maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՕրԸնթաց Ազդագիր

Աշնանային առաջնախաղեր՝ օպերային թատրոնում

29.10.2019


«Ռեքվիեմ», «Բյուրեղապակյա դղյակ», «Կախարդական սրինգ»

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերը հագեցած է լինելու առաջնախաղերով․նոյեմբերի 8-ին Կաունասի պետական երգչախումբը՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»։ Տեղի կունենա «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը, որը Երևանում առաջին անգամ կցուցադրվի թատրոնի արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիսատեսին կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»։

Կաունասի երգչախումբը

Կաունասի երգչախմբի մասին հռչակավոր երգիչ Բրին Թերֆելը Լաս Պալմասում կայացած համերգից հետո ասել է․ «Ձեր երգչախումբը ես դասում եմ աշխարհի լավագույն խմբերի շարքին»: Երգչախմբի երկացանկն ընդգրկում է դասական երաժշտության համաշխարհային գանձարանին պատկանող միջնադարյան և մերօրյա շուրջ 200 խոշորածավալ վոկալ-գործիքային ստեղծագործություն՝ օրատորիաներ, կանտատներ, ժամերգություններ, պասսիաներ, տարբեր օպերաների համերգային կամ բեմական կատարումներ: Խումբն իր գործունեությունն սկսել է 1969թ. հոկտեմբերի 23-ին: Կես դար շարունակ երգչախմբի ղեկավարն է Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Պյատրաս Բինգելիսը:
Սկսած 1989-ից՝ Կաունասի երգչախումբը դարձել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների փնտրված մասնակիցը, որոնց մասնակցել են Իրինա Արխիպովան, Մոնսերատ Կաբալյեն, Դմիտրի Խվորոստովսկին և ուրիշ անվանի արտիստներ: Երգչախմբի համերգները ղեկավարել են նշանավոր Յուստուս Ֆրանցը, Դմիտրի Կիտայենկոն, Սիրիլ Դիտրիխը, Յան Պասկալ Տորտելյեն, Ջոն Ակսելրոդը, Վլադիմիր Սպիվակովը, Վալերի Գերգիևը, Չոն Մեն Հունը, լեհ կոմպոզիտոր Քշիշտով Պենդերեցկին և այլ ականավոր վարպետներ: Կաունասցի վարպետները հայրենի Լիտվայում և արտասահմանում տվել են ավելի քան 3000 համերգ: Կաունասի երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը կղեկավարի մաեստրո Կոնստանտին Օրբելյանը։

Օրբելյանի հարկադիր պարապուրդը

Ինչպես հայտնի է, Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի թատրոնի տնօրենի պաշտոնում: Դատարանը բավարարել է մաեստրոյի հայցն ամբողջությամբ։ Անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը ազատվել էր աշխատանքից։ Դատարանը նաև թատրոնին պարտավորեցրել է վճարել Օրբելյանին՝ հարկադիր պարապուրդի համար։ Վերջին մի քանի ամիսներին, սակայն, մեծամասամբ խաթարվել էր թատրոնի բնականոն աշխատանքը, թատրոնի հովանավորները դադարեցրել են իրենց ֆինանսավորումը, իսկ տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածություններն անորոշ իրավիճակի արդյունքում սառեցվել են։ Օպերային թատրոնից հույս են հայտնում, որ նոյեմբերի 8-ից, երբ վերջնական ուժի մեջ կմտնի դատարանի որոշումը, թատրոնը կշարունակի իր բնականոն գործունեությունը և նորանոր ստեղծագործական հաջողություններ կգրանցի։

Այլ խնդիրներ

Թատրոնում կան նաև այլ խնդիրներ: Մեզ հետ զրույցում Կոնստանտին  Օրբելյանը նշեց, որ տանիքի վերանորոգման խնդիրը չի լուծվել, անձրևների և ձյան տեղումների ժամանակ կաթում է, օդափոխման երկու համակարգերը կա՛մ վատ են աշխատում, կա՛մ ընդհանրապես չեն աշխատում, որի պատճառով էլ ամռանը՝ շոգ եղանակին, թատրոնը չի կարողանում աշխատել. «Լուծված չէ նաև «Օպերա» ակումբի վարձակալության հարցը՝ այն դեպքում, երբ մեր թատրոնը տարածքի խնդիր ունի, չեն բավարարում փորձասենյակները։ Բազմիցս այս հարցով դիմել եմ պատկան մարմիններին, ցավոք, դեռևս անարձագանք։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է օր առաջ պետական աջակցությամբ լուծվեն»:

Ardi.am


No Comments

Leave a Reply