maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Արմինե Սարգսյան Թատրոն

Արվեստը պետք է օգնի մարդկանց սիրել կյանքը

06.06.2021

«Անունը» Ֆրանսիական լիրիկական կատակերգությունը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի խաղացանկում է մի քանի տարի։ Բեմադրությունը` Նարինե Մալյանին է։ Դերերում`Սամվել Թոփալյան, Կարեն Խաչատրյան, Մխիթար Ավետիսյան, Քրիստինա Հովակիմյան, Քնարիկ Զաքարյան։ Թվում է ՝ ընկերական ջերմ, թեթև երեկոյի ականատեսն ես, երբ բացվում է հուզական պատմությունների կծիկը։ Ներկայացման մասին զրուցել ենք Պիեռի դերակատար Կարեն Խաչատրյանի հետ, անդրադարձել նաև մերօրյա խնդիրներին։
 
— Երբ դերասանը նույնանում է կերպարի հետ, ինքն իրե՞ն է խաղում, թե՞ կերպարանափոխվում է։

— Ես սիրում եմ բեմում կերպարանափոխություն, ինչքան որ դա հնարավոր է։ Դերասան կա, որ ինքն իրեն է խաղում, ինչ դեր էլ լինի։ Դերասան կա, որ դերը քաշում է դեպի իրեն, դերասան կա, ինքն է գնում դեպի դերը։ Հեշտ է դերը քեզ հարմարացնելը, դժվար է այն տարբերակը, երբ առավելագույնս ուզում ես մոտենալ կերպարին, հասկանալ՝ դրամատուրգն ինչ կերպար է ստեղծել։ Երբ դու ի սկզբանե գնում ես դեպի կերպարը, կերպարն էլ քեզ է ընդառաջ գալիս։ Կարևոր է, թե երբ կհանդիպեք, լինում է, որ ընդհանրապես չեք հանդիպում, լինում են նաև շատ լավ հանդիպումներ, գրկախառնություններ, պատահում է նաև, որ հենց սկզբից օտարի պես են նայում իրար ու մնում են օտար մինչև վերջ։

— «Անունը» ներկայացման կերպարի հետ հանդիպումն ինչպիսի՞ն էր։

— Ի սկզբանե Նարինե Մալյանն այնպիսի խումբ ընտրեց, որ լավ անսամբլ լինի․ հուզական, ընկերական, հարազատական կապերը անկեղծ ձևավորվեն։ Քանի որ կյանքում ընկերներ են, բեմում էլ այդպիսին լինեն։ Ներկայացումներ կան, որ դա կարևոր չէ, այս դեպքում ելակետային էր, ու կարծում եմ, հասկանալի է, թե ինչու։


— Երբ լուրջ խոսքն ասում ես կատակերգության միջոցով, կարծես ավելի դիպուկ է, քան եթե նույն ասեիր դրամայի, ողբերգության միջոցով։ Դիտում ես առանց լարվելու, ժպիտով, ծիծաղով, հետո գնում ես տուն ու երկար մտածում՝ ինչ ասեց ներկայացումը։

— Անպայման չէ լուրջ բան ասելուց կատակերգության ժանրին դիմել։ Ձեր ասածի մեջ կա ճիշտ բան, բայց այնպես չէ, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Դիպուկ լինելը կախված է բեմադրիչի մեկնաբանությունից և դերասանի աշխատանքից։ Նույնիսկ տեքստը կարող է դիպուկ լինել, բայց չկարողանաս ինչպես հարկն է ներկայացնել։ Եվ հակառակը․ գրական գործում ինչ- որ բան շեշտված չէ, բայց դու շեշտադրում ես՝ դարձնելով դիպուկ։ Դրամատուրգն ինքը կարող է զարմանալ, որ իր գրած թատերգության մեջ թատերախումբը տեսել է այդպիսի շեշտադրում։

— Համավարակ, պատերազմ․․․ թատերական կյանքում դադար էր։ Ամանորին երեխաների համար վառվեցին բեմի լույսերը, հետո աստիճանաբար վերսկսեցին աշխատանքը։ Հանդիսատեսի հետ կապը վերականգնվե՞լ է։ Կա՞ հաճախելիություն։

— Հանդիսատես-թատրոն շփումը ստացվում է, եթե սրտերն են հանդիպում։ Թեմաներ կան, որ պատերազմից հետո այլևս հետաքրքիր չեն։ Այսօրվա հայ մարդը անդառնալի կորուստեր է ունեցել, արդյոք այդ մարդու հետ կարելի է խոսել նույն ձևով, նույն թեմաներից, ինչ-որ մինչ պատերազմն էր։ Ընդհակառակը, այդ մարդը պետք է ինձ ասի շատ բան, որովհետև ինձից շատ բան է տեսել, ինձնից շատ բան գիտի։ Թատրոններն այս պահին գործում են, հանդիսատեսը գալիս է։ Իսկ ձեր հարցի պատասխանը պետք է տան թատերագետները, լրագրողները և հանդիսատեսը։

— «Անունը» ավելի շատ ընկերությա՞ն մասին է, թե՞ տաբուները կոտրելու, միմյանց ներելու։

-Տարօրինակ բան պետք է ասեմ․ այս ներկայացման մասին՝ և՛ պրոֆեսիոնալների, և՛ սովորական հանդիսատեսի կարծիքները շատ տարբեր են։ Շատ լավ է, որ ամեն մարդ այս ներկայացման մեջ իր համար մի անկյուն է գտնում, մի տաքուկ անկյուն։ Այդ անկյունը օգնում է ապրել, եզրակացություններ անել, մի պահ ետ նայել, վերաարժևորել կյանքը։
Իմ ընկալումը մի քիչ այլ է․ ես կարծում եմ, որ այս ներկայացումը սիրո պակասի մասին է։ Ըստ էության՝ բոլոր կերպարներն էլ երջանիկ չեն։ Տխուր հիշողություններ կան, չհասկացվածություն, ձախողումներ։ Չնայած մանուկ հասակից ճանաչում են իրար, բայց շատ բան թաքցրել են․ ձևացրել են, որ սիրում են, ձևացրել են, որ ամեն ինչ լավ է։ Մեծ հաշվով՝ այս ներկայացումը մարդկային դժբախտութունների մասին է, իսկ դժբախտ են այն ժամանակ, երբ չեն սիրում։ Այդ իմաստով շատ արդիական է․ նայում ենք նախընտրական տրամադրություները՝ չկա սեր, կա միայն գեներացված ատելություն։ Թվում է՝ նախընտարական մրցակցությունը ոչ թե հայերի, այլ հայի ու օտարի միջև է։ Նույնիսկ պատերազմից հետո չխրատվեցինք։ Անընդհատ իրար ենք մեղադրում, ներկայացման մեջ էլ է այդպես՝ դու մեղավոր ես, դու մեղավոր ես․․․ Փոքր առիթից այնպիսի կծիկ է բացվում, որ ոչ ոք չէր սպասում։ Դա ցույց է տալիս, որ ստի վրա կառուցված հարաբերությունները շատ արագ կարող են փլվել։ Մեր իրականութունն էլ է այդպիսին։ Արցախը մեր փլուզումն էր։ Մենք ինչո՞ւ փլուզում ունեցանք, որովհետև ամեն բան ստի վրա էր կառուցված։ Եվ երբ դու մեղավորներ ես փնտրում, դու օբյկետիվ չես, որովհետև, ըստ էության, բոլորս ենք մեղավոր։

Բայց կարծես ներկայացման ավարտը դրական է։

— Երբ լույսը բացվի, չգիտես ինչ կլինի, բայց հույս կա, որ այդ անկեղծ խոսակցութունից հետո մի բան կփոխվի։

— Շրջադարձային այս փուլում թատրոնն ի՞նչ առաքելություն ունի։

— Հիմա դեպրեսիվ վիճակ է։ Վաղվա օրը անհասկանալի է, անորոշ։ Թատրոնները չգիտեն ինչից խոսեն։ Մեր ուղեղը, հոգին պետք է մի քիչ խաղաղվի։ Հիստերիկ վիճակ է, սուգ է, ամեն օր վատ լուր ենք լսում։ Աննորմալ ժամանակներ են, երբ նայում ես՝ ինչ են ցույց տալիս հեռուստատեսությամբ՝  հիմար շոուներ, տափակ սերիալներ, անհամ հումորներ, ինչպես են մարդիկ սրճարաններում նստած նարգիլե ծխում, հրավառություն, խրախճանքներ անում, տպավորություն է ստեղծվում, որ սուգը միայն հայրենասերներին ու կորուստ ունեցող ընտանիքներին է վերաբերվում։ Այսպես՝ քեֆ-ուրախությամբ, տաշի-տուշիով հողերը հանձնում ենք։ Բայց մյուս կողմից՝ մարդը պետք է դրական էմոցիաներ ստանա, կյանքի հանդեպ պետք է հույս ունենա, ու այստեղ մեծ դեր ունի թատրոնը։ Ինձ թվում է՝ այսօրվա թատրոնը արտթերապիայի գործառույթ էլ պետք է ստանձնի։ Հանդիսատեսը թատրոն է գալիս քեզ հետ զրուցելու, քեզ հետ տխրելու, քեզ հետ ուրախանալու համար։ Թատրոնը պետք է իրեն հարց տա՝ պատրա՞ստ է այդ մարդուն ընդունելու, արդյոք  թեման, որի մասին խոսում է, կապ ունի հանդիսատեսի հուզական աշխարհի հետ։ Ինձ թվում է՝ թատրոնը այս հարցադրումները պետք է ընդունի որպես կողմնացույց։ Արվեստը պետք է օգնի մարդկանց սիրել կյանքը։

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply