maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՕրԸնթաց Արմինե Սարգսյան Հրատապ

«Առ այսօր զանգահարում են, հարցնում` ձեր թատրոնը որտե՞ղ է»

20.12.2019


Գրապալատի նախկին շենքը ամրակայումից, վերանորոգումից ու որոշակի փոփոխություններից  հետո 2020-ին կբացի իր դռները մնջախաղի թատրոնի սիրահարների առաջ: 2017-ին պետական հուշարձան-շինությունն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնին, ավելի ուշ բանավոր կերպով չեղյալ հայտարարվեց որշումը: Հիմա նորից որոշվել է՝թատրոնը շենք է ունենալու, հասցեն՝ Գ. Քո­չա­րի 21:
Մեզ հետ զրույցում Երևանի մնջախաղի պետական թատրոնի  գեղարվեստական ղեկավար ժիրայր Դադասյանն ասաց, որ քննարկումների արդյունքում հրաժարվել են կցակառույցից, որը պետք  է լիներ, հանդիսատեսը դահլիճ կհասնի ծառայողական մուտքով՝ անհասկանալի միջանցքներով 50-60 մետր քայլելուց հետո. մի քիչ անհարմար է լինելու, բայց, ի վերջո, կունենան թատրոն:
Ներկայիս նախագիծն էլ տարակարծությունների առիթ տվեց: Ասացին՝ հուշարձանի վրա հարկ է ավելանալու:ԿԳՄՍ նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հերքվեցին այս և այլ մեղադրանքները: Մի փոքր բարձրանալու է վերևի հարկի միջնամասը, որտեղ լինելու է բեմը և դահլիճը: Թատրոնն էլ քննադատությունից չխուսափեց՝ «ներկայացում չունեն», «հանդիսատես չունեն»…

Ժիրայր Դադասյանը նկատում է, որ երբ պետությունը կառույց է ստեղծում, պարտավորվում է ապահովել համապատասխան պայմաններ, մի բան, որ իրենք 36 տարի չեն ունեցել:

Ստիպված են հարմարվել պատանի հանդիսատեսի թատրոնի առաջարկած պայմաններին (որտեղ գործում են վարձակալական հիմունքներով):  Ներկայացում ունենում են միայն հինգշաբթի` ոչ թատրոնային օրերին: Ցերեկվա ժամերին իրենց դահլիճ չեն տրամադրում, և իրենք չեն կարողանում փոքրիկների համար ներկայացում բեմադրել: Փոխարինող դերասաններ չեն ընդունում, որովհետև խաղացանկային ներկայացումներ առավելագույնը տարին մեկ-երկու անգամ են ունենում: Այդ պատճառով, եթե դերասանի հետ խնդիր կա, որոշ ներկայացումներ ուղղակի չեն խաղում:

«Երբ մի կարճ ժամանակ տարածք ունեինք գեղարվեստի ակադեմիայում, ուսումնական բեմում  շաբաթը երեք ներկայացում էինք բեմադրում. կար 100 նստատեղ ու միշտ լեփ-լեցուն դահլիճ»,- ասաց մեր զրուցակիցը:
Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճը մեծ է, նախատեսված չէ կամերային մնջախաղային ներկայացումների համար, ինչը առիթ է տվել քննադատության, թե մնջախաղի թատրոնի ներկայացումները կայանում են կիսադատարկ դահլիճում՝ 10-20 հոգու համար: Բայց ինչպես նկատում է մեր զրուցակիցը, եթե այս ներկայացումներն իրենք խաղան ճիշտ տեղում, որևէ մեկը չի քննադատի իրենց կիսադատարկ դահլիճներ ունենալու համար:

Նա նաև նշեց, որ թատրոնի հանդեպ կա հետաքրքրություն, բայց թատրոնը շենքով են ճանաչում, ինչպես օրինակ՝ Սունդուկյան կամ դրամատիկական թատրոնների պարագայում: «Այնինչ, մեզ առ այսօր զանգահարում են, հարցնում` ձեր թատրոնը որտե՞ղ է»:

Ի դեպ, շենքի առաջին հարկի սեփականատերը թեյարան է բացելու: Կարող էր և գիշերային ակումբ լինել, բայց քանի որ վերևում թատրոն է գործելու, որոշվել է համահունչ մի բան ստեղծել:

Արմինե Սարգսյան
Լուսանկարը՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջից




No Comments

Leave a Reply