում եմ զբաղված՝ «Անուշ», «Վարազդատ», «Հիշիր վաղվա օրը»։ Այս պահին թատրոնում փորձեր են ընթանում, Երևանից ուսանողներ ունենք, որ ներկայացումներ են բեմադրում, ես ընդգրկված չեմ, քանի որ աշխատում եմ նաև քաղաքապետարանի «Բոհեմ» թատրոնում։ Առաջիկայում նոր դերաբաշխում է լինելու, հեքիաթում պետք է խաղամ։

Արմինե Սարգսյան
Լիլիա Շատվերյան



No Comments

Leave a Reply