maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ardi.am ԳրաԴաշտ

Անտարես․ գրքեր, որ շուտով լույս կտեսնեն

17.03.2021

«Անտարես» հրատարակչության առաջիկա ծրագրերի մասին ardi.am-ին մանրամասներ է ներակայացնում  հրատարակչության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ 

Շուտով հանրությանը կներկայացվի Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը։ Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։

Ընթերցողի սեղանին կդրվի նաև Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպը։ Ի դեպ, հայերենն առաջին լեզուն է, որով թարգմանվում է և լույս է տեսնում համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակի այս գործը։ Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպը քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիային, իշխանության զավթմանը, բարքերի ապականմանն ու մարդկային թուլություններին անդրադարձող թեմաներն են: 2019 թվականին լույս տեսած և աշխարհում առաջինը հայերեն թարգմանված այս վեպը Սառը պատերազմի տարիներին ընթացող միջազգային դավադրությունների և իրարամերժ շահերի խառնակ պատմություն է, որում նկարագրված են գերտերությունների և լատինամերիկյան երկրների միջև փոխհարաբերությունները պատկերող դրվագներ:

Վեպի հիմքում Գվատեմալայի՝ ԱՄՆ-ի վարչակարգի, ԿՀՎ-ի կողմից կազմակերպված 1954 թվականի ռազմական հեղաշրջումն է, ըստ որի՝ Կառլոս Կաստիլ յո Արմասին հաջողվում է տապալել Գվատեմալայի նախագահ Խակոբո Արբենսի կառավարությունը, ԱՄՆ-ի հրահանգով և մամուլի անմիջական ներգործությամբ մեղադրել նրան սովետական կոմունիզմի մուտքը մայրցամաքում խրախուսելու, կոմունիստ լինելու և Գվատեմալան Մոսկվայի արբանյակը դարձնելու մեջ:

Նասիմ Թալեբի Incerto շարքի հաջորդ գիրքը՝ «Պրոկրուստյան մահիճը», նույնպես շատ շուտով կհայտնվի ընթերցողի սեղանին։ Գիրքը ներառում է հեղինակի փիլիսոփայական աֆորիզմները։ Թալեբի շարքն «Անտարեսը» լույս է ընծայում «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ 

Շուտով կներկայացնենք Նիկոս Կազանձակիսի «Քրիստոսը կրկին է խաչվում» գործը։ Նիկոս Կազանձակիսը (1883-1957) անցյալ դարի հույն ամենանշանավոր գրողներից է, որը հայտնի է ավետարանական պատմությունների ցնցող մեկնաբանություններով: «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը հիմնված է սոցիալական սուր բախումների վրա, որը հանգեցնում է Կազանձակիսի հերոսների կողմից Քրիստոսի անհատականության տարբեր մեկնաբանությունների: Իրադարձությունների առեղծվածային ճակատագրականությունը վեպին հաղորդում է խորհրդավոր երանգներ:

Լույս կտեսնի նաև Մկրտիչ Արմենի «Երևան»-ը՝ այս անգամ «Արգելված գրքեր» մատենաշարով։ Մկրտիչ Արմենի (1906-1972) «Երևան» էպոպեան խորհրդահայ գրականության ամենաինքնատիպ գործերից է, որ տարբեր հանգամանքների բերումով այնքան էլ ծանոթ չէ ընթերցողների լայն շրջաններին:

Կվերահրատարակվեն և հանրությանը նոր շապիկներով ու խմբագրությամբ կներկայացվեն Օմար Խայամի «Քառյակներ», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպերը և այլ գրքեր։ 

No Comments

Leave a Reply