maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Երաժշտություն

Հայազգի դաշնակահարուհին՝ Շոպենի անվան մրցույթի եզրափակչում

19.10.2021

Վարշավայում անցկացվող Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների 18-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ են անցել տասներկու դաշնակահար՝ տասը երկրից: Նրանց թվում է մեր հայրենակից, Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող տասնյոթամյա Եվա Գևորգյանը: Նա հաղթանակի համար պայքարում է Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ:

Երրորդ փուլի լսումներն ընթացքի մեջ են, ծրագրված են հոկտեմբերի 18-20-ը: Միջազգային ժյուրին արդյունքները կամփոփի և կհայտարարի հաղթողին հոկտեմբերի 21-ի գիշերը: Կատարումներն առցանց հեռարձակվել են մրցույթի յութուբյան ալիքով և այժմ էլ հասանելի են այս հղումով՝  https://www.youtube.com/c/chopininstitute:

Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին կարող են մասնակցել մինչ 29 տարեկան երաժիշտները: Մրցույթի յուրահատկությունն այն է, որ բոլոր փուլերում պետք է կատարել բացառապես Շոպենի ստեղծագործությունները: Այս մրցույթը ամենահին և հեղինակավոր մրցույթներից է: Այն առաջին անգամ կայացել է Վարշավայում, 1927թվականին: Տարբեր տարիներին Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթողներ են եղել այնպիսի անվանի դաշնակահարներ, ինչպիսիք են Մաուրիցիո Պալլինին, Մարթա Արգերիխը, Կրիստիան Ցիմմերմանը, Դանիիլ Տրիֆոնովը: Միակ հայը, որն արժամացել է Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի մրցանակին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ (Գ. Սարաջյանի դասարան), դաշնակահար Հարություն Փափազյանն է, որը ներկայացրել է Խորհրդային Միությունը և 1980-ին արժանացել մրցույթի 3-րդ մրցանակին:

Մասնագետները շատ բարձր են գնահատում Եվա Գևորգյանի հաղթանակի հնարավորությունները: Եվան, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն տասնյակ համառուսական և միջազգային մրցույթների հաղթող է, ունի նշանակալից ձեռքբերումներ: Լիխտենշտեյինի միջազգային երաժշտական ակադեմիայի կրթաթոշակառու է, տարբեր մրցանակների է արժանացել. Քլիվլենդի երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ (1-ին մրցանակ և Բախի լավագույն կատարում), Դալլասում Վան Քլայբըրնի պատանի դաշնակահարների միջազգային մրցույթ (2-րդ և մամուլի մրցանակ), Դյուսելդորֆում Ռոբերտ Շումանի դաշնակահարների մրցույթ (1-ին մրցանակ), Պորտուգալիայում Սանտա Սեսիլիայի անվան միջազգային մրցույթ (1-ին մրցանակ), Մոսկվայում երիտասարդ դաշնակահարների մրցույթ Grand Piano Competition (5 հատուկ մրցանակներ), Գորիցիայում Ջուլիանո Պեկարի դաշնակահարների միջազգային մրցույթ (Գլխավոր մրցանակ, Իտալիա), Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթ  (Գլխավոր մրցանակ), ‹‹Շչելկունչիկ›› 18-րդ հեռուստատեսային մրցույթ (Արծաթյա Շչելկունչիկ և Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի հատուկ մրցանակ):

Մասնակցել է այնպիսի միջազգային փառատոների, ինչպիսիք են Վերբիե (Շվեյցարիա), Շոպենյան երաժշտության փառատոն (Լեհաստան), Բայկալի աստղերը (Իրկուտսկ), ClaviCologne (Քյոլն):

Եվան հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսական ազգային, Լյուցեռնի սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Աշխատել է դիրիժորներ Վալերի Գերգիևի, Ալեքսանդր Սլադկովսկու, Վասիլի Պետրենկոյի, Լոուրենս Ֆոսթերի, Գերհարդ Ցիմմերմանի, Էդուարդ Թոփչյանի և այլոց հետ:

2019-ին ստացել է ICMA (International Classical Music Award) հատուկ մրցանակ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսական մրցույթի դափնեկիր է, ելույթ է ունեցել Թագավորական Ալբերտ հոլլում:

2020-ին Եվգենի Կիսինն ընտրել է նրան՝ որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու:

2021-ին արժանացել է «Yamaha ընկերության երիտասարդ արտիստ» կոչմանը:

2019-ի մարտի 10-ին Երևանում կայացել է Եվա Գրիգորյանի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նա կատարել է Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել Եվա Գրիգորյանի հետ և մի քանի հարց ուղղել: Եվան, չնայած իր լարված գրաֆիկին, բարյացակամորեն պատասխանեց մեր հարցերին:

Նա նշեց, որ իր համար շատ կարևոր է միջազգային հարթակում ներկայացնել իր երկու հայրենիքները՝ Հայաստանը և Ռուսաստանը. ‹‹Ես ծնվել և սովորում եմ Մոսկվայում, բայց ամեն տարի գալիս եմ Հայաստան՝ իմ հայրիկի հայրենիք: Անպայման գնում եմ Սևան. իմ ամենասիրելի վայրը հնագույն Սևանավանք վանական համալիրն է, այն կառուցված է Սևանի թերակղզու վրա և այնտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Ես 2019 թվականին ստացել եմ հայկական քաղաքացիություն հենց այն նպատակով, որպեսզի միջազգային ասպարեզում պաշտոնապես ներկայացնեմ նաև Հայաստանը: Գիտեմ, որ իմ ստեղծագործական ուղուն հետևում են Հայաստանում, և դա ինձ անչափ հաճելի է: Ես հայկական Արտիստ Ֆուտուրա, Հայկական Ասամբլեա և YerazArt ֆոնդերի կրթաթոշակառու եմ: Այս հրաշալի ֆոնդերը օգնում են իմ մասնագիտական աճին, և ես շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նրանք անում են՝ ի աջակցություն իմ արվեստի: Ներկայացնելով երկու երկիր՝ ես ինձ կրկնակի ուժեղ եմ զգում››:

Հարցին, թե ինչ նշանակություն ունեն Եվա Գրիգորյանի համար մրցույթները և ինչ են դրանք տալիս իրեն, Եվան պատասխանեց, որ, թերևս, բոլոր երաժիշտները կհամաձայնեն իր հետ, որ հանդիսատեսի առջև ելույթ ունենալն ավելի հաճելի է և հանգիստ, քան մրցույթներին նվագելը: Բայց և այնպես, մրցույթները երիտասարդ կատարողի կյանքի կարևորագույն բաղկացուցիչներից են. չէ՞ որ մրցույթում հաջող ելույթներին հետևում են համերգների և փառատոների մասնակցության հրավերներ: Ամեն մրցույթի համար նա պատրաստում է նոր երկացանկ, ինչը նույնպես շատ կարևոր է երաժիշտ կատարողի զարգացման համար:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է նրան ոգեշնչում և դրդում երաժշտական սխրագործությունների, և ովքեր են նրան աջակցում հաղթանակներ կռելու ճանապարհներին: Նա պատասխանեց. ‹‹Ինձ շատ է աջակցում իմ ընտանիքը՝ մայրս, հայրս, տատիկս և պապիկս, իմ պրոֆեսորը՝ Նատալյա Վլադիմիրովնա Տրուլլը: Իսկ ոգեշնչում է երաժշտությունը: Չեմ հիշում մի օր, որ ես նվագած կամ երաժշտություն լսած չլինեմ, երևի նման օր չի եղել իմ կյանքում››:

2019 թվականի երևանյան համերգի և հայրենիքում ելութ ունենալու ապագա ծրագրերի մասին ասաց. ‹‹Կապույտ Թռչուն›› հեռուստատեսային մրցույթից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը հրավիրեց ինձ ելույթ ունենալու նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հիշում եմ, թե որքան էի ուրախացել: Մենք կատարեցինք Շոպենի Ֆա մինոր կոնցերտը: Ես շատ ջերմ հիշողություններ ունեմ այդ համերգից, դահլիճում հրաշալի հանդիսատես էր հավաքվել: Իսկ նման երաժիշտների հետ նվագելը իրական երջանկություն է: Ուրախ կլինմ կրկին ելույթ ունենալ մաեստրոյի և ազգային ֆիլհարմոնիկի հետ››:

Աստղիկ Դալլաքյան
Լուսանկարը՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի կայքից

No Comments

Leave a Reply