maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet giriscasibomtambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adresartemisbetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Երաժշտություն

Վիկտոր Լեգենտով, Էդիթ Պիաֆ-2

13.09.2019

(Թատերգություն երկու գործողությամբ` ըստ Էդիթ Պիաֆի մասին հուշագրությունների)

Սկիզը՝ այստեղ

(«Էսպերանա» հյուրանոցի սրճարանը: Հայտնվում է ազնիվ թափառաշրջիկների մի խումբ: Հաճախորդները նողկանքով մռայլվում են):

Սրճարանատեր Ո՞վ ձեզ ներս թողեց, պարոնա՛յք: Ես չեմ ուզում ձեր պատճառով տհաճություններ ունենալ: Գարսո՛ն … (Մատուցողն արագ մոտենում է): Սա ի՞նչ բան է: Մեզ մոտ կդադարեն հաճախորդներ գալ: Նայեք դրանց դեմքերին և ինքներդ կհասկանաք:

Կամիլ — Իսկ ձեզ ի՞նչն է խանգարում բարի սրճարանատեր լինել:

Ժակ — Ինչպե՞ս եք Դուք խոսում արտիստների հետ:

Սրճարանատեր — Պա՜հ, արտիստնե՜ր:

Ժակ — …Մենք արտիստներ ենք, մսյո:

Էդիթ — Մի անհանգստացեք, մենք շուտով կգնանք… Ահա մի թուղթ, որը ձեզ կապահովագրի հնարավոր տհաճություններից… Կարդացեք… արտիստներ… երեք արտիստ… մեկ… երկու… երեք…

Սրճարանատեր — Շնորհակալություն, եթե ես չկարողանայի հաշվել միչև երեքը, իմ հաստատությունը վաղուց արդեն չքված կլիներ… Լավ, լավ, համենայն դեպս, աշխատեք, որքան հնարավոր է, արագ կուլ տալ ձեր ճաշը:  Գարսո՛ն, մատուցիր դրանց:

(Ժանինը և Ալբերը հայացքներ են փոխանակում):

Ժակ — Դու ցնդել ես, մե՛մ: Ինչո՞ւ մեզ քարշ տվեցիր այստեղ:

Էդիթ — Ես գիտեմ` ինչ եմ անում:

Ժան — Բայց իսկապես ո՞նց  դուրս պրծնենք այս պատմությունից:

Էդիթ — Ճաշից հետո կլինեն լավ տրամադրություն, լավ աշխատանք և լավ երեկո: Չէ՞ որ մենք դեռ ծերուկներ չենք:

Ժանին — Սյդ ի՞նչ ես ասում:

Էդիթ — Ոչինչ:

Ժակ — Ժանի՛ն, գնա տոնավաճառ և ակորդիոնիստին փնտրիր. նա երևի արդեն հավաքել է փողերը:

(Հայտնված մատուցողը սեղանին է դնում ուտելիք և մի շիշ):

Էդիթ — Մսյո՛, այստե՛ղ եկեք: (Սրճարանատերն անվճռական մոտենում է խմբին, նրա հետևից, թողնելով դրամարկղը, մոտենում է նաև տիրուհին): Խմեք մեզ հետ՝ ի նշան հաշտության (Տիրոջը և տիրուհուն բաժակներ է տալիս): Ձեր առողջության կենացը, մսյո՛: (Բոլորը խմում են): Դուք, իհարկե, հասկանում եք, որ մենք մի սև գրոշ էլ չունենք, որպեսզի ձեզ վճարենք հիանալի ճաշի համար:

Սրճարանատեր — Ինչպե՞ս թե:

Էդիթ — Բայց ոչինչ, մսյո՛, մենք արտիստներ ենք, իսկ մեր աշխատանքի համար միշտ էլ առատ վարձատրում են: Ձեր հաշիվը վճարված կլինի այսօր իսկ՝ օրվա երկրորդ կեսին: Մենք հանդես ենք գալու զորանոցում:

Սրճարանատեր —  … Ի՞նչ արած… Գնդապետն իմ հին բարեկամն է:  Ծայրահեղ դեպքում նա կվճարի…

Տիրուհի — Այսի՞նքն… այդ ի՞նչ ես ասում, հիմա՛ր: Ծայրահեղ դեպքո՜ւմ: Դու մի նայիր, թե ովքեր են քո առաջ: Ախր, ոչ մի զինվոր մի սու էլ չի տա էս թափառաշրջիկներին: Առաջին իսկ համարից հետո սրանց գլուխները կխցկեն հասարակական արտաքնոցը, իսկ հետույքները կօգտագործեն՝ ըստ նշանակության: Դու հապա բարձրացրու սրանց փեշերը, ախր սրանք հիմա էլ առանց վարտիքի են: Պոռնիկնե՛ր:

Ժակ — Մադա՛մ, ես Ձեզ խնդրում եմ…

Տիրուհի — Վստահ եղիր, համերգից սրանց կտանեն շտապ օգնության կամ ոստիկանության կառքով:

Էդիթ — Ձեր կենացը, մսյո՛… Ժա՛կ, հարցրու այս  դամային, որտե՞ղ է նա վերջացրել համալսարանը` Սորբոնո՞ւմ, գուցե Փարիզի որովայնախորշի վաճառասեղանի հետևո՞ւմ:

(Հյուրերը ծիծաղում են):

Ժան — Մնաք բարով: Կսպասենք ձեզ զորանոցի համերգին:

Էդիթ — Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան չկայի, երբ ինձ երևակայում էի, այո՛, այո՛, մի՛ զարմացեք, շրջիկ թատերախմբի ղեկավար, որի ցուցապաստառներին ոչ այնքան գրագետ, անվստահ ձեռքով գրված կլիներ…

Ժակ(Գոռում է):  Զիզի:

Ժանին — Զոզետտ:

Ժան — (Գոռում է): …և Զուզու:

Կամիլ — Մեկ բաժանմունք՝ այլևայլ բաների:

Էդիթ — Երգում է միսս Էդիթը: Ինչո՞ւ միսս: Պարզապես ինձ թվում էր, որ այդպես ավելի լավ է հնչում:

Փողոցային պարահանդես

Պարահանդես է երբ փողոցում իմ,

Ոչ ոք չի տեսել այդքան խնդություն

                  ամբոխ այդպիսի,

Պարահանդես է երբ փողոցում իմ,

 Փոքրիկ բիստրոներում, մաշված լաստերին,

Սիրահարներն են զույգերով պարում,

Պտտվում` արբած ժպիտ շուրթերին,

Պարահանդես է այսօր երեկո

Իմ հին փողոցում,

Մի քիչ հուզված են բոլորն անխտիր…

Գուցե դա հենց քո ժամադրությու՞նն է`

Սպասված վաղուց,

Պարահանդես է փողոցում իմ հին,

Պարահանդես է փողոցում իմ հին…

Հինգ կիսաքաղց թափառաշրջիկ՝ մի կողմից, և պատահական անգործ ավարաների փոքրաթիվ մի խումբ` մյուս. ահա այն ամենը, ինչ մենք ունեինք այն ժամանակ: Օրվա ընթացքում՝ բուլվար, ֆուրգոն կամ գնացք, գիշերը` խղճուկ սենյակ կամ ամայի մի տեղ, ուր, թաքնվելով ոստիկանությունից, կարելի էր պառկել գունդուկծիկ եղած և երազել համեղ կերակուրների, տաք անկողնու, հեռավոր երկրների, գեղեցիկ քաղաքների մասին, հիացած հանդիսատեսի ճիչերի և պայթող ծիծաղի մասին, որոնք ցրում են լռությունը, ինչպես կրակների ցոլքը` Սենժանի տոնի ժամանակ: Եվ ահա հենց այդ ժամանակ էլ՝ իմ այդ անուրախ օրերին, ես հանդիպեցի կյանքիս առաջին տղամարդուն՝ կապուտաչյա տղային` մանկական ժպիտով: Նրան կանչում էին փոքրիկ Լուի:

(Էդիտին մոտենում է փոքրիկ Լուին, որին կերպավորում է Ժանը):

Լուի — Ողջո՛ւյն, պստլի՛կ:

Էդիթ — Ողջո՛ւյն, փոքրի՛կ:

Լուի — Ճանաչեցի՞ր:

Էդիթ — Ճանաչեցի. երբ մենք ելույթ էինք ունենում հորս հետ, այդ դու նետեցիր հինգ սուանոց կոպեկը` մեջտեղում անցքով:

Լուի — Այո, ես էի: Ո՞ւր ես գնում:

Էդիթ — Գնում եմ տուն:

Լուի — Իսկ որտե՞ղ է քո տունը:

Էդիթ —  Որտեղ պատահի:

Լուի — Դե, այդ դեպքում գնանք ինձ մոտ: Միասին կապրենք:

Էդիթ — Ինչ-որ շատ հեշտ է քեզ համար ամեն բան:

Լուի — Իսկ ինչո՞ւ բարդացնել:  Ես խանութներում եմ ծառայում: Գնումներ եմ առաքում հասցներով:

Էդիթ — Իսկ ի՞նչ եմ անելու ես:

Լուի — Երգելու ես և զբաղվելու ես տնային գործերով: Գնանք:

Էդիթ — Ո՞ւր:

Լուի — Սենյակ կվարձենք Բելվիլում: Իսկ եփել կարելի է և պահածոների տուփերի մեջ:

Էդիթ — (Ծիծաղում է): Ո՜ւխ, ինչ լավ է:

Լուի — Իսկ երեկոները կգնանք կինո. «Ալկազար»-ում չապլինյան ֆիլմեր կդիտենք:

Էդիթ — Չապլինյան ֆիլմեր … ախր ես դրանք ուղղակի պաշտում եմ: Դե ուրեմն գնանք, շուտ գնանք: (Հնչում է  չապլինյան երաժշտություն): Անհոգ, ժպտերես փոքրիկն ինձ դուր եկավ առաջին իսկ հայացքից, և ես գնացի նրա ետևից՝ ոչնչի մասին չմտածելով: (Էդիթը և Լուին պարում են): Իսկ շուտով… Ծնվեց իմ փոքրիկ Մարսելը… Մենք տեղավորվեցինք «Լյավենիր» հյուրանոցում՝ Բելվիլ փողոցի վրա.  թիվ՝ 105:

Լուի — Ճաք տված պատերով սենյակում:

Էդիթ —  Պատուհանի լայնքով, որը նայում էր դեպի բակ, պարանի վրա կախված էին տակաշորեր և մեր հագուստները:

Լուի — Իսկ մահճակալի տակ թափված էին ճամպրուկներ, հնոտիք և կեղտոտ սպիտակեղեն: Մենք մեկ սու անգամ չունեինք:

(Էդիթը և Լուին օրորում են երեխային, հետո պարում: Հայտնվում է տանտիրուհին):

Տանտիրուհի — Եթե վաղը դուք չվճարեք ողջ գումարը` մինչև վերջին սուն, որն ինձ պարտք եք երկու ամսվա համար և չհեռանաք այստեղից, իմացեք, որ դա ազատության մեջ ձեր անցկացրած վերջին օրն է լինելու:

(Գնում է):

Էդիթ — Բայց մենք փող չունեինք: Լուիի վաստակածը բավականացնում էր միայն, որ քաղցից չմեռնեինք: Եվ որպեսզի չվճարենք բնակարանի համար, մենք փախանք` պահակի տնակի կողքով չորեքթաթ անցնելով: (Հնչում է «Պադամ, պադամ» երգը): Բայց այդպես երկար չէր կարող շարունակվել: Եվ ահա մի օր իմ աղջիկը հիվանդացավ: Ես վազեցի փողոց, որպեսզի մի քիչ փող հայթայթեմ: Ողջ օրը թափառեցի թաղից թաղ` երգելով իմ քառյակները` ընկերուհուս ակորդեոնի նվագակցությամբ: Հանկարծ հայտնվեց Լուին:

Լուի — Էդիթ, Մարսելը հիվանդանոցում է… նա մեռնում է…

Էդիթ — Դու գժվե՞լ ես:

Լուի — Եթե ուզում ես հասցնել նրան տեսնել… վազենք:

Էդիթ — Մենք սլացանք հիվանդանոց, բայց մեզ ներս չթողեցին: Մենինգիտ,- կարճ ասաց բժիշկը:  Ութ օր ես գնում էի այնտեղ` հրաշք հուսալով: Իններորդ օրվա նախօրեին` ուշ գիշերին, ինչ-որ նախազգացումից մղված, ոտքով գնացի հիվանդանոց: Իսկ իմ փոքրիկ Մարսելն արդեն մեռած էր:

Լուի — Ամեն ինչ վերջացած է, Էդիթ:

Էդիթ — Այո, ամեն ինչ վերջացած է:

Լուի — Գնանք տուն:

Էդիթ — Ոչ, Լուի: Գնա մենակ: Գիտե՞ս, ինձ թվում է, որ միայն նա էր մեզ կապում: Մնաս բարով, Լուի, մի՛ բարկացիր: Ես չէի կարողանում ո՛չ խոսել, ո՛չ լաց լինել, լրիվ ոչնչացած էի: Քայլում էի քաղաքով, որն ինձ օտար էր թվում, պաղ, անծանոթ: Քայլում էի` ինքս էլ չիմանալով, թե ուր: (Գիշերային Փարիզով թափառում է մռայլ Էդիթը): Մինչ այդ երեկո ես կարծում էի, թե Ֆրանսիայում իսկական տղամարդիկ դեռ չեն անհետացել:

Սերդան — Խոսեց վանական մուկը: Որքա՞ն արժե քո սերը, մե՛մ:

Անծանոթ  քաղաք

Անծանոթ քաղաքում

Ոչինչ հաճելի չէ ինձ,

Ես քայլում եմ փողոցներով,

Որոնք շատ հեռուն են տանում ինձ.

Անվերջանալի փողոցներով,

Գետափերով, արվարձաններով

         և բուլվարներով դատարկ…

Եվ լսում եմ դղրդյունը`

Կամրջով անցնող գնացքի,

Որն ինչ-որ տեղ է սլանում…

Անծանոթ քաղաքում

           առավոտյան և երեկոյան,

Ինչպես անտուն մի շուն,

Ես գնում եմ, գալիս.

Անցորդներին եմ հանդիպում՝

Բոլորն ինչ-որ տեղ շտապող,

Եվ որոնք ժամանակ չունեն ձեզ ժպտալու անգամ…

Անծանոթ քաղաքում,

Երբ իջնում է գիշերը,

Ես վախենում եմ դատարկ պատերից,

Լրիվ մերկ ու գորշ պատերից…

Էդիթ — Տասը ֆրանկ:

Սերդան — Դե ինչ,  գնանք:

(Մի որոշ ժամանակ քայլում են, ապա Էդիթը կանգ է առնում նստարանի մոտ, անսպասելի ճանկում տուփը և դուրս թափում փողերը):

Էդիթ — Ի՞նչ է մտքովդ անցնում. փողոցայի՞ն եմ, կպառկեմ տասը ֆրանկո՞վ:  Ես դրանք երեսիդ կշպրտեի, բայց ախր ինձ պակասում է հենց այդ տասը ֆրանկը, հասկանու՞մ ես, տասը ֆրանկ, որպեսզի թաղեմ իմ աղջկան` Մարսելին:

(Բարձր լալիս է):

Սերդան — Վե՛րջ տուր, լա՛վ… (Փնտրում է գրպաններում): Վերցրու այս փողը… Ահա` էլի… էլի…  Այո՛, կյանքը հանաք բան չէ:

Էդիթ — Է՜…

Սերդան — Բարկանո՞ւմ ես:

Էդիթ — Իսկ դո՞ւ:

Սերդան — Երբեմն պետք է բարի լինել, ճստիկ: Ահա և վերջ: Քեզ ոչինչ այլևս չի պահում ինձ մոտ:

Էդիթ — Շնորհակալ եմ, մսյո, շնորհակալ եմ:

Ես վախենում եմ պաղ մահիճով հյուրանոցից,

Եվ դաժան առավոտից,

               որն ինձ կարթնացնի,

Որովհետև ուզում եմ քնել.

Քնել ողջ օրը…

Ես տասնութ տարեկան էի: Չգիտեի՝ ուր գնալ: Ասենք, ինձ համար միևնույն էր: Եվ հայտնվեցի Պիգալ հրապարակի «Վիխր» պարասրահում՝ բարերի, կավատների և ծախու կանանց մեջ: (Հնչում է «Սիրեկաններ մեկ օրով» երգը): Իմ պարտականությունների մեջ էին մտնում հատակ լվանալը, բաժակներ սրբելը և երգելը:

Հաղորդավար — Իսկ հիմա` փոքրիկ Էդիթ Գասսիոնը:

Ակորդեոնիստ

Անառակ աղջիկը կանգնած է մենակ

Ինչ-որ տեղ` քառուղում ճանապարհների,

Եթե աղջիկը մռայլ տեսք ունի,

Նա ոչ ոքի պետք չէ,

Եվ տղան նրա մոտ չի վերադառնա,

Եվ ջարդված են երազները բոլոր,

Ու ողջ կյանքն է ջարդված…

………………………..

Նա  լսում է «Յավա» պարը,

Նա լսում է «Յավա» պարը:

……………………………..

Եվ ճչալ է ուզում մեղեդու տակ,

Ու պտտվել, պտտվել,

               պտտվել, պտտվել…

Լռեցրեք այդ մեղեդին…

Էդիթ — Ես մի թեք հարթությամբ գլորվում էի ինչ-որ տեղ: Աստված գիտի, թե ուր… Եվ պարզ չէ, թե ինչ կպատահեր ինձ հետ, եթե չլիներ պատահականությունը, որը մեկընդմիշտ փոխեց իմ կյանքը: (Հնչում է «Պադամ, պադամ» երգը): Այդ օրը` մռայլ հոկտեմբերյան կեսօր, 1935 թվական, ես աշխատում էի Տրուայոն փողոցի և Մագ-Մագոնա պողոտայի անկյունում: Ինձ նվագակցում էր ընկերուհիս: Գունատ, չսանրված, պատռված թևքերով սվիտերը հագիս՝ ես երգում էի Ժան Լենուարի քառյակները:

Նա  ծնվեց ճնճղուկի նման,

Նա ապրեց՝ ճնճղուկ ինչպես,

Նա կմեռնի՝ որպես մի ճնճղուկ…

                                  Շարունակելի

Ռուսերեն բնագրից թարգմանեց Նանեն
Լուսանկարը՝ life.ru-ից

No Comments

Leave a Reply