maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet giriscasibomtambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adresartemisbetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Ազդագիր

Կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

15.09.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 26-ը Գյումրիում  (սեպտեմբերի 25-28)` «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`«Կերպարվեստի թանգարանում» և Երևանում (հոկտեմբերի 17-24)` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.)  գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ: 

Ցուցահանդեսին կներկայացվի  հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և  արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան):  Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց)  ստեղծագործությունների ձայնագրություններով:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրք, որի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 17-ին: 

Նախագծի  շրջանակներում  կանցկացվի՝ «Մենատիպ  և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ,  ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը: 

Աշխատարանը տեղի կունենա.

 Սեպտեմբերի  26-ին՝ Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան):

Հոկտեմբերի 2-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում:

Սկիզբը` ժամը 13:00-ին:

Ցուցահանդեսի բացման հանդիսությունները տեղի կունենա սեպտեմբերի 25-ին` Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում և հոկտեմբերի 17-ին` Երևանում`«Առնո Բաբաջանյան»  համերգասրահի նորաբաց ցուցասրահում: Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի և հասարակական ոլորտի գործիչներ, դիպլոմատիկ կորպուսի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն:  Գյումրիում բացման արարողություններին ելույթ կունենա «Կադանս»  երաժշտախումբը (գեղ. ղեկ.` Հակոբ  Ջաղացպանյան), ծրագրում` Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց  և այլն: 

Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15.00-ին։

No Comments

Leave a Reply