maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet giriscasibomtambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adresartemisbetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Երաժշտություն Տաթև Խաչատրյան

«Կարմենը» օպերային թատրոնի բեմում՝ երկարատև դադարից հետո

20.04.2021

Ապրիլի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկարատև դադարից հետո ներկայացվեց Ժ.Բիզեի «Կարմեն» օպերան (դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան)։

Ներկայացման մենակատարները՝ Գրետա Բագիյանը (Կարմեն), Լիպարիտ Ավետիսյանը (Խոզե),  վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (Էսկամիլիո) փայլեցին արտիստական հրաշալի խաղով։

Առհասարակ, հետաքրքիր ձևաչափով ներկայացավ ստեղծագործական ողջ խումբը՝ երգչախումբը, բալետային թատերախումբը։ Ներկայացմանը մասնակցում էր նաև Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Ամենակարևորը՝ դահլիճը լեփ-լեցուն էր (տոմսերը ներկայացումից մի քանի օր առաջ սպառվել էին)։ Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց «Կարմենի» հերթական բեմելը։

Մեզ հետ զրույցում ՌԴ վաստակավոր արտիստ, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ վերսկսում է մշակութային կյանքը, օպերային թատրոնում էլ խաղացանկային ներկայացումներն աստիճանաբար վերականգնվում են, ինչը երկարատև դադարից հետո մեծ ջանք, եռանդ ու ժամանակ է պահանջում։

Անդրադառնալով «Կարմեն»-ին, մաեստրոն ասաց, որ Բիզեի «Կարմեն» օպերայի այս բեմադրությունը օպերային թատրոնի վերջին տարիների պրեմիերաներից է, որը մեծ հաջողությամբ ներկայացրել են Հայաստանի սահմաններից դուրս․

«Անչափ ուրախ ենք, որ երկարատև դադարից հետո արդեն հնարավոր եղավ Բիզեի այս շքեղագույն օպերան մեր թատրոնի բեմում ներկայացնելու: Հանդիսատեսը կարոտել է թատրոնը, մենք էլ մեր հանդիսատեսին ենք շատ կարոտել և այն, որ մեծ խանդավառությամբ ընդունվեց այս ներկայացումը, նույնպես ասվածի վառ ապացույցն է: Հրաշալի արտիստներ ունենք, վստահ եմ՝ առաջիկայում միասնաբար նորանոր հաջողություններ կգրանցենք ի շահ մեր թատրոնի և մշակույթի»։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականին: Մինչ հայաստանյան պրեմիերան՝ նույն տարում երեք անգամ  ներկայացվել է Դուբայի օպերային թատրոնում՝ մեծ հաջողություն ունենալով։ Բեմադրությունն իրականացվել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի անձնական նախաձեռնությամբ և ջանքերով, ինչպես նաև «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերան համաշխարհային օպերային գլուխգործոցների շարքում առաջնային տեղում է և աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր օպերային թատրոնների մշտական խաղացանկում է։

Տաթև Խաչատրյան
Լուսանկարները՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի էջից

No Comments

Leave a Reply