maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet giriş günceljojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişimajbet girişcasibom girişcasibom girişjojobet girişmarsbahis girişimajbet girişdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ Կառա Չոբանյան

Ֆելիսբերտո Էռնանդես. «Էլ Կանարիո» կահույքը[1]

15.11.2021


(1902-1964, Ուրուգվայ) 
Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի

Ֆելիսբերտո Էռնանդեսը ուրուգվայցի գրող, կոմպոզիտոր և դաշնակահար է, լատինաամերիկյան ամենայուրատիպ գրողներից մեկը: Դժվար է դասակարգել Էռնանդեսի ստեղծագործությունները: Հեղինակը հայտնի է իր տարօրինակ պատմվածքներով, որտեղ խախտված հերոսներն իրենց սևեռուն մտքերն ու մոլուցքները ներմուծում են առօրյա կյանք: Էռնանդեսին բարձր են գնահատել Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը, Խուան Կառլոս Օնետտին, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Իտալո Կալվինոն և այլք:

****

Այդ կահույքի քարոզը հանկարծակիի բերեց ինձ: Մի ամսով արձակուրդ էի գնացել մոտակա մի վայր և չէի ցանկանում իմանալ, թե ինչ է կատարվում քաղաքում: Երբ հետ եկա, շատ շոգ էր, և հենց նույն երեկոյան էլ լողափ գնացի: Շուտ վերադարձա իմ բնակարանը, այն էլ մի փոքր վատ տրամադրությամբ տրամվայում պատահածի պատճառով: Լողափից տրամվայ նստեցի և միջանցքի կողմի նստատեղերից մեկը զբաղեցրի: Քանի որ դեռ շատ շոգ էր, պիջակս ծնկներիս էի դրել, և թևերս բաց էին, որովհետև անթև վերնաշապիկով էի: Միջանցքով անցնողների միջից մեկը հանկարծ ասաց. 

— Ձեր թույլտվությամբ, խնդրեմ…

Ես էլ արագ պատասխանեցի.

— Խնդրեմ:

Բայց ոչ միայն չհասկացա, թե ինչ է կատարվում, այլև վախեցա: Այդ պահին շատ բաներ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ  երբ պարոնը հազիվ էր հասցրել թույլտվություն խնդրել, ես էլ՝ պատասխանը դեռ բերանումս, նա արդեն ինչ-որ սառը բանով շփում էր թևս, որը, չգիտես ինչու, ինձ թուք թվաց: Եվ երբ արդեն «խնդրեմ» էի ասել, ծակոց զգացի և վրան գրված մի մեծ ներարկիչ տեսա: Այդ նույն պահին մեկ ուրիշ նստատեղ զբաղեցրած մի գեր կին ասում էր.

— Հետո էլ ինձ:

Ըստ երևույթին ես կտրուկ շարժում էի արել թևով, որովհետև ներարկիչով մարդն ասաց.

— Վա՜յ, ախր կվնասեմ ձեզ… մի քիչ հանգիստ…

Շուտով այլ ուղևորների ժպիտների ներքո, որոնք տեսել էին իմ դեմքը, հանեց ներարկիչը: Իսկ հետո սկսեց գեր կնոջ թևը շփել, սա էլ մեծ բավականությամբ նրա գործողություններին էր նայում: Թեև ներարկիչը մեծ էր, բայց մխոցի մի հարվածով միայն փոքրիկ մի շիթ  էր բաց թողնում: Այդ պահին ներարկիչի երկայնքով գրված դեղին տառերը կարդացի՝ «Էլ Կանարիո» կահույք: Ամաչեցի հարցնել, թե ինչ է դա, և որոշեցի մի ուրիշ օր տեղեկանալ թերթերից: Բայց հենց տրամվայից իջա, մտածեցի. «Չի կարող կազդուրիչ բան լինել, հավանաբար մի բան է, որը տեսանելի հետևանքներ է թողնում, եթե բանն իրոք քարոզի է վերաբերում»: Համենայն դեպս, չգիտեի, թե ինչին էր վերաբերում, բայց շատ հոգնած էի և ինքս ինձ ստիպեցի ուշադրություն չդարձնել: Ամեն դեպքում վստահ էի, որ նա իրեն թույլ չէր տա մարդկանց թմրադեղ ներարկել: Քնելուց առաջ մտածեցի, որ գուցե ցանկացել էին հաճույքի կամ բավականության զգացում առաջացնել: Դեռ խոր քուն չէի մտել, երբ ներսումս թռչնակի դայլայլ լսեցի: Դա ո՛չ հիշողության էր նման, ո՛չ էլ դրսից եկող ձայնի: Աննորմալ բան էր՝ նոր տեսակի հիվանդության նման, բայց նաև հեգնական երանգ կար դրա մեջ. կարծես հիվանդությունը գոհ լիներ և սկսեր երգել: Այդ զգացողություններն արագ անցան, և իսկույն ավելի կոնկրետ ինչ-որ բան հայտնվեց՝ գլխումս հնչող ձայն լսեցի, որն ասում էր.

— Ողջույն, ողջույն, «Էլ Կանարիո» կայանն է հաղորդում… ողջույն, ողջույն, հատուկ թողարկում: Այս հաղորդումների հանդեպ զգայուն մարդիկ… և այլն, և այլն:

Այդ ամենը լսում էի ոտքի վրա, մահճակալի եզրին հենված, չհամարձակվելով լույսը վառել, ցատկել էի տեղիցս և քարացած մնացել տեղում. անհնար էր թվում, որ դա գլխիս մեջ հնչեր: Նորից անկողին մտա և ի վերջո որոշեցի սպասել: Այժմ ցուցումներ էին տալիս «Էլ Կանարիո» կահույքի մաս-մաս վճարման վերաբերյալ: Եվ հանկարծ ասացին.

— Որպես առաջին համար՝ կհաղորդենք տանգո…

Հուսահատված՝ մի հաստ վերմակի տակ մտա, և այդ պահին ամեն ինչ ավելի պարզ լսեցի, քանի որ վերմակը խլացնում էր փողոցի աղմուկը, և ես ավելի լավ էի զգում, թե ինչ է կատարվում գլխումս: Անմիջապես վերմակը դեն գցեցի և սկսեցի քայլել սենյակում. դա ինձ հանգստացնում էր մի փոքր, բայց կարծես մի գաղտնի, համառ ցանկություն ունենայի լսելու և գանգատվելու իմ ապիկար բախտից: Նորից պառկեցի և, մահճակալի ճաղերից կառչելով, դարձյալ սկսեցի տանգոն լսել ավելի պարզ ու հստակ:

Քիչ անց փողոցում էի արդեն. այլ աղմուկ էի փնտրում, որ կխլացներ գլխիս մեջ զգացածը: Մտածեցի թերթ գնել, իմանալ ռադիոյի հասցեն և հարցնել, թե ինչ պետք է անել ներարկման ազդեցությունը վերացնելու համար: Բայց մի տրամվայ եկավ, և ես նստեցի: Մի քանի րոպեից տրամվայն անցավ մի վայրով, որտեղ ճանապարհը վատն էր, և ուժեղ աղմուկն ինձ փրկեց այդ պահին հնչող մեկ այլ տանգոյից։ Իսկ երբ տրամվայի ներսն աչք ածեցի, մի ուրիշ մարդու տեսա՝ մեկ ուրիշ ներարկիչով: Լայնակի նստատեղերին նստած մի քանի երեխայի էին սրսկում: Այդ կողմը գնացի և նրան հարցրի, թե ինչ պետք է անել մի ժամ առաջ արված ներարկման ազդեցությունը վերացնելու համար: Նա զարմանքով ինձ նայեց և ասաց.

— Ձեզ դուր չի՞ գալիս հաղորդումը:

— Ամենևին:

— Մի քանի րոպե սպասեք, և մի սերիալ կսկսվի:

— Ահավոր է, — ասացի ես:

Նա շարունակեց իր ներարկումներն անել և ժպտալով օրորել գլուխը: Ես այլևս տանգոն չէի լսում: Այժմ դարձյալ կահույքից էին խոսում: Վերջապես ներարկող մարդն ինձ ասաց.

-Սենյոր, բոլոր թերթերում հրապարակվել է «Էլ Կանարիո» հաբերի հայտարարությունը: Եթե ձեզ դուր չի գալիս հաղորդումը, դրանցից մի հաբ ընդունեք, և վերջ:

— Բայց հիմա բոլոր դեղատները փակ են, իսկ ես կխելագարվեմ:

Այդ պահին լսեցի, որ հայտարարում են.

-Իսկ այժմ հաղորդում ենք մի բանաստեղծություն, որը կոչվում է «Իմ սիրած բազկաթոռը»՝ հատուկ «Էլ Կանարիո» կահույքի համար գրված սոնետ:

Իսկ հետո ներարկող տղամարդը մոտեցավ ինձ՝ հետս թաքուն խոսելու և ասաց:

-Ես ձեր հարցն այլ կերպ կլուծեմ: Ձեզնից մի պեսո կվերցնեմ, որովհետև տեսնում եմ, որ ազնիվ դեմք ունեք: Եթե ինձ մատնեք, ես աշխատանքս կկորցնեմ, որովհետև ընկերությանն ավելի ձեռնտու է, որ հաբերը վաճառվեն:

Ես նրան շտապեցրի, որ գաղտնիքն ասի: Նա ձեռքը բաց արեց և ասաց.

— Դե, պեսոն:

Եվ երբ պեսոն տվեցի, հավելեց.

— Ձեր ոտքերը տաք ջրի մեջ դրեք:


[1] Կանարիո իսպաներեն նշանակում է սոխակ (ծ. թ.):

No Comments

Leave a Reply