maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Արմինե Սարգսյան Կինո

Նոր ֆիլմ․ «Երկու հոգի նույն քաղաքում»

12.12.2021

Երիտասարդ ռեժիսոր Գոռ Գրիգորյանի հետ զրուցել ենք նրա «Երկու հոգի նույն քաղաքում» ֆիլմի մասին։ 2021 թվականին նկարահանված վավերագրական այս ֆիլմը նույն քաղաքում ապրող երկու ստեղծագործող մարդկանց մասին է։

— Գոռ, երկու բառով պատմեք Ձեր մասին։

— Ծնվել եմ 2000 թվականի դեկտեմբերի 12-ին: Սովորել եմ Պեո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում: Հետո Գուրգեն Մարգարյանի անվան  թիվ 94 ավագ դպրոցում: 2017 թվականին ընդունվել եմ «Մետրո» թատրոն-ստուդիա, որտեղ էլ առաջին անգամ սիրահարվել եմ արվեստին: 2018 թվականին ընդունվել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, հեռուստառեժիսուրա բաժին՝ Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց, որտեղ մինչ այժմ սովորում եմ: 2021 թվականին նկարահանեցի իմ կուրսային աշխատանքը՝ «Երկու հոգի նույն քաղաքում» ֆիլմը, որը մասնակցեց  միջազգային կինոփառատոների և ունեցավ մրցանակներ: Ազատ ժամանակ նաև զբաղվում եմ ստենդ ափով:

— Նմա՞ն, թե՞ միանգամայն տարբեր են ֆիլմի հերոսները։ Ինչպե՞ս կամ ինչո՞ւ ընտրեցիք նրանց։

— Ֆիլմի հերոսները երկուսն են՝ ռեպեր Ա. Չիլան և պոետ Հուսիկ Արան: Կերպարներն ունեն ընդգծված տարբերություններ՝ բնավորության, ապրելակերպի, ստեղծագործելու ոճի: Իսկ նրանց նմանությունը Երևան քաղաքն է… Երկուսին էլ երկար ժամանակ հետևել եմ, նույնիսկ հասցրել սիրել: Այդ պատճառով էլ նրանց եմ ընտրել որպես ֆիլմի հերոսներ:

— Ի՞նչ կարող է պատմել այս ֆիլմը օտարերկյա հանդիսատեսին (մանավանդ որ անգլերեն տիտրեր կային)։

— Հույս ունեմ, որ օտարերկրյա հանդիսատեսը ֆիլմը նայելուց հետո կսիրահարվի Երևան քաղաքին։ Քանի որ մեզ բանաստեղծ դարձրեց Երևանը (ցիտատ ֆիլմից):

— Սա նաև պոեզիայի հիման վրա ֆիլմ նկարահանելու տարբերա՞կ է։ Կարծես հիմքում Հուսիկ Արայի բանաստեղծությունն է։

— Ֆիլմը ի սկզբանե եղել է նույն քաղաքում ապրող երկու ստեղծագործող մարդկանց մասին, իսկ Ֆիլմի վերջում հնչում է ռեպ ժանրի երաժշտություն Երևան քաղաքի մասին, որի հեղինակներն են հենց Հուսիկ Արան և Ա. Չիլան:

— Իրենք իրենց հավանեցի՞ն ֆիլմում։

— Հուսակի Արան խորհրդավոր լռեց, բայց ժպտաց, իսկ Ա. Չիլան ասաց՝ Թույնա Բրո:

— Օպերատորական լուծումները շատ հետաքրքիր են, ամեն կադր մի առանձին լուսանկար է։

-Ֆիլմի օպերատորը Սիմոն Դավթյանն է: Համաձայն եմ՝  ընտիր է աշխատել: Հետագայում մեծ սիրով կշարունակեմ իր հետ աշխատանքը:

— Կարծիք ֆիլմի մասին, որ շատ եք հավանել, դիպուկ է։

— Առաջին ցուցադրումից հետո մի հանդիսատես ասաց՝ ես միշտ գիտեի, որ Երևանն առանձնահատուկ ռիթմ ունի ու հիմա հասկացա՝ թե կոնկրետ ինչ:

— Քննադատություններ եղե՞լ են․․․

— Ֆիլմի վերաբերյալ ունեցել եմ բազում քննարկումներ վարպետ կինոգետների, կինոռեժիսորների և կինոդրամատուրգների հետ: Հիմնականում դրական արձագանք է եղել:

— Ինչպե՞ս է այն հասել կամ հասնելու հանդիսատեսին։

— Փառատոնային ցուցադրումներից  բացի շուտով ֆիլմը հասանելի կլինի նաև համացանցում:

— Հուսիկ Արան ասում է՝ «Առանց Երևանի ես աշխարհը չեմ պատկերացնում»։ Ֆիլմը աշխարհը տեսնելու ձև՞ է։

— Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար՝ անկախ նրա փորձից ու վաստակից, իր ամեն մի ստեղծագործությունը աշխարհը տեսնելու ձև է:

— Ինչպիսի՞ն է աշխարհը՝ ըստ Ձեզ։

-Կլոր…այսինքն՝ վերջ չունեցող:

— Ի՞նչը կփոխեիք ֆիլմով, եթե, իհարկե, հնարավոր լիներ։  

— Մարդկանց դեմքին ժպիտ կավելացնեի: Արդեն աշխատում եմ դիպլոմային ֆիլմիս վրա, ֆիլմը կարճամետրաժ խաղարկային է լինելու Ժանրը` կատակերգություն: Հասկանում եմ, որ կատակերգություն նկարահանելը հիմա հատկապես շատ է բարդացել, գիտեմ նաև, որ ֆիլմ նկարահանելը, առհասարակ, գրեթե անհնարին է ուսանողի համար, բայց ինձ դուր է գալիս անել բարդ ու գրեթե անհնարին բաներ:

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply