maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet giirsjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Անի Անտոնյան Կինո

Պատերազմը սովորեցնում է սիրել քեզնից, քո անձից դուրս

08.10.2021

Ներկայացնում ենք «Մեկ կադր» 19-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա «Լավագույն հայկական մեկ կադր», «Լավագույն հայկական կարճ ֆիլմ» և «Լավագույն հայկական կինո առանց սահմանի» անվանակարգերի մրցանակակիրներին։ 

«Մի բաժակ ջուրը», ռեժիսոր՝ Անժելա Ֆրանգյան

Մեկ րոպե տևողությամբ այս վավերագրական ֆիլմը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իր զավակին որոնող հոր ապրումների մասին։ 

Ռեժիսոր, պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանն իր տեսախցիկով պատերազմի օրերին Արցախում էր, երբ միջազգային լրատվականներից համագործակցության առաջարկ ստացավ:

«Մտածեցի՝ գուցե սա առիթ է, որ աշխարհում իմանան` ինչ է կատարվում Արցախում։ Սակայն որոշ ժամանակ անց դադարեցի նրանց նյութեր տալ, քանի որ այն, ինչ ինձնից ակնկալում էին, իմ փնտրածը չէր։ Իմը պայթող ռումբը չէր, այլ ապաստարաններում թաքնված կանայք ու երեխաները, իր ամուսնուն կամ զավակին սպասող կինը, առաջնագիծ մեկնելուն պատրաստվող տղամարդիկ, եղբոր մահվան լուրը հորը ծնկաչոք հաղորդող որդին»,- նշում է Անժելան։

Պատերազմից հետո փոխվե՞լ են ձեռագիրն ու ստեղծագործական մոտեցումը թեմային՝ հարցնում եմ։ Ռեժիսորի խոսքով՝ տեսարաններ կան, որոնք այդպես էլ «չեն մարսվում», օրինակ՝ զավակի աճյունի ճանաչումը։ Կադրը որսալուց հետո վայր ես դնում խցիկդ, և ուրիշներն են սկսում քեզ մխիթարել։ 

Պատերազմը կարող ես նկարել այնքան, ինչքան ուժ ունես այդ ամենին նայելու՝ ասում է Անժելան։ Նյութը դառնում է կարևոր, զգացմունքներդ՝ երկրորդական։ Բայց կա մի բան, որ պատերազմը պարտադիր սովորեցնում է՝ սիրել քեզնից, քո անձից դուրս։

****

«Նախշուն», ռեժիսոր՝ Լուսինե Զաքարյան

Ֆիլմ՝ ծնող-երեխա փոխհարաբերության, երեխաների կյանքում կարևոր շրջափուլերի ու սիրո մասին։

Երիտասարդ ռեժիսոր Լուսինե Զաքարյանն ընտրել է անչափահաս աղջկա հասունացման թեման այն բանից հետո, երբ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայ հաղորդավարը շրջանցել էր Period. End of Sentence («Դաշտան․ դատավճռի ավարտը») օսկարակիր ֆիլմի վերնագիրը։

«Ուղղակի ծիծաղելի է՝ ինչու ենք մենք ամաչում խոսել բնական երևույթներից։ Տպավորություն է, որ խաղ ենք խաղում և պիտի թաքցնենք իրականությունը։ Մանկուց ինձ էլ են շատ հարցեր հուզել, հետո հասկացա, որ մեր օրգանիզմում կատարվող փոփոխություններից չխոսելը ոչ թե օգնում, այլ վնասում է հենց մեզ՝ աղջիկներիս։ Ընդհանուր առմամբ՝ հայ ընտանիքներում դեռ շատ թեմաներ փակ են մնում»,- նշում է Լուսինեն։ 

Որպես նկարահանման վայր ընտրել է իր հարազատ Վանաձորը։ Մոր և դստեր երկխոսությունը չի խաղարկվում, տեղի է ունենում այդ պահին, տան պատերից ներս։ Հերոսները տեսանելի չեն, բայց ալեգորիկ ու նուրբ պատկերները նրանց շոշափելի ու սիրելի են դարձնում։ «Թեման ուղղակի միջոց էր ցույց տալու, թե ինչքան կարևոր է դեռահաս մարդու համար, որ իր ծնողն ասի` ես կողքիդ եմ, այդ դժվարությունները դու կհաղթահարես»,- հավելում է Լուսինեն։

****

«Մակիաժ», ռեժիսոր՝ Վարդան Սարգսյան 

Ի՞նչը կարող է ավելի անձնական ու գողտրիկ լինել, քան կնոջ հարդասենյակը։ Իր առաջին՝ «Մակիաժ» ֆիլմում ռեժիսորը պատկերել է 6 կանանց, որոնք դիմահարդարվում են հայելու առաջ։ Սա մենախոսություն է, անկրկնելի կերպարանափոխություն, զգացմունքների խառնուրդ։ Ամեն պատմություն հերոսի խառնվածքին բնորոշ էսթետիկ ու կտրուկ ավարտ ունի։

Ի պատասխան հարցին՝ արդյոք չի մտահոգվել, որ մեկժամանոց դիմահարդարումը կձանձրացնի հենց կանանց լսարանին, Վարդանը նշում է․ «Ես դա չեմ արել լսարան հավաքելու համար։ Ինձ միշտ հետաքրքրել է այս գործընթացը։ Հազար ու մի տարօրինակ մեյքափներ կան, ամեն մեկը՝ տարբեր տևողությամբ։ 15 ընկերներիցս միայն 6-ը համաձայնեց տեսախցիկի առաջ դիմահարդարվել»։

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմում, որպես այդպիսին, չկան երկխոսություններ, մարդու հոգեբանությունն ու բնավորությունը ցույց տալու միտում։ Հերոսները տարբեր նախասիրությունների տեր մարդիկ են, որոնց, թերևս, միավորում է ինքնատիպ լինելու ձգտումն ու լավ երաժշտությունը։

Մասնագիտությամբ նկարիչ ու երգահան Վարդան Սարգսյանը որոշ կերպարների համար անձամբ է երաժշտական ձևավորում կատարել։ Մյուս դեպքերում պատկերին ուղեկցում է հերոսի նախընտրած մեղեդին։

Անհնար է չհամաձայնել, որ հենց տղամարդու աչքով կնոջ փոխակերպման մեջ է ֆիլմի գրավչությունը։ 

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply